https://arm.sputniknews.ru/20260517/hh-mipy-kdimi-iravasu-marminnerin-inqnavnasman-depqi-manramasnery-tshshtelu-hamar-102274527.html
ՀՀ ՄԻՊ–ը կդիմի իրավասու մարմիններին ինքնավնասման դեպքի մանրամասները ճշտելու համար
ՀՀ ՄԻՊ–ը կդիմի իրավասու մարմիններին ինքնավնասման դեպքի մանրամասները ճշտելու համար
Sputnik Արմենիա
Ըստ Անահիտ Մանասյանի` նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա։ 17.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-17T12:57+0400
2026-05-17T12:57+0400
2026-05-17T16:41+0400
անահիտ մանասյան
հհ միպ
հոգեբուժարան
ինքնասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93205979_0:69:2500:1475_1920x0_80_0_0_6714a4b3f5b010d9d472a978091626a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի մայիսի 16-ին Նուբարաշենի հոգեբուժարանում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող Արմեն Հովհաննիսյանի ինքնավնասման դեպքի մանրամասները պարզելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ–ը իր ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել է։ՄԻՊ–ը հիշեցրել է, որ հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո։«Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը»,– գրել է Անահիտ Մանասյանը։Ըստ նրա` նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել էր։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել են, որ տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93205979_0:0:2224:1667_1920x0_80_0_0_4c6f68fda395929d6a47e861b89efc29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, հհ միպ, հոգեբուժարան, ինքնասպանություն
անահիտ մանասյան, հհ միպ, հոգեբուժարան, ինքնասպանություն
ՀՀ ՄԻՊ–ը կդիմի իրավասու մարմիններին ինքնավնասման դեպքի մանրամասները ճշտելու համար
12:57 17.05.2026 (Թարմացված է: 16:41 17.05.2026) Ըստ Անահիտ Մանասյանի` նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի մայիսի 16-ին Նուբարաշենի հոգեբուժարանում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող Արմեն Հովհաննիսյանի ինքնավնասման դեպքի մանրամասները պարզելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ–ը իր ֆեյսբուքյան էջում։
«Մարդու իրավունքների պաշտպանը իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում՝ հոգեբուժական հաստատությունում կիրառված հսկողության միջոցների, բժշկական արձագանքի, ինչպես նաև ինքնասպանության ռիսկերի գնահատման և կանխարգելման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել է։
ՄԻՊ–ը հիշեցրել է, որ հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձինք գտնվում են պետության հատուկ հոգածության և պաշտպանության ներքո։
«Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը»,– գրել է Անահիտ Մանասյանը։
Ըստ նրա` նման դեպքերը պետք է դառնան իրավասու մարմինների կողմից անհապաղ, արդյունավետ և բազմակողմանի քննության առարկա, իսկ հոգեկան առողջության հաստատություններում վերահսկողության և ինքնասպանությունների կանխարգելման մեխանիզմները պետք է պատշաճ կիրառվեն և կատարելագործվեն։
Ավելի վաղ լրատվամիջոցները
հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել էր։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել են, որ տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն: