https://arm.sputniknews.ru/20260517/pastar-pvokely-dzerbakalelu-himq-che-iravabannery-hvogebuzharanum-mahvan-depqi-masin-102273424.html
Պաստառ պոկելը ձերբակալելու հիմք չէ. իրավաբանները` հոգեբուժարանում մահվան դեպքի մասին
Պաստառ պոկելը ձերբակալելու հիմք չէ. իրավաբանները` հոգեբուժարանում մահվան դեպքի մասին
Sputnik Արմենիա
Տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ... 17.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-17T11:40+0400
2026-05-17T11:40+0400
2026-05-17T16:41+0400
նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց
ինքնասպանություն
պաստառ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/2251/65/22516503_0:85:1600:985_1920x0_80_0_0_52680f7d92a480fdafa405d86aad2dbe.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Պաստառ պոկելը ՀՀ օրենսդրությամբ չի կարող քրեական վարույթ նախաձեռնելու հիմք ծառայել կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպաններ նախաձեռնությունը` անդրադառնալով մայիսի 16-ին Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքին։Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել էր։ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն:Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնցին, որ քաղաքացին մասնագետների կողմից ենթարկվել է նախնական զննության և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։ «Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,– հայտնեցին առողջապահության նախարարությունից։Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2251/65/22516503_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1fb1fa581ef601d4dbb24a50e4adabfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, ինքնասպանություն, պաստառ, ազգային ժողովի ընտրություններ
նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, ինքնասպանություն, պաստառ, ազգային ժողովի ընտրություններ
Պաստառ պոկելը ձերբակալելու հիմք չէ. իրավաբանները` հոգեբուժարանում մահվան դեպքի մասին
11:40 17.05.2026 (Թարմացված է: 16:41 17.05.2026) Տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն:
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Պաստառ պոկելը ՀՀ օրենսդրությամբ չի կարող քրեական վարույթ նախաձեռնելու հիմք ծառայել կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու համար։ Այս մասին
հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպաններ նախաձեռնությունը` անդրադառնալով մայիսի 16-ին Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել էր։
«Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում»,– ասված է Հինգ իրավապաշտպաններ նախաձեռնության հայտարարությունում։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն:
Առողջապահության նախարարությունից
Sputnik Արմենիային հայտնցին, որ քաղաքացին մասնագետների կողմից ենթարկվել է նախնական զննության և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։
«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,– հայտնեցին առողջապահության նախարարությունից։
Դեպքի բոլոր հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից։