https://arm.sputniknews.ru/20260514/pekinum-meknarkel-en-dvonald-trampi-ev-si-tsinpini-banakcutjunnery-102155542.html
Պեկինում մեկնարկել են Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունները
Պեկինում մեկնարկել են Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունները
Sputnik Արմենիա
Սի Ծինփինը նաև հիշեցրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T08:31+0400
2026-05-14T08:31+0400
2026-05-14T08:36+0400
բանակցություններ
դոնալդ թրամփ
պեկին
սի ծինփին (չինաստանի նախագահ)
չինաստան
ամն
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102154262_0:61:1501:905_1920x0_80_0_0_719bb6f9ad98ba7bcf1fe26064f2764f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում մեկնարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունները։Նա նշել է, որ երկու երկրների ընդհանուր շահերը գերազանցում են նրանց ունեցած տարաձայնությունները, և այս տարին պետք է լինի պատմական և նշանակալից երկկողմ հարաբերությունների համար։Սի Ծինփինը նաև հիշեցրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։Չինացի առաջնորդի տեսանկյունից` 2026 թվականը պետք է լինի պատմական և նշանակալից տարի չին-ամերիկյան հարաբերությունների համար։ԱՄՆ նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Չինաստանի առաջնորդին ընդունելության համար։ Թրամփը նշել է, որ իր համար պատիվ է համարում լինել Սի Ծիփինի ընկերը։Ամերիկացի առաջնորդի տեսանկյունից` երկու երկրների միջև հարաբերությունները կհասնեն բոլոր նախորդ ժամանակաշրջանները գերազանցող մակարդակի։Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանի հետ գործարքներ կնքել փոխադարձ հիմունքներով։ Թրամփը հավելել է, որ իր հետ բերում է աշխարհի առաջատար ձեռնարկատերերին։Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով Պեկին է ժամանել մայիսի 13-ին։ Մեկնելուց առաջ նա հայտարարել է, որ դրական արդյունքներ է ակնկալում այս ուղևորությունից։
պեկին
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102154262_0:0:1333:1000_1920x0_80_0_0_a21194f8a7f4652f9090f63cbe6687bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակցություններ, դոնալդ թրամփ, պեկին, սի ծինփին (չինաստանի նախագահ), չինաստան, ամն, առևտուր
բանակցություններ, դոնալդ թրամփ, պեկին, սի ծինփին (չինաստանի նախագահ), չինաստան, ամն, առևտուր
Պեկինում մեկնարկել են Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունները
08:31 14.05.2026 (Թարմացված է: 08:36 14.05.2026) Սի Ծինփինը նաև հիշեցրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում մեկնարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի բանակցությունները։
«Համագործակցությունը երկու կողմերին էլ օգուտ է բերում, իսկ առճակատումը` վնասում երկուսին էլ։ Մենք պետք է լինենք գործընկերներ, ոչ թե հակառակորդներ», - ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության ասել է Չինաստանի առաջնորդը։
Նա նշել է, որ երկու երկրների ընդհանուր շահերը գերազանցում են նրանց ունեցած տարաձայնությունները, և այս տարին պետք է լինի պատմական և նշանակալից երկկողմ հարաբերությունների համար։
Սի Ծինփինը նաև հիշեցրել է, որ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան։
Չինացի առաջնորդի տեսանկյունից` 2026 թվականը պետք է լինի պատմական և նշանակալից տարի չին-ամերիկյան հարաբերությունների համար։
ԱՄՆ նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Չինաստանի առաջնորդին ընդունելության համար։ Թրամփը նշել է, որ իր համար պատիվ է համարում լինել Սի Ծիփինի ընկերը։
Ամերիկացի առաջնորդի տեսանկյունից` երկու երկրների միջև հարաբերությունները կհասնեն բոլոր նախորդ ժամանակաշրջանները գերազանցող մակարդակի։
«Մենք հաջողության ենք հասել։ Երբ դժվարություններ են առաջացել, մենք դրանք լուծել ենք։ Ես զանգահարում էի ձեզ, դուք զանգահարում էիք ինձ, և երբ մենք խնդիր ունեինք, մարդիկ դա չգիտեին։ Երբ մենք խնդիր ունեինք, մենք այն շատ արագ լուծում էինք... Մենք միասին հիանալի ապագա ունենք... Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավը, քան երբևէ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանի հետ գործարքներ կնքել փոխադարձ հիմունքներով։ Թրամփը հավելել է, որ իր հետ բերում է աշխարհի առաջատար ձեռնարկատերերին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դ
ոնալդ Թրամփը պետական այցով Պեկին է ժամանել մայիսի 13-ին։ Մեկնելուց առաջ նա հայտարարել է, որ դրական արդյունքներ է ակնկալում այս ուղևորությունից։