https://arm.sputniknews.ru/20260512/sut-ev-zrpartutjun-ashvot-karapetjany-102-rd-razmabazaji-dem-hraparakumneri-masin-102090699.html
«Սուտ և զրպարտություն». Աշոտ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դեմ հրապարակումների մասին
«Սուտ և զրպարտություն». Աշոտ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դեմ հրապարակումների մասին
Sputnik Արմենիա
Նման «արտահոսքերը», Կարապետյանի խոսքով, հակառուսական ուժերի ձեռագիրն են։ 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T20:18+0400
2026-05-12T20:18+0400
2026-05-12T20:18+0400
աշոտ կարապետյան
գյումրու 102–րդ ռազմաբազա
հայաստան
ռուսաստան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101992082_0:0:1280:721_1920x0_80_0_0_5bf418b0290e33faf2cf10f617df2695.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Գյումրիում տեղակայված ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայում աշխատող հայ ընտրողների վրա «ճնշումների փաստերի» մասին հրապարակումները զրպարտություն են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու և ռուս զինվորականներին Հայաստանից դուրս մղելու նպատակով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմաբազայի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմաբազայի հրամանատարի՝ քաղաքական գծով նախկին տեղակալ, ՌԴ ԶՈւ գնդապետ Աշոտ Կարապետյանը։Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին «մերկացնող» նյութեր այն մասին, թե հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական Տեր Տիմոֆեյը, իբր, քարոզչություն է իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազայի քաղաքացիական անձնակազմի անդամների շրջանում։ Ընդ որում, հոգևորականը անվանվում է «գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովի օգնական»:Նրա խոսքով՝ ինքը 33 տարի ծառայել է և շարունակում է աշխատել 102-րդ ռազմաբազայում և երբեք հրամանատարության գործողություններում որևէ քայքայիչ քայլ չի տեսել Հայաստանի իշխանությունների դեմ: Որպես ՌԴ ԶՈւ վետերան և ծնունդով գյումրեցի՝ նա վստահեցրեց, որ ՌԴ զինվորականները մշտապես կատարել են Հայաստանի զինված ուժերի հետ փոխգործակցության իրենց անմիջական խնդիրը: Ինչ վերաբերում է Սուրբ Ալեքսանդրա Մեծ Նահատակ եկեղեցու վանահայր Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանին, ապա նա հրամանատարի օգնականն է հավատացյալ զինծառայողների, այլ ոչ թե քաղաքացիական անձնակազմի հետ աշխատանքում:Իսկ այն, որ բազայում աշխատող Հայաստանի քաղաքացիներին, իբր, հակում են քվեարկելու քաղաքական ուժերից մեկի օգտին՝ դա, ըստ մեր զրուցակցի, անիմաստ է, քանի որ քաղաքացիական անձնակազմի ավելի քան 90%-ը ռուսական անձնագրեր ունի։ Նրանք ռուս պաշտոնաթող զինվորականներ են, ծագումով հայեր, որոնք մնացել են Գյումրիում ապրելու։ Եվ ընդհանրապես, քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մի քանի տասնյակ մարդ։ Ընդ որում, նախկին զինվորականի խոսքով, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիները Ռուս Ուղղափառ եկեղեցու հավատացյալներ չեն, չեն հաճախում ռազմաբազայի տարածքում գտնվող Ալեքսանդրա Մեծ Նահատակի տաճար և չեն մասնակցում Տեր Տիմոֆեյի կողմից անցկացվող արարողություններին:Անդրադառնալով «արտահոսքերին», Կարապետյանը դրանք անվանեց հակառուսական ուժերի ձեռագիր։Որպես Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ՝ նա այդօրինակ հրապարակումների մասով ստանում է բազմաթիվ վրդովված արձագանքներ: Միևնույն ժամանակ Կարապետյանը նշում է 102-րդ ռազմաբազայի և ընդհանրապես Ռուսաստանի դեմ հարձակումների հաճախակիացած դեպքերը։Ի դեպ, այժմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը գնդապետ Անդրեյ Յուդակովն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101992082_0:0:1280:960_1920x0_80_0_0_aace3e958ecc93a6e932c1f631945c84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշոտ կարապետյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան, ընտրություններ
աշոտ կարապետյան, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, ռուսաստան, ընտրություններ
«Սուտ և զրպարտություն». Աշոտ Կարապետյանը՝ 102-րդ ռազմաբազայի դեմ հրապարակումների մասին
Նման «արտահոսքերը», Կարապետյանի խոսքով, հակառուսական ուժերի ձեռագիրն են։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Գյումրիում տեղակայված ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայում աշխատող հայ ընտրողների վրա «ճնշումների փաստերի» մասին հրապարակումները զրպարտություն են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու և ռուս զինվորականներին Հայաստանից դուրս մղելու նպատակով: Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմաբազայի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ, ռազմաբազայի հրամանատարի՝ քաղաքական գծով նախկին տեղակալ, ՌԴ ԶՈւ գնդապետ Աշոտ Կարապետյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին «մերկացնող» նյութեր այն մասին, թե հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական Տեր Տիմոֆեյը, իբր, քարոզչություն է իրականացնում ռուսական 102-րդ ռազմաբազայի քաղաքացիական անձնակազմի անդամների շրջանում։ Ընդ որում, հոգևորականը անվանվում է «գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովի օգնական»:
«Հրապարակումներում 102-րդ բազայի հրամանատար է նշված գնդապետ Բեզբորոդովը։ Բայց նա արդեն մեկ տարի է, ինչ գեներալ-մայոր է, իսկ 2025 թվականի նոյեմբերին տեղափոխվել է ծառայության նոր վայր։ Նա Գյումրիում ծառայել է նախընտրական գործընթացների մեկնարկից շատ առաջ։ Այն ժամանակ դեռ խոսք անգամ չկար հայաստանյան ընտրությունների մասին։ Ես չգիտեմ, թե ինչու են նրան զրպարտում, նա ամեն ինչ անում էր երկկողմ հարաբերությունները սերտացնելու համար», - նշեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ինքը 33 տարի ծառայել է և շարունակում է աշխատել 102-րդ ռազմաբազայում և երբեք հրամանատարության գործողություններում որևէ քայքայիչ քայլ չի տեսել Հայաստանի իշխանությունների դեմ: Որպես ՌԴ ԶՈւ վետերան և ծնունդով գյումրեցի՝ նա վստահեցրեց, որ ՌԴ զինվորականները մշտապես կատարել են Հայաստանի զինված ուժերի հետ փոխգործակցության իրենց անմիջական խնդիրը: Ինչ վերաբերում է Սուրբ Ալեքսանդրա Մեծ Նահատակ եկեղեցու վանահայր Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանին, ապա նա հրամանատարի օգնականն է հավատացյալ զինծառայողների, այլ ոչ թե քաղաքացիական անձնակազմի հետ աշխատանքում:
Իսկ այն, որ բազայում աշխատող Հայաստանի քաղաքացիներին, իբր, հակում են քվեարկելու քաղաքական ուժերից մեկի օգտին՝ դա, ըստ մեր զրուցակցի, անիմաստ է, քանի որ քաղաքացիական անձնակազմի ավելի քան 90%-ը ռուսական անձնագրեր ունի։ Նրանք ռուս պաշտոնաթող զինվորականներ են, ծագումով հայեր, որոնք մնացել են Գյումրիում ապրելու։ Եվ ընդհանրապես, քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մի քանի տասնյակ մարդ։ Ընդ որում, նախկին զինվորականի խոսքով, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիները Ռուս Ուղղափառ եկեղեցու հավատացյալներ չեն, չեն հաճախում ռազմաբազայի տարածքում գտնվող Ալեքսանդրա Մեծ Նահատակի տաճար և չեն մասնակցում Տեր Տիմոֆեյի կողմից անցկացվող արարողություններին:
Անդրադառնալով «արտահոսքերին», Կարապետյանը դրանք անվանեց հակառուսական ուժերի ձեռագիր։
«Բազայի՝ Հայաստանի քաղաքացիներից բաղկացած քաղաքացիական անձնակազմը կազմում է 8 տոկոս, ինչը չնչին քանակ է, և դրանով որևէ խնդիր չի կարելի լուծել: Ինչ վերաբերում է այն բանին, թե ովքեր են այդ չարակամները, կարծում եմ, որ նրանք ցանկանում են փչացնել ռուս-հայկական հարաբերությունները», - ընդգծեց նա։
Որպես Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի վետերան զինծառայողների խորհրդի նախագահ՝ նա այդօրինակ հրապարակումների մասով ստանում է բազմաթիվ վրդովված արձագանքներ: Միևնույն ժամանակ Կարապետյանը նշում է 102-րդ ռազմաբազայի և ընդհանրապես Ռուսաստանի դեմ հարձակումների հաճախակիացած դեպքերը։
Ի դեպ, այժմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը գնդապետ Անդրեյ Յուդակովն է: