https://arm.sputniknews.ru/20260517/tashir-qaghaqum-teghi-unecatsy-qpi-kazmakerpats-sadranqn-er-melvojany-manramasner-e-patmel-102289734.html
Տաշիր քաղաքում տեղի ունեցածը ՔՊ–ի կազմակերպած սադրանքն էր. Մելոյանը մանրամասներ է պատմել
Տաշիր քաղաքում տեղի ունեցածը ՔՊ–ի կազմակերպած սադրանքն էր. Մելոյանը մանրամասներ է պատմել
Sputnik Արմենիա
Գոհար Մելոյանը մանրամասներ է ներկայացրել երեկ տեղի ունեցած դեպքի մասին։ 17.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-17T21:00+0400
2026-05-17T21:00+0400
2026-05-17T21:13+0400
գոհար մելոյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
տաշիր
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102290047_0:0:1125:634_1920x0_80_0_0_f64723ee173468f979f1bcea02dc1188.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Երեկ Տաշիր քաղաքում տեղի ունեցածը ՔՊ–ի կազմակերպած հերթական սադրանքն էր։ Հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում 10 անձ ձերբակալվել է։Նրա ներկայացրած տեսանյութում երևում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն իրենք են մոտենում իրազեկման ակցիա իրականացնող «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներին։«Առաջին՝ կար այլընտրանքային ճանապարհ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակեր իր հավաքն ու իրազեկումը։ 2-րդ՝ մեր ժողովուրդը խաղաղ կանգնած էր և որևէ կերպ չէին խանգարում ՔՊ–ի քարոզարշավին, ոչ միայն չեն սադրում, այլև փորձում էին սադրանքի չտրվել։ Բայց նրանք գալիս են ու սադրում, ինչի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» 10 համակիր բերման է ենթարկվում ու ձերբակալվում»,– նշում է Մելոյանը։Նա հավելեց նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների թիվն ընդհանուր առմամբ արդեն հասնում է 300–ի։Հիշեցնենք, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում գրանցված միջադեպի արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը հոդվածով։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կար այլընտրանքային ճանապարհ, որով կարող էին գնալ. Գոհար Մելոյան
Sputnik Արմենիա
Կար այլընտրանքային ճանապարհ, որով կարող էին գնալ. Գոհար Մելոյան
2026-05-17T21:00+0400
true
PT2M59S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102290047_143:0:999:642_1920x0_80_0_0_e3a12e6b1f0c0b42262871a09eafb652.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գոհար մելոյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տաշիր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ձերբակալություն, видео
գոհար մելոյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, տաշիր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ձերբակալություն, видео
Տաշիր քաղաքում տեղի ունեցածը ՔՊ–ի կազմակերպած սադրանքն էր. Մելոյանը մանրամասներ է պատմել
21:00 17.05.2026 (Թարմացված է: 21:13 17.05.2026) Գոհար Մելոյանը մանրամասներ է ներկայացրել երեկ տեղի ունեցած դեպքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Երեկ Տաշիր քաղաքում տեղի ունեցածը ՔՊ–ի կազմակերպած հերթական սադրանքն էր։ Հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում 10 անձ ձերբակալվել է։
«Պահանջում ենք մեր աջակիցների անհապաղ ազատ արձակումը, որովհետև էս տեսանյութը գալիս է վկայելու, որ որևէ հիմք չկար նրանց ձերբակալման և նրանց նկատմամբ էս դրվագով գործ հարուցելու համար»,– նշում է Մելոյանը։
Նրա ներկայացրած տեսանյութում երևում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն իրենք են մոտենում իրազեկման ակցիա իրականացնող «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներին։
«Առաջին՝ կար այլընտրանքային ճանապարհ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը շարունակեր իր հավաքն ու իրազեկումը։ 2-րդ՝ մեր ժողովուրդը խաղաղ կանգնած էր և որևէ կերպ չէին խանգարում ՔՊ–ի քարոզարշավին, ոչ միայն չեն սադրում, այլև փորձում էին սադրանքի չտրվել։ Բայց նրանք գալիս են ու սադրում, ինչի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» 10 համակիր բերման է ենթարկվում ու ձերբակալվում»,– նշում է Մելոյանը։
Նա հավելեց նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների թիվն ընդհանուր առմամբ արդեն հասնում է 300–ի։
Հիշեցնենք
, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում գրանցված միջադեպի արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն
նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը հոդվածով։