https://arm.sputniknews.ru/20260514/latviaji-varchapety-hrazharakan-e-tvel-ukrainakan-anodachuneri-het-kapvats-skandali-fvonin-102168847.html
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել ուկրաինական անօդաչուների հետ կապված սկանդալի ֆոնին
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել ուկրաինական անօդաչուների հետ կապված սկանդալի ֆոնին
Sputnik Արմենիա
Սիլինյան հայտարարել է հեռանալու մասին՝ Լատվիայում ուկրաինական անօդաչուների ընկնելու հետ կապված սկանդալի ֆոնին: 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T13:23+0400
2026-05-14T13:23+0400
2026-05-14T15:20+0400
լատվիա
վարչապետ
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
հրաժարական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102165813_0:0:1500:844_1920x0_80_0_0_b145442cdb07df875b69a0115aa21717.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Նոր միասնություն» կուսակցությունը ներկայացնող Էվիկա Սիլինյան հրաժարական է տվել Լատվիայի վարչապետի պաշտոնից: Լատվիական լրատվամիջոցներում հայտնվել է նրա հրաժարականի դիմումը՝ գրված Սեյմի խոսնակ Դայգա Միերինիայի անունով:Ինչպես հաղորդում է Sputnik Լատվիան, վարչապետը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո՝ Լատվիայում ուկրաինական ԱԹՍ-ների ընկնելու միջադեպերի ֆոնին։Ռիգայի Ստրադինշի անվան համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքագետ Լելդե Մետլա-Ռոզենտալեի կարծիքով՝ «Պրոգրեսիվների» գործողություններում նկատվում են «վիրավորանք և տարաձայնություններ» վարչապետի հետ: Ըստ նրա՝ կուսակցությունը, հնարավոր է, իրեն անտեսված է զգացել և կարծել է, թե բավարար չափով ներգրավված չէ կառավարական որոշումների կայացման գործընթացում` հատկապես պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջի հետ կապված:Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Պրոգրեսիվները» չեն ընտրել պարզապես կառավարությունը լքելու տարբերակը, այլ փաստացի աջակցել են մի սցենարի, որի դեպքում ուշադրության կենտրոնում է հայտնվում վարչապետի քաղաքական պատասխանատվությունը:Լատվիայով թռչող ուկրաինական դրոնները փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի վրաՆա նաև պարզաբանել է, որ այժմ իրադարձությունների զարգացման մի քանի սցենար է հնարավոր: Դրանցից մեկը վարչապետի փոփոխությունն է՝ ներկայիս կոալիցիայի պահպանմամբ։ Քաղաքագետի կարծիքով՝ նման որոշումը թերևս կարող է լինել ամենաքիչ ապակայունացնողը, քանի որ թույլ կտա խուսափել նոր կառավարության ձևավորման տևական գործընթացից:Մեկ այլ քաղաքագետ՝ Յանիս Իկստենսը, կարծում է, որ Էվիկա Սիլինյայի կառավարության ճգնաժամը կարող է ներգրավված կողմերից ոչ մեկին քաղաքական օգուտներ չբերել: Իկստենսը պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսին պաշտոնանկ անելու վարչապետի որոշումը գնահատել է որպես ռիսկային քաղաքական քայլ, որը փաստացի վերաբաշխել է քաղաքական պատասխանատվությունը կառավարությունում: «Պրոգրեսիվների» արձագանքը, ըստ փորձագետի, խարխլել է կառավարության կայունությունը, նույնիսկ եթե պաշտոնապես այն շարունակում է աշխատանքը:Լատվիայում դրոն է ընկել նավթաբազայի տարածքում. ՊՆ–ն ենթադրում է` արձակվել է Ուկրաինայից
լատվիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102165813_167:0:1500:1000_1920x0_80_0_0_61c7bb5a08cfc82b76ef1fdcff2dd811.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լատվիա, վարչապետ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հրաժարական
լատվիա, վարչապետ, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հրաժարական
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել ուկրաինական անօդաչուների հետ կապված սկանդալի ֆոնին
13:23 14.05.2026 (Թարմացված է: 15:20 14.05.2026) Սիլինյան հայտարարել է հեռանալու մասին՝ Լատվիայում ուկրաինական անօդաչուների ընկնելու հետ կապված սկանդալի ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Նոր միասնություն» կուսակցությունը ներկայացնող Էվիկա Սիլինյան հրաժարական է տվել Լատվիայի վարչապետի պաշտոնից: Լատվիական լրատվամիջոցներում հայտնվել է նրա հրաժարականի դիմումը՝ գրված Սեյմի խոսնակ Դայգա Միերինիայի անունով:
Ինչպես հաղորդում է Sputnik Լատվիան, վարչապետը պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է
պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո՝ Լատվիայում ուկրաինական ԱԹՍ-ների ընկնելու միջադեպերի ֆոնին։
Ռիգայի Ստրադինշի անվան համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքագետ Լելդե Մետլա-Ռոզենտալեի կարծիքով՝ «Պրոգրեսիվների» գործողություններում նկատվում են «վիրավորանք և տարաձայնություններ» վարչապետի հետ: Ըստ նրա՝ կուսակցությունը, հնարավոր է, իրեն անտեսված է զգացել և կարծել է, թե բավարար չափով ներգրավված չէ կառավարական որոշումների կայացման գործընթացում` հատկապես պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջի հետ կապված:
Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Պրոգրեսիվները» չեն ընտրել պարզապես կառավարությունը լքելու տարբերակը, այլ փաստացի աջակցել են մի սցենարի, որի դեպքում ուշադրության կենտրոնում է հայտնվում վարչապետի քաղաքական պատասխանատվությունը:
Նա նաև պարզաբանել է, որ այժմ իրադարձությունների զարգացման մի քանի սցենար է հնարավոր: Դրանցից մեկը վարչապետի փոփոխությունն է՝ ներկայիս կոալիցիայի պահպանմամբ։ Քաղաքագետի կարծիքով՝ նման որոշումը թերևս կարող է լինել ամենաքիչ ապակայունացնողը, քանի որ թույլ կտա խուսափել նոր կառավարության ձևավորման տևական գործընթացից:
Մեկ այլ քաղաքագետ՝ Յանիս Իկստենսը, կարծում է, որ Էվիկա Սիլինյայի կառավարության ճգնաժամը կարող է ներգրավված կողմերից ոչ մեկին քաղաքական օգուտներ չբերել: Իկստենսը պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսին պաշտոնանկ անելու վարչապետի որոշումը գնահատել է որպես ռիսկային քաղաքական քայլ, որը փաստացի վերաբաշխել է քաղաքական պատասխանատվությունը կառավարությունում: «Պրոգրեսիվների» արձագանքը, ըստ փորձագետի, խարխլել է կառավարության կայունությունը, նույնիսկ եթե պաշտոնապես այն շարունակում է աշխատանքը: