00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ

© Sputnik / Aram NersesyanԵրևանի հեռուստաաշտարակ
Երևանի հեռուստաաշտարակ - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2026
Բաժանորդագրվել
Ըստ հայցի` պետք է հրապարակվի հերքող տեքստ` «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ` պնդելով, որ վերջինը զրպարտություն է տարածել մայիսի 3–ի լուրերի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին` հրապարակայնորեն հերքել «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները»,– ասված է ներկայացված հայցում։
Ըստ դրա` «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո պետք է հրապարակվի հերքող տեքստ։
Հայցով նշվում է, որ հերքման տեքստում պետք է ասվի հետևյալը.
«2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»:
Հավելենք, որ հայցը դատարան է ներկայացվել մայիսի 15-ին, գործը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Լրահոս
0