https://arm.sputniknews.ru/20260515/si-tsinpiny-trampi-petakan-ajcy-chinastan-anvanel-e-nshanakalic-amn-arajnvordy-anmvoranali-102211070.html
Սի Ծինփինը Թրամփի պետական այցը Չինաստան անվանել է նշանակալից, ԱՄՆ առաջնորդը՝ անմոռանալի
Սի Ծինփինը Թրամփի պետական այցը Չինաստան անվանել է նշանակալից, ԱՄՆ առաջնորդը՝ անմոռանալի
Sputnik Արմենիա
Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կոնսենսուսի են հասել կայուն առևտրային հարաբերությունների պահպանման հարցում: 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T11:21+0400
2026-05-15T11:21+0400
2026-05-15T11:26+0400
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
ամն
նախագահ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102154711_0:118:1500:962_1920x0_80_0_0_ad4d6cf122f01f7439d39ba6f79753f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Չինաստան անվանել է պատմական և նշանակալից: Այս մասին նա ասել է Պեկինի կենտրոնում գտնվող իր «Չժունանհայ» նստավայրի այգում Թրամփի հետ զբոսանքից հետո:Չինաստանի առաջնորդը նշել է, որ այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են կառուցողական ռազմավարական կայունության չին-ամերիկյան հարաբերություններ կառուցել, ինչը կարելի է համարել կարևոր ձեռքբերում, ինչպես նաև բազմաթիվ արդյունքների են հասել հետագա համագործակցության զարգացման առումով:Ամերիկյան բիզնեսը գոհ է. Մասկը հայտարարել է` Չինաստանում հանդիպումները հիանալի են անցնումՆրա խոսքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կոնսենսուսի են հասել կայուն առևտրային հարաբերությունների պահպանման հարցում:Չինաստանի առաջնորդը նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան նպաստում է փոխադարձ վստահության խորացմանը և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:Հ նախագահը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է կատարեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գնահատեն դժվարությամբ նվաճված դրական դինամիկան.:«Երկու կողմերը պետք է պատշաճ կերպով իրագործեն ձեռք բերված կարևոր կոնսենսուսը, գնահատեն դժվարությամբ նվաճված դրական դինամիկան, ճշգրիտ հետևեն ընտրված կուրսին, վերացնեն խոչընդոտները և նպաստեն երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը»,-ասել է Սի Ծինփինը:Դոնալդ Թրամփն իր հերթին իր այցը Չինաստան անվանել է հաջողված և անմոռանալի` նշելով, որ «ՉԺՀ առաջնորդի հետ բանակցությունների արդյունքում կնքվել են ֆանտաստիկ առևտրային գործարքներ»։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնել ամերիկյան ընկերություններում։Թայվանի հարցում սխալ մոտեցումը կհանգեցնի ՉԺՀ–ԱՄՆ հարաբերությունների վատթարացման․ Սի ԾինփինՆա նաև հավելել է, որ մեծագույն հարգանք է տածում Սի Ծինփինի նկատմամբ և անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում նրա հետ հանդիպմանը։«Ես պատրաստ եմ պահպանել անկեղծ ու խորացված փոխգործակցությունը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ և անհամբերությամբ սպասում եմ Վաշինգտոնում նրա հետ հանդիպմանը»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով գտնվում է Չինաստանում:
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102154711_45:0:1378:1000_1920x0_80_0_0_378ddf532edb171d0a04b5320e3d2193.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ամն, նախագահ, դոնալդ թրամփ
չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ամն, նախագահ, դոնալդ թրամփ
Սի Ծինփինը Թրամփի պետական այցը Չինաստան անվանել է նշանակալից, ԱՄՆ առաջնորդը՝ անմոռանալի
11:21 15.05.2026 (Թարմացված է: 11:26 15.05.2026) Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կոնսենսուսի են հասել կայուն առևտրային հարաբերությունների պահպանման հարցում:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփի պետական այցը Չինաստան անվանել է պատմական և նշանակալից: Այս մասին նա ասել է Պեկինի կենտրոնում գտնվող իր «Չժունանհայ» նստավայրի այգում Թրամփի հետ զբոսանքից հետո:
Չինաստանի առաջնորդը նշել է, որ այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են կառուցողական ռազմավարական կայունության չին-ամերիկյան հարաբերություններ կառուցել, ինչը կարելի է համարել կարևոր ձեռքբերում, ինչպես նաև բազմաթիվ արդյունքների են հասել հետագա համագործակցության զարգացման առումով:
Նրա խոսքով՝ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները կոնսենսուսի են հասել կայուն առևտրային հարաբերությունների պահպանման հարցում:
«Մենք կոնսենսուսի ենք հասել կայուն առևտրատնտեսական հարաբերությունների պահպանման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ խնդրահարույց հարցերի պատշաճ կարգավորման շուրջ»,-ասել է Սի Ծինփինը:
Չինաստանի առաջնորդը նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան նպաստում է փոխադարձ վստահության խորացմանը և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը:
Հ նախագահը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է կատարեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գնահատեն դժվարությամբ նվաճված դրական դինամիկան.:
«Երկու կողմերը պետք է պատշաճ կերպով իրագործեն ձեռք բերված կարևոր կոնսենսուսը, գնահատեն դժվարությամբ նվաճված դրական դինամիկան, ճշգրիտ հետևեն ընտրված կուրսին, վերացնեն խոչընդոտները և նպաստեն երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը»,-ասել է Սի Ծինփինը:
Դոնալդ Թրամփն իր հերթին իր այցը Չինաստան անվանել է հաջողված և անմոռանալի` նշելով, որ «ՉԺՀ առաջնորդի հետ բանակցությունների արդյունքում կնքվել են ֆանտաստիկ առևտրային գործարքներ»։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնել ամերիկյան ընկերություններում։
Նա նաև հավելել է, որ մեծագույն հարգանք է տածում Սի Ծինփինի նկատմամբ և անհամբերությամբ սպասում է Վաշինգտոնում նրա հետ հանդիպմանը։
«Ես պատրաստ եմ պահպանել անկեղծ ու խորացված փոխգործակցությունը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ և անհամբերությամբ սպասում եմ Վաշինգտոնում նրա հետ հանդիպմանը»,-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Դոնալդ Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով գտնվում է Չինաստանում: