https://arm.sputniknews.ru/20260515/nakhyntrakan-qarvozchutjan-mej-ruein-ughghvats-meghadranqnern-absurd-en-avagerec-arseni-102233304.html
Նախընտրական քարոզչության մեջ ՌՈւԵ–ին ուղղված մեղադրանքներն աբսուրդ են. ավագերեց Արսենի
Նախընտրական քարոզչության մեջ ՌՈւԵ–ին ուղղված մեղադրանքներն աբսուրդ են. ավագերեց Արսենի
Sputnik Արմենիա
Ռուս ուղղափառ եկեղեցում հայտարարում են, որ հայր Տիմոֆեյին պարզապես զրպարտել են մարդիկ, որոնք որոշակի օրակարգ են սպասարկում և նման կեղտով իրենց ապրուստը... 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T17:23+0400
2026-05-15T17:23+0400
2026-05-15T18:42+0400
հայաստան
եկեղեցի
քարոզարշավ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102224096_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f6292fb1c1b9b1419230c1e88a9b7eac.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքների գծով օգնական հայր Տիմոֆեյին վերագրվող պնդումները, թե իբր նա հունիսի 7-ի ընտրություններից առաջ քարոզչություն է իրականացրել ՀՀ քաղաքացիների շրջանում, աբսուրդային են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի (Երևանյան-Հայոց թեմ) քարտուղար, ավագերեց Արսենի Գրիգորյանցը։Արևմտամետ ՀԿ-ներից մեկի համակարգող Դանիել Իոաննիսյանը օրերս մի «մերկացնող նյութ» էր հրապարակել, որը տարածվել էր հայկական մեդիատիրույթում։ Դրանում նշվում էր, թե հայր Տիմոֆեյն իբր քարոզչություն է իրականացնում 102-րդ ռուսական ռազմակայանի քաղաքացիական անձնակազմի շրջանում։ Ընդ որում` նյութում հոգևորականին անվանում են «գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովի օգնական», մինչդեռ նա արդեն մեկ տարի է` գեներալ-մայոր է, իսկ 2025 թվականի նոյեմբերին վերադարձել է Ռուսաստան՝ ծառայության նոր վայր։ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի վետերան-զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմակայանի հրամանատարի քաղաքական գծով նախկին տեղակալ, ՌԴ ԶՈւ գնդապետ Աշոտ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում արդեն իսկ սա անվանել է զրպարտություն, որի նպատակն է փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և դուրս մղել ռուս զինվորականներին Հայաստանից։Նա ընդգծեց` Ռուս ուղղափառ եկեղեցում քաղաքական գործընթացներին միջամտելը տաբու է, և հայր Տիմոֆեյը հաստատ չի խախտել այն։ Չնայած մեղադրանքների աբսուրդայնությանը՝ ՌՈւԵ-ն մտադիր չէ դատական վարույթներ նախաձեռնել նման հրապարակումների հեղինակների դեմ՝ որոշումը թողնելով «Աստծո դատաստանին»։Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը նաև նշեց, որ հոգևորականությունը ծխականների հետ քաղաքական կամ տնտեսական հարցեր չի քննարկում, իսկ ողջ քարոզչական գործունեությունը կենտրոնացած է բացառապես հոգևոր ոլորտի վրա։ «Մենք երբեք չենք մասնակցել ոչ մի քաղաքական պայքարի և ոչ մեկին ոչ մի բանի քարոզչություն չենք արել»,- հավելեց նա։Նա կարծում է, որ ներկայիս իրավիճակը կազմակերպված և նպատակաուղղված բնույթ ունի։«Ոչ այնքան ադեկվատ մարդիկ կամ լիովին ադեկվատ, բայց որոշակի օրակարգ սպասարկողները այս կերպ իրենց ապրուստն են վաստակում։ Դե, ամեն մեկն իր ձևն ունի։ Կներեք, որոշ կանայք զբաղվում են մարմնավաճառությամբ՝ իրենց մարմինը վաճառելով են ապրուստ վաստակում։ Ինչ-որ մեկն էլ՝ այսպես, նման կեղտով։ Բայց դա իրենց ընտրությունն է, իրենց դատաստանը»,-ասաց ավագերեց Արսենին։Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գնդապետ Աշոտ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել էր, որ անիմաստ են այն պնդումները, թե բազայում աշխատող քաղաքացիներին իբր պարտադրում են քվեարկել քաղաքական ուժերից մեկի օգտին, քանի որ քաղաքացիական անձնակազմի ավելի քան 90%-ը ռուսական անձնագիր ունի։ Նրանք պահեստազորի ռուսաստանցի զինվորականներ են, ծագումով հայեր, որոնք մնացել են ապրելու Գյումրիում։ Եվ առհասարակ քաղաքացիական անձնակազմը, Կարապետյանի խոսքով, ընդամենը մի քանի տասնյակ մարդուց է բաղկացած, ընդ որում՝ ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրելու իրավունք ունեն, Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ չեն։ Նրանք չեն հաճախում ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու տաճար և հայր Տիմոֆեյի ժամերգություններին չեն այցելում։ Հայաստանի քաղաքացիների թիվը ռազմակայանի քաղաքացիական անձնակազմում կազմում է մոտ 8%։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102224096_480:0:1920:1080_1920x0_80_0_0_524f776b4a60d62f58f98094e819fbfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եկեղեցի, քարոզարշավ, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, եկեղեցի, քարոզարշավ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Նախընտրական քարոզչության մեջ ՌՈւԵ–ին ուղղված մեղադրանքներն աբսուրդ են. ավագերեց Արսենի
17:23 15.05.2026 (Թարմացված է: 18:42 15.05.2026) Ռուս ուղղափառ եկեղեցում հայտարարում են, որ հայր Տիմոֆեյին պարզապես զրպարտել են մարդիկ, որոնք որոշակի օրակարգ են սպասարկում և նման կեղտով իրենց ապրուստը վաստակում»:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքների գծով օգնական հայր Տիմոֆեյին վերագրվող պնդումները, թե իբր նա հունիսի 7-ի ընտրություններից առաջ քարոզչություն է իրականացրել ՀՀ քաղաքացիների շրջանում, աբսուրդային են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի (Երևանյան-Հայոց թեմ) քարտուղար, ավագերեց Արսենի Գրիգորյանցը։
Արևմտամետ ՀԿ-ներից մեկի համակարգող Դանիել Իոաննիսյանը օրերս մի «մերկացնող նյութ» էր հրապարակել, որը տարածվել էր հայկական մեդիատիրույթում։ Դրանում նշվում էր, թե հայր Տիմոֆեյն իբր քարոզչություն է իրականացնում 102-րդ ռուսական ռազմակայանի քաղաքացիական անձնակազմի շրջանում։ Ընդ որում` նյութում հոգևորականին անվանում են «գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովի օգնական», մինչդեռ նա արդեն մեկ տարի է` գեներալ-մայոր է, իսկ 2025 թվականի նոյեմբերին վերադարձել է Ռուսաստան՝ ծառայության նոր վայր։ Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի վետերան-զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմակայանի հրամանատարի քաղաքական գծով նախկին տեղակալ, ՌԴ ԶՈւ գնդապետ Աշոտ Կարապետյանը
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում արդեն իսկ սա անվանել է զրպարտություն, որի նպատակն է փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և դուրս մղել ռուս զինվորականներին Հայաստանից։
«Եթե խոսենք հայր Տիմոֆեյի մասին, նա ինձ ուղարկել է հղումը, որտեղ նրա մասին ինչ-որ անհեթեթ զառանցանք են գրում` իբր նա քարոզում է, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկի օգտին քվեարկի։ Հայր Տիմոֆեյին ես շատ վաղուց եմ ճանաչում։ Պատանի հասակում նա մեր ծխականներից էր, մեր աչքի առաջ է մեծացել։ Ես գիտեմ նրա հայացքները, նրա համոզմունքները։ Ես համենայն դեպս խոսեցի հայր Տիմոֆեյի հետ, քննարկեցի, հարցրի՝ գուցե ինչ-որ բա՞ն է ասել, որը ինչ-որ մեկը կարող էր յուրովի մեկնաբանել։ Նա ասաց․ «Տեր հայր, ի՞նչ եք ասում, չի եղել, երբեք այդ մասին չեմ լսել»,-ասաց ավագերեցը։
Նա ընդգծեց` Ռուս ուղղափառ եկեղեցում քաղաքական գործընթացներին միջամտելը տաբու է, և հայր Տիմոֆեյը հաստատ չի խախտել այն։ Չնայած մեղադրանքների աբսուրդայնությանը՝ ՌՈւԵ-ն մտադիր չէ դատական վարույթներ նախաձեռնել նման հրապարակումների հեղինակների դեմ՝ որոշումը թողնելով «Աստծո դատաստանին»։
Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը նաև նշեց, որ հոգևորականությունը ծխականների հետ քաղաքական կամ տնտեսական հարցեր չի քննարկում, իսկ ողջ քարոզչական գործունեությունը կենտրոնացած է բացառապես հոգևոր ոլորտի վրա։ «Մենք երբեք չենք մասնակցել ոչ մի քաղաքական պայքարի և ոչ մեկին ոչ մի բանի քարոզչություն չենք արել»,- հավելեց նա։
Նա կարծում է, որ ներկայիս իրավիճակը կազմակերպված և նպատակաուղղված բնույթ ունի։
«Ոչ այնքան ադեկվատ մարդիկ կամ լիովին ադեկվատ, բայց որոշակի օրակարգ սպասարկողները այս կերպ իրենց ապրուստն են վաստակում։ Դե, ամեն մեկն իր ձևն ունի։ Կներեք, որոշ կանայք զբաղվում են մարմնավաճառությամբ՝ իրենց մարմինը վաճառելով են ապրուստ վաստակում։ Ինչ-որ մեկն էլ՝ այսպես, նման կեղտով։ Բայց դա իրենց ընտրությունն է, իրենց դատաստանը»,-ասաց ավագերեց Արսենին։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գնդապետ Աշոտ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել էր, որ անիմաստ են այն պնդումները, թե բազայում աշխատող քաղաքացիներին իբր պարտադրում են քվեարկել քաղաքական ուժերից մեկի օգտին, քանի որ քաղաքացիական անձնակազմի ավելի քան 90%-ը ռուսական անձնագիր ունի։ Նրանք պահեստազորի ռուսաստանցի զինվորականներ են, ծագումով հայեր, որոնք մնացել են ապրելու Գյումրիում։ Եվ առհասարակ քաղաքացիական անձնակազմը, Կարապետյանի խոսքով, ընդամենը մի քանի տասնյակ մարդուց է բաղկացած, ընդ որում՝ ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրելու իրավունք ունեն, Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ չեն։ Նրանք չեն հաճախում ռազմակայանի տարածքում գտնվող Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու տաճար և հայր Տիմոֆեյի ժամերգություններին չեն այցելում։ Հայաստանի քաղաքացիների թիվը ռազմակայանի քաղաքացիական անձնակազմում կազմում է մոտ 8%։