https://arm.sputniknews.ru/20260514/inchpes-hajastany-pashinjany-che-ajnpes-el-fransian-duq-cheq-minasjani-bac-namaky-makrvonin-102178804.html
Ինչպես Հայաստանը Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք. Մինասյանի բաց նամակը Մակրոնին
Ինչպես Հայաստանը Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք. Մինասյանի բաց նամակը Մակրոնին
Sputnik Արմենիա
Միքայել Մինասյանի նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T15:42+0400
2026-05-14T15:42+0400
2026-05-14T15:42+0400
հայաստան
ֆրանսիա
միքայել մինասյան
նիկոլ փաշինյան
նամակ
էմանուել մակրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26119255_0:0:1600:900_1920x0_80_0_0_6c9caabf6b38bd760dde0e873f21424c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահի այցը ոչ թե հայ ժողովրդին սատարելու առաքելություն էր, այլ ընտրություններից առաջ բացահայտ միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Այս մասին ասել է Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Ֆրանսիական հեղինակավոր «Le Journal du Dimanche» պարբերականում հրապարակված բաց նամակում` ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Մինասյանը նաև մեղադրել է Մակրոնին պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ՝ հիշեցնելով, որ հակառակ Ֆրանսիայի նախագահի պնդումների, նրա նախորդ բոլոր երեք նախագահներն էլ պաշտոնական այցերով եղել են Հայաստանում։ Մինասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ֆրանսիայի և Հայաստանի իշխանությունների դերակատարմանը։ Նա Մակրոնին հիշեցրել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ, ըստ Մինասյանի, Ֆրանսիայի հովանու ներքո Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։«Պատմության այդ սև էջի հեղինակներից շատերն արդեն լքել են քաղաքական բեմը, ինչպես մի օր կլքեք Դուք և Ձեր հովանավորյալը։ Սակայն մնալու են այն 120,000 արցախահայերն ու նրանց սերունդները, որոնք Ձեր «խաղաղության օրակարգի» հետևանքով 8 ամիս տառապում էին շրջափակման մեջ, սովամահ էին լինում, իսկ 2023թ. սեպտեմբերին, ենթարկվելով էթնիկ զտման ու ռազմական ագրեսիայի, բռնի տեղահանվեցին իրենց հազարամյա հայրենիքից՝ Ձեր, Ձեր հովանավորյալի ու գործընկերների լռության ու անգործության պայմաններում։ Եթե Ձեզ համար սեփական հայրենիքն ու ժողովրդին թշնամուն հանձնելը խիզախություն է, ապա մեզ համար դա ազգային դավաճանություն է»,– գրել է նա։Մինասյանը Ելիսեյան պալատի ղեկավարի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում տիրող ներքին իրավիճակի վրա՝ նշելով, որ երկիրը թաղված է ռեպրեսիաների մեջ։ Նա անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու և նրա սպասավորների դեմ իրականացվող գործողություններին։«Դուք այցելեցիք քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն հայոց կաթողիկոսին, որը տևական ժամանակ է՝ բացահայտ հալածանքների է ենթարկվում Արցախը չուրանալու և հայկական հոգևոր ժառանգությունը պաշտպանելու համար։ Չորս սրբազաններ գտնվում են անազատության մեջ, կաթողիկոսի տեղաշարժը փաստացի սահմանափակված է, իսկ նրա ընտանիքի անդամները դարձել են «քաղաքական պատանդներ»»,– ասել է Մինասյանը։Նախկին դեսպանը հիշատակել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքի և Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկության փաստերը։ Մինասյանը վստահ է` պատմությունը դեռ կտա իր դաժան գնահատականը տեղի ունեցող իրադարձություններին։Նշենք, որ Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բաց նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Հայաստան էր ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Դրանից հետո մեկնարկեց նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:Ֆրանսիայի նախագահը զբոսնեց Երևանում, հասցրեց 2 անգամ առավոտյան վազել Կենտրոն վարչական շրջանում, այցելել Ծիծեռնակաբերդ և Մատենադարան։ Մայիսի 5–ն էլ նա մեկնեց Գյումրի։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/10/26119255_212:0:1412:900_1920x0_80_0_0_c4bbcab04e6d39f94046cfcd6d5ea5e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, միքայել մինասյան, նիկոլ փաշինյան, նամակ, էմանուել մակրոն
հայաստան, ֆրանսիա, միքայել մինասյան, նիկոլ փաշինյան, նամակ, էմանուել մակրոն
Ինչպես Հայաստանը Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք. Մինասյանի բաց նամակը Մակրոնին
Միքայել Մինասյանի նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահի այցը ոչ թե հայ ժողովրդին սատարելու առաքելություն էր, այլ ընտրություններից առաջ բացահայտ միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Այս մասին ասել է Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Ֆրանսիական հեղինակավոր
«Le Journal du Dimanche» պարբերականում հրապարակված բաց նամակում` ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Ձեր այցը ոչ թե դաշնակից ժողովրդին սատարելու առաքելություն էր, այլ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ բացահայտ ու կոշտ քաղաքական քարոզչություն հօգուտ Նիկոլ Փաշինյանի»,- գրել է նախկին դեսպանը։
Մինասյանը նաև մեղադրել է Մակրոնին պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ՝ հիշեցնելով, որ հակառակ Ֆրանսիայի նախագահի պնդումների, նրա նախորդ բոլոր երեք նախագահներն էլ պաշտոնական այցերով եղել են Հայաստանում։ Մինասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ֆրանսիայի և Հայաստանի իշխանությունների դերակատարմանը։ Նա Մակրոնին հիշեցրել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ, ըստ Մինասյանի, Ֆրանսիայի հովանու ներքո Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։
«Պատմության այդ սև էջի հեղինակներից շատերն արդեն լքել են քաղաքական բեմը, ինչպես մի օր կլքեք Դուք և Ձեր հովանավորյալը։ Սակայն մնալու են այն 120,000 արցախահայերն ու նրանց սերունդները, որոնք Ձեր «խաղաղության օրակարգի» հետևանքով 8 ամիս տառապում էին շրջափակման մեջ, սովամահ էին լինում, իսկ 2023թ. սեպտեմբերին, ենթարկվելով էթնիկ զտման ու ռազմական ագրեսիայի, բռնի տեղահանվեցին իրենց հազարամյա հայրենիքից՝ Ձեր, Ձեր հովանավորյալի ու գործընկերների լռության ու անգործության պայմաններում։ Եթե Ձեզ համար սեփական հայրենիքն ու ժողովրդին թշնամուն հանձնելը խիզախություն է, ապա մեզ համար դա ազգային դավաճանություն է»,– գրել է նա։
Մինասյանը Ելիսեյան պալատի ղեկավարի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում տիրող ներքին իրավիճակի վրա՝ նշելով, որ երկիրը թաղված է ռեպրեսիաների մեջ։ Նա անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու և նրա սպասավորների դեմ իրականացվող գործողություններին։
«Դուք այցելեցիք քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն հայոց կաթողիկոսին, որը տևական ժամանակ է՝ բացահայտ հալածանքների է ենթարկվում Արցախը չուրանալու և հայկական հոգևոր ժառանգությունը պաշտպանելու համար։ Չորս սրբազաններ գտնվում են անազատության մեջ, կաթողիկոսի տեղաշարժը փաստացի սահմանափակված է, իսկ նրա ընտանիքի անդամները դարձել են «քաղաքական պատանդներ»»,– ասել է Մինասյանը։
Նախկին դեսպանը հիշատակել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքի և Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնանկության փաստերը։ Մինասյանը վստահ է` պատմությունը դեռ կտա իր դաժան գնահատականը տեղի ունեցող իրադարձություններին։
«Հայերը... ուրախ են, որ ինչպես Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ, այնպես էլ Ֆրանսիան Դուք չեք»,– եզրափակել է Մինասյանը։
Նշենք, որ Սուրբ աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բաց նամակը պաշտոնապես փոխանցվել է նաև Ելիսեյան պալատ։
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը
Հայաստան էր ժամանել մայիսի 3-ին՝ մասնակցելու Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Դրանից հետո մեկնարկեց նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Ֆրանսիայի նախագահը զբոսնեց Երևանում, հասցրեց 2 անգամ առավոտյան վազել Կենտրոն վարչական շրջանում, այցելել Ծիծեռնակաբերդ և Մատենադարան։ Մայիսի 5–ն էլ
նա մեկնեց Գյումրի։