00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՊՀ երկրների հետախուզության վետերանները՝ ընդդեմ նացիզմի հերոսացման

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2026
Բաժանորդագրվել
Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների վետերանների կազմակերպությունների ղեկավարների հերթական հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ԱՊՀ երկրների հետախուզության վետերանները նացիստների ժառանգների հերոսացումը անվանել են դավաճանություն նրանց հիշատակին, ովքեր պաշտպանել են աշխարհը «դարչնագույն ժանտախտից», և երիտասարդ հետախույզներին կոչ են արել թույլ չտալ, որ կրկնվի Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի ողբերգությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։
Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շենքում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների վետերանների կազմակերպությունների ղեկավարների հերթական հանդիպումը, որին որպես հատուկ հյուր հրավիրված էր ականավոր հետախույզ Ժորժ Պակի դուստրը՝ Իզաբել Պակը:
Տեղի է ունեցել նաև «Ժամանակակից նացիզմի գաղափարախոսությունը. ծագումը, ազդեցությունը, հակազդեցության կազմակերպումը» գիտագործնական համաժողովը:
«Խորհրդաժողովի արդյունքներով պատվիրակություններն ընդունել են հուշագիր, որում նշել են, որ հիմա, երբ Արևմուտքը փորձում է վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և նոր արյունալի վերաբաժանում սկսել, կարևոր է համախմբվել՝ պաշտպանելու նացիստական Գերմանիայի կողմից անգլոսաքսոնական էլիտաների թողտվությամբ սանձազերծված պատերազմի մասին ճշմարտությունը, գտնվել հեգեմոնիզմի և մարդատյացության, այդ թվում՝ նեոնացիզմի դրսևորումների դեմ պայքարողների շարքերում։ Նացիստների ժառանգների հերոսացումը չի կարելի գնահատել այլ կերպ, քան դավաճանություն մեր հայրերի և պապերի հիշատակին, այն իդեալներին, որոնք միավորել են ժողովուրդներին նացիզմի դեմ պայքարում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, համաժողովի մասնակիցները դիմել են գործընկեր հատուկ ծառայությունների երիտասարդ աշխատակիցներին՝ ընդգծելով, որ անցյալի և ապագայի նկատմամբ յուրաքանչյուր մարդու պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի չկրկնվի Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի ողբերգությունը, հիշվեն դրա դասերը, գիտակցվի, թե մարդկությանն ինչ վտանգ է ներկայացնում նացիզմի վերածնունդը, որի սերմերը Արևմուտքի հրահրմամբ կրկին ծիլեր են տալիս:
Աշխատանքային շփումների ընթացքում պատվիրակները քննարկել են ժամանակակից պայմաններում վետերանների կազմակերպությունների գործունեության արդի ասպեկտները, նախանշել փոխգործակցության հեռանկարները:
Վետերանների կազմակերպությունների պատվիրակությունները մասնակցել են նաև Սպայի տանը «Անտեսանելի ճակատ» գեղարվեստական ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացվել են Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցների գործերը:
Լրահոս
0