https://arm.sputniknews.ru/20260515/khakhtum-e-anmeghutjan-kankhavarkatsy--bhki-khvosnaky-pashinjani-hajtararutjan-masin-102225833.html
Խախտում է անմեղության կանխավարկածը ․ ԲՀԿ–ի խոսնակը` Փաշինյանի հայտարարության մասին
Խախտում է անմեղության կանխավարկածը ․ ԲՀԿ–ի խոսնակը` Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ Փաշինյանը միանձնյա իրեն է վերապահել բոլոր իրավական համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T15:57+0400
2026-05-15T15:57+0400
2026-05-15T15:57+0400
հայաստան
նվեր ծառուկյան
նիկոլ փաշինյան
իվետա տոնոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85112474_0:0:811:457_1920x0_80_0_0_fac876c3409678b277bb613777263888.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մաիսի 12-ին սպառնաց, որ Բելառուսից բերման կենթարկի Գագիկ Ծառուկյանի որդուն` Նվեր Ծառուկյանին։ Նա հայտարարեց, թե Ծառուկյանի որդին ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում և այժմ փախուստի մեջ է։arnac-tsarukjanin-vor-kbrni-vordun-inchpes-ardzaganqec-gvortsarary-102093010.htmlՆա ընդգծեց, որ Փաշինյանը միանձնյա իրեն վերապահել է բոլոր իրավական համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը։ Հռետորական հարց հնչեցրեց, թե ինչի համար են ՆԳՆ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը, եթե միևնույնն է` Նիկոլ Փաշինյանն է որոշումները կայացնում։Հիշեցնենք` Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո: 2024 թ. հոկտեմբերի 26–ին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և գործարար Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85112474_0:7:465:356_1920x0_80_0_0_e047f97bc5af439fb3d4d45823256d27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նվեր ծառուկյան, նիկոլ փաշինյան, իվետա տոնոյան
հայաստան, նվեր ծառուկյան, նիկոլ փաշինյան, իվետա տոնոյան
Խախտում է անմեղության կանխավարկածը ․ ԲՀԿ–ի խոսնակը` Փաշինյանի հայտարարության մասին
Իվետա Տոնոյանն ընդգծեց, որ Փաշինյանը միանձնյա իրեն է վերապահել բոլոր իրավական համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մաիսի 12-ին
սպառնաց, որ Բելառուսից բերման կենթարկի Գագիկ Ծառուկյանի որդուն` Նվեր Ծառուկյանին։ Նա հայտարարեց, թե Ծառուկյանի որդին ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում և այժմ փախուստի մեջ է։
arnac-tsarukjanin-vor-kbrni-vordun-inchpes-ardzaganqec-gvortsarary-102093010.html
«Նիկոլ Փաշինյանը խախտում է անմեղության կանխավարկածը, երբ խոսում է Նվեր Ծառուկյանի մասին։ Իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ։ Ցավում եմ, որ քաղաքական պայքարն այս փուլում է, բայց հուսամ, որ կառուցողական դաշտ կվերադառնանք»,- ասաց Տոնոյանը։
Նա ընդգծեց, որ Փաշինյանը միանձնյա իրեն վերապահել է բոլոր իրավական համակարգերի աշխատանքի կանոնակարգման գործառույթը։ Հռետորական հարց հնչեցրեց, թե ինչի համար են ՆԳՆ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը, եթե միևնույնն է` Նիկոլ Փաշինյանն է որոշումները կայացնում։
Հիշեցնենք`
Նվեր Ծառուկյանը միջազգային
հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո: 2024 թ. հոկտեմբերի 26–ին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և գործարար Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։