https://arm.sputniknews.ru/20250917/lvondvonum-bazmahazaranvoc-bvoghvoqi-akcia-e-yntanum-ynddem-trampi-ajci-93563750.html
Լոնդոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Թրամփի այցի. տեսանյութ
Լոնդոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Թրամփի այցի. տեսանյութ
Sputnik Արմենիա
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը աջակցություն է հայտնել ցուցարարներին։ 17.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-17T21:45+0400
2025-09-17T21:45+0400
2025-09-17T22:25+0400
լոնդոն
բողոքի ակցիա
դոնալդ թրամփ
կիր սթարմեր
ամն
մեծ բրիտանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/11/93564105_0:2:1024:578_1920x0_80_0_0_c992306bcdfb76f540032b8a101c8b51.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Լոնդոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Մեծ Բրիտանիա պետական այցի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։Ցույցը կազմակերպել է Stop Trump Coalition–ը։ Մասնակիցները հավաքվել են Պորտլենդ փլեյս փողոցում` BBC-ի գլխամասի դիմաց՝ ձեռքերում պաստառներ, որոնք դժգոհություն են արտահայտում վարչապետ Կիր Սթարմերի՝ Թրամփին երկրորդ անգամ պաշտոնական այցով հրավիրելու որոշման դեմ։ Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ ոչ մի օտարերկրյա քաղաքական առաջնորդ նման պատվի չի արժանացել։Ցուցարարներից շատերը Պաղեստինի դրոշներ են պահում` կարգախոսներ հնչեցնելով ի աջակցություն Գազայի, և պահանջում են դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումները։Ցույցից հետո շարասյունը երթով անցել է Լոնդոնի կենտրոնական փողոցներով՝ Ռիջենթս սթրիթ, Օքսֆորդ սըրքս, Պիկադիլի սըրքս և Տրաֆալգարյան հրապարակ։ Ցուցարարները նախատեսում են երթն ավարտել խորհրդարանի հրապարակում՝ Վեստմինսթերյան պալատի առջև։ Զուգահեռ ցույց է տեղի ունենում Վինձորի ամրոցում, որտեղ Չարլզ III թագավորը հյուրընկալել է Թրամփի գլխավորած պատվիրակությանը։Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը աջակցություն է հայտնել ցուցարարներին։ Այցի նախօրեին նա հոդված է հրապարակել «The Guardian»-ում՝ մեղադրելով Թրամփին և նրա շրջապատին նրանում, որ իրենք «արել են ավելին, քան որևէ մեկը աշխարհում ծայրահեղ աջակողմյան, պառակտիչ քաղաքականությունը խթանելու համար»։Թերթը նշում է, որ իշխող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցչի կողմից արված և հանրության կողմից արձագանք ստացած այս հայտարարությունները կարող են քաղաքական ռիսկեր ստեղծել վարչապետ Կիր Սթարմերի համար։ Նրա դիրքերն առանց այն էլ թուլացել են տեղակալ Անժելա Ռեյների հրաժարականի և ԱՄՆ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան Պիտեր Մանդելսոնի հրաժարականի հետ կապված սկանդալների պատճառով։
լոնդոն
ամն
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Демонстранты проводят массовый митинг в Лондоне против визита в Великобританию президента США Дональда Трампа
Sputnik Արմենիա
Демонстранты проводят массовый митинг в Лондоне против визита в Великобританию президента США Дональда Трампа
2025-09-17T21:45+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/11/93564105_73:0:984:683_1920x0_80_0_0_ed2114e5c10bffe814271e44ded8031e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լոնդոն, բողոքի ակցիա, դոնալդ թրամփ, կիր սթարմեր, ամն, մեծ բրիտանիա
լոնդոն, բողոքի ակցիա, դոնալդ թրամփ, կիր սթարմեր, ամն, մեծ բրիտանիա
Լոնդոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Թրամփի այցի. տեսանյութ
21:45 17.09.2025 (Թարմացված է: 22:25 17.09.2025) Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը աջակցություն է հայտնել ցուցարարներին։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Լոնդոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Մեծ Բրիտանիա պետական այցի դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ցույցը կազմակերպել է Stop Trump Coalition–ը։ Մասնակիցները հավաքվել են Պորտլենդ փլեյս փողոցում` BBC-ի գլխամասի դիմաց՝ ձեռքերում պաստառներ, որոնք դժգոհություն են արտահայտում վարչապետ Կիր Սթարմերի՝ Թրամփին երկրորդ անգամ պաշտոնական այցով հրավիրելու որոշման դեմ։ Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ ոչ մի օտարերկրյա քաղաքական առաջնորդ նման պատվի չի արժանացել։
Ցուցարարներից շատերը Պաղեստինի դրոշներ են պահում` կարգախոսներ հնչեցնելով ի աջակցություն Գազայի, և պահանջում են դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումները։
Ցույցից հետո շարասյունը երթով անցել է Լոնդոնի կենտրոնական փողոցներով՝ Ռիջենթս սթրիթ, Օքսֆորդ սըրքս, Պիկադիլի սըրքս և Տրաֆալգարյան հրապարակ։ Ցուցարարները նախատեսում են երթն ավարտել խորհրդարանի հրապարակում՝ Վեստմինսթերյան պալատի առջև։ Զուգահեռ ցույց է տեղի ունենում Վինձորի ամրոցում, որտեղ Չարլզ III թագավորը հյուրընկալել է Թրամփի գլխավորած պատվիրակությանը։
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը աջակցություն է հայտնել ցուցարարներին։ Այցի նախօրեին նա հոդված է հրապարակել «The Guardian»-ում՝ մեղադրելով Թրամփին և նրա շրջապատին նրանում, որ իրենք «արել են ավելին, քան որևէ մեկը աշխարհում ծայրահեղ աջակողմյան, պառակտիչ քաղաքականությունը խթանելու համար»։
Թերթը նշում է, որ իշխող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցչի կողմից արված և հանրության կողմից արձագանք ստացած այս հայտարարությունները կարող են քաղաքական ռիսկեր ստեղծել վարչապետ Կիր Սթարմերի համար։ Նրա դիրքերն առանց այն էլ թուլացել են տեղակալ Անժելա Ռեյների հրաժարականի և ԱՄՆ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան Պիտեր Մանդելսոնի հրաժարականի հետ կապված սկանդալների պատճառով։