00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լատվիայով թռչող ուկրաինական դրոնները փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի վրա

© Photo : tg / Роман СтаровойтԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2026
Բաժանորդագրվել
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է Ռուսաստանի տարածք և Պսկովից 78 կմ հարավ-արևելք խոցվել է ՀՕՊ-ի կողմից:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը այսօր փորձել են հարձակվել Սանկտ Պետերբուրգի շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2026 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի զինված ուժերը Սանկտ Պետերբուրգ քաղաքի շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա ահաբեկչական հարձակման փորձ են ձեռնարկել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, նշվում է, որ ուկրաինական դրոններն օգտագործել են Լատվիայի օդային տարածքը։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ այսօր գիշեր ռադիոտեխնիկական հետախուզության միջոցները Լատվիայի օդային տարածքում 8 անօդաչուներից բաղկացած խումբ են հայտնաբերել: Միաժամանակ ռուսական վերահսկող համակարգերը Լատվիայի երկնքում ֆիքսել են երկու ֆրանսիական «Rafale» կործանիչ և երկու «F-16»:
Անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է ռուսական տարածք և Պսկովից 78 կմ հարավ-արևելք խոցվել է ՀՕՊ միջոցներով։ Բեկորների փորձաքննությունը ցույց է տվել, որ դա եղել է Ուկրաինայի զինված ուժերի Ան-196 «Լյուտի» ԱԹՍ։
Մնացած 5 ուկրաինական դրոններից մեկը, ինչպես հայտնում է «Delfi» գործակալությունը, ընկել է Լատվիայի արևելյան Ռեզեկնա քաղաքի նավթաբազայի տարածքում (պահուստարանը դատարկ է եղել), իսկ մյուս 4-ը Լատվիայի տարածքում ռադարների էկրաններից անհետացել են։
Լրահոս
0