https://arm.sputniknews.ru/20260516/lvondvonum-tasnjak-hazaravvor-mardik-durs-en-ekel-mets-erti-inch-e-katarvum-102263531.html
Լոնդոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել մեծ երթի. ի՞նչ է կատարվում
Լոնդոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել մեծ երթի. ի՞նչ է կատարվում
Sputnik Արմենիա
Հավաքին ներկա են հազարավոր ոստիկաններ՝ մեքենաներով և ձերբակալվածներին տեղափոխող հատուկ տրանսպորտով։ Ոստիկանական ուղղաթիռը պտտվում է ցուցարարների վրայով։ 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T17:37+0400
2026-05-16T17:37+0400
2026-05-16T17:57+0400
տեսանյութեր
տեսանյութ
լոնդոն
մեծ բրիտանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102259919_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b8281dba36f2ce9ca926280c1e0dc212.jpg
Լոնդոնի Ռասել հրապարակի մոտ հավաքվել են Անգլիայի և Միացյալ Թագավորության այլ մասերի դրոշներով ցուցարարներ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նրանք քննադատում են վարչապետ Կիր Սթարմերի ներգաղթային քաղաքականությունը և հանդես են գալիս ընդդեմ Մեծ Բրիտանիայի իսլամացման։ Հանրահավաքի կազմակերպիչ Սթիվեն Յաքսլի-Լենոնը (հայտնի է որպես Թոմի Ռոբինսոն) կոչ է արել իր կողմնակիցներին անտեսել երկրի ղեկավարության սպառնալիքները և հայտարարել է Լոնդոնը «մոլորակի ամենամեծ հայրենասերների ծովով» լցնելու մտադրության մասին։ Շարժման 11 կողմնակիցների նախկինում արգելվել էր մուտք գործել երկիր։RT-ի տվյալներով՝ տեղի են ունենում բախումներ ոստիկանության հետ և ձերբակալություններ։Զուգահեռաբար Լոնդոնի մեկ այլ հատվածում հակացույցի են հավաքվել ձախակողմյան և իսլամական ակտիվիստներ: Նրանք դեմ են միգրացիայի սահմանափակմանը և կարծում են, որ Բրիտանիան պետք է փախստականներ ընդունի։ Նրանք նաև կարգախոսներ են հնչեցնում՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Գազայի հատվածում հրադադարի։Վարչապետ Սթարմերը, որը կարող է հրաժարական տալ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, ցուցարարներին մեղադրել է «ատելություն և երկպառակություն սերմանելու» մեջ:Կարգուկանոնն ապահովելու համար ոստիկանությունն աննախադեպ գործողություն է ծավալել՝ ներգրավելով չորս հազար աշխատակիցների, զրահատեխնիկա և ուղղաթիռներ, ինչպես նաև ծառայողական շներ և հեծելազոր: ԶԼՄ-ների տվյալներով՝ կարգուկանոնի ապահովումը բյուջեի վրա կնստի 4,5 մլն ֆունտ ստեռլինգ (6 մլն դոլար):Անցյալ տարի Լոնդոնում տեղի էր ունեցել «Միավորենք թագավորությունը» կարգախոսով քայլերթ՝ ընդդեմ միգրացիայի և երկրի իսլամացման: Այդ ժամանակ փողոց էր դուրս եկել 110 հազար մարդ։ Ցուցարարներն անցել էին կառավարական գլխավոր հաստատությունների մոտով։ Բախումներ էին տեղի ունեցել նաև ոստիկանության հետ, արդյունքում իրավապահները ուժ էին կիրառել։
լոնդոն
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Десятки тысяч человек вышли в Лондоне на протесты. Происходят стычки с полицией и задержания.
Sputnik Արմենիա
Десятки тысяч человек вышли в Лондоне на протесты. Происходят стычки с полицией и задержания.
2026-05-16T17:37+0400
true
PT0M36S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102259919_240:0:1680:1080_1920x0_80_0_0_db900c3fa045fcbc5da1623a7987edd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, լոնդոն, մեծ բրիտանիա
տեսանյութեր, տեսանյութ, видео, լոնդոն, մեծ բրիտանիա
Լոնդոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել մեծ երթի. ի՞նչ է կատարվում
17:37 16.05.2026 (Թարմացված է: 17:57 16.05.2026) Հավաքին ներկա են հազարավոր ոստիկաններ՝ մեքենաներով և ձերբակալվածներին տեղափոխող հատուկ տրանսպորտով։ Ոստիկանական ուղղաթիռը պտտվում է ցուցարարների վրայով։
Լոնդոնի Ռասել հրապարակի մոտ հավաքվել են Անգլիայի և Միացյալ Թագավորության այլ մասերի դրոշներով ցուցարարներ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նրանք քննադատում են վարչապետ Կիր Սթարմերի ներգաղթային քաղաքականությունը և հանդես են գալիս ընդդեմ Մեծ Բրիտանիայի իսլամացման։
Հանրահավաքի կազմակերպիչ Սթիվեն Յաքսլի-Լենոնը (հայտնի է որպես Թոմի Ռոբինսոն) կոչ է արել իր կողմնակիցներին անտեսել երկրի ղեկավարության սպառնալիքները և հայտարարել է Լոնդոնը «մոլորակի ամենամեծ հայրենասերների ծովով» լցնելու մտադրության մասին։ Շարժման 11 կողմնակիցների նախկինում արգելվել էր մուտք գործել երկիր։
RT-ի տվյալներով՝ տեղի են ունենում բախումներ ոստիկանության հետ և ձերբակալություններ։
Զուգահեռաբար Լոնդոնի մեկ այլ հատվածում հակացույցի են հավաքվել ձախակողմյան և իսլամական ակտիվիստներ: Նրանք դեմ են միգրացիայի սահմանափակմանը և կարծում են, որ Բրիտանիան պետք է փախստականներ ընդունի։ Նրանք նաև կարգախոսներ են հնչեցնում՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Գազայի հատվածում հրադադարի։
Վարչապետ Սթարմերը, որը կարող է հրաժարական տալ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, ցուցարարներին մեղադրել է «ատելություն և երկպառակություն սերմանելու» մեջ:
Կարգուկանոնն ապահովելու համար ոստիկանությունն աննախադեպ գործողություն է ծավալել՝ ներգրավելով չորս հազար աշխատակիցների, զրահատեխնիկա և ուղղաթիռներ, ինչպես նաև ծառայողական շներ և հեծելազոր: ԶԼՄ-ների տվյալներով՝ կարգուկանոնի ապահովումը բյուջեի վրա կնստի 4,5 մլն ֆունտ ստեռլինգ (6 մլն դոլար):
Անցյալ տարի Լոնդոնում տեղի էր ունեցել «Միավորենք թագավորությունը» կարգախոսով քայլերթ՝ ընդդեմ միգրացիայի և երկրի իսլամացման: Այդ ժամանակ փողոց էր դուրս եկել 110 հազար մարդ։ Ցուցարարներն անցել էին կառավարական գլխավոր հաստատությունների մոտով։ Բախումներ էին տեղի ունեցել նաև ոստիկանության հետ, արդյունքում իրավապահները ուժ էին կիրառել։