https://arm.sputniknews.ru/20260512/pashinjany-sparnac-tsarukjanin-vor-kbrni-vordun-inchpes-ardzaganqec-gvortsarary-102093010.html
Փաշինյանը սպառնաց Ծառուկյանին, որ կբռնի որդուն. ինչպե՞ս արձագանքեց գործարարը
Փաշինյանը սպառնաց Ծառուկյանին, որ կբռնի որդուն. ինչպե՞ս արձագանքեց գործարարը
Sputnik Արմենիա
Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է 2024 թվականից։ 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T20:03+0400
2026-05-12T20:03+0400
2026-05-14T15:21+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
գագիկ ծառուկյան
հհ դատախազություն
նվեր ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102028763_0:81:1280:801_1920x0_80_0_0_0a97a5b5f530390b0445e05c29d7573a.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր սպառնաց, որ Բելառուսից բերման կենթարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդուն` Նվեր Ծառուկյանին։ Նա այդ մասին հայտարարեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ։Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո: 2024 թ. հոկտեմբերի 26–ին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և գործարար Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։ Փաշինյանի խոսքով՝ Ծառուկյանի որդին ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում և այժմ փախուստի մեջ է: Նա վիրավորական արտահայտություններով խոստացավ վերադարձնել ու նստեցնել Ծառուկյանի որդուն՝ հայտարարելով, որ հայրը չի փրկի նրան։Գագիկ Ծառուկյանը մեկնաբանեց Փաշինյանի այս հայտարարությունները` նշելով, որ ամբողջ աշխարհում քաղաքականության մեջ ընդունված է՝ չի կարելի դիպչել ընտանիքին, ինչ–որ բան ասել երեխաների, կնոջ, ծնողների հասցեին։Ինչ վերաբերում է որդուն, ապա ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ նա իր գործերը կավարտի և Հայաստան կգա հունիսի 7–ից հետո:Ինչ վերաբերում է Կոտայքում հնչած կրակոցներին, ապա Ծառուկյանն ասաց` ով կրակել է, նա էլ պետք է պատասխանատվություն կրի:Դիտարկմանը, թե նա խուսափում է քննադատել Բելառուսի առաջնորդին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Իլհամ Ալիևի շնորհավորանքի համար, ԲՀԿ առաջնորդը Լուկաշենկոյին անվանեց իր ընկերը և կոչ արեց չխառնել բարեկամությունը պետական հարաբերությունների հետ:ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի որդուն ՀՀ իրավապահներին հանձնելու համար դեռ 2025 թվականի հունվարի 10–ին միջնորդություն են ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն։ 2025 թվականի նոյեմբերի 14–ին Մինսկից նրանց տեղեկացրել են, որ միջնորդությունը քննարկվելու է կիրառելի միջազգային օրենսդրության հիման վրա՝ երկրի տարածքում Ծառուկյանի հայտնաբերումից և ձերբակալումից հետո։Դատախազությունից հիշեցրին, որ քրեական գործով անցնում են նաև Նվեր Ծառուկյանի անվտանգության 5 աշխատակիցներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102028763_0:0:1138:853_1920x0_80_0_0_d0675e5f25016f095d20cd8390de4d5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան, հհ դատախազություն, նվեր ծառուկյան
հայաստան, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան, հհ դատախազություն, նվեր ծառուկյան
Փաշինյանը սպառնաց Ծառուկյանին, որ կբռնի որդուն. ինչպե՞ս արձագանքեց գործարարը
20:03 12.05.2026 (Թարմացված է: 15:21 14.05.2026) Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է 2024 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր սպառնաց, որ Բելառուսից բերման կենթարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդուն` Նվեր Ծառուկյանին։ Նա այդ մասին հայտարարեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Նվեր Ծառուկյանը միջազգային
հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո: 2024 թ. հոկտեմբերի 26–ին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և գործարար Գագիկ Ծառուկյանի որդու` Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։
Փաշինյանի խոսքով՝ Ծառուկյանի որդին ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում և այժմ փախուստի մեջ է: Նա վիրավորական արտահայտություններով խոստացավ վերադարձնել ու նստեցնել Ծառուկյանի որդուն՝ հայտարարելով, որ հայրը չի փրկի նրան։
«Չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք և դնենք պատասխանատվության, ոչ ոք չի փրկելու»,– հայտարարեց Փաշինյանը։
Գագիկ Ծառուկյանը մեկնաբանեց Փաշինյանի այս հայտարարությունները` նշելով, որ ամբողջ աշխարհում քաղաքականության մեջ ընդունված է՝ չի կարելի դիպչել ընտանիքին, ինչ–որ բան ասել երեխաների, կնոջ, ծնողների հասցեին։
«Ամբողջ աշխարհում քաղաքականության մեջ կարգ կա, կանոն կա, որ երբեք երեխա, ընտանիք, ծնող ասելն ընդունված չի։ Ես էլ իմ «կլասը» չեմ գցելու»,– ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է որդուն, ապա ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ նա իր գործերը կավարտի և Հայաստան կգա հունիսի 7–ից հետո:
Ինչ վերաբերում է Կոտայքում հնչած կրակոցներին, ապա Ծառուկյանն ասաց` ով կրակել է, նա էլ պետք է պատասխանատվություն կրի:
Դիտարկմանը, թե նա խուսափում է քննադատել Բելառուսի առաջնորդին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Իլհամ Ալիևի շնորհավորանքի համար, ԲՀԿ առաջնորդը Լուկաշենկոյին անվանեց իր ընկերը և կոչ արեց չխառնել բարեկամությունը պետական հարաբերությունների հետ:
ՀՀ գլխավոր դատախազությունից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի որդուն ՀՀ իրավապահներին հանձնելու համար դեռ 2025 թվականի հունվարի 10–ին միջնորդություն են ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն։ 2025 թվականի նոյեմբերի 14–ին Մինսկից նրանց տեղեկացրել են, որ միջնորդությունը քննարկվելու է կիրառելի միջազգային օրենսդրության հիման վրա՝ երկրի տարածքում Ծառուկյանի հայտնաբերումից և ձերբակալումից հետո։
Դատախազությունից հիշեցրին, որ քրեական գործով անցնում են նաև Նվեր Ծառուկյանի անվտանգության 5 աշխատակիցներ: