https://arm.sputniknews.ru/20260514/hajastany-libananin-60-mln-drami-mardasirakan-ajakcutjun-ktramadri-102171913.html
Հայաստանը Լիբանանին 60 մլն դրամի մարդասիրական աջակցություն կտրամադրի
Հայաստանը Լիբանանին 60 մլն դրամի մարդասիրական աջակցություն կտրամադրի
Sputnik Արմենիա
Որոշմամբ արագ` մեկ անձից գնման ձևով, ձեռք կբերվեն անհրաժեշտ պարենային ապրանքները և սանիտարահիգիենիկ պարագաները։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T14:14+0400
2026-05-14T14:14+0400
2026-05-14T15:30+0400
լիբանան
հումանիտար օգնություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100799507_0:160:3072:1888_1920x0_80_0_0_7079b64d23aee232699fe2a97b58d1a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Լևոն XIV–ն ասել է, որ իր մոտ պահում է սպանված լիբանանցի երեխայի լուսանկարըԱյդ նպատակով 2026 թ. ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի և կառավարության պահուստային ֆոնդից էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի շուրջ 60 մլն դրամ՝ որից՝ 34 մլն դրամը որպես պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռք բերման, իսկ 26 մլն դրամը` դեղերի համար, որոնք որպես մարդասիրական աջակցություն կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։Որոշմամբ արագ` մեկ անձից գնման ձևով, ձեռք կբերվեն անհրաժեշտ պարենային ապրանքները և սանիտարահիգիենիկ պարագաները։Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանամերձ գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ում պարբերաբար մեղադրում են «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100799507_171:0:2902:2048_1920x0_80_0_0_45b276169bfdba1fc28c68b2641b36eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, հումանիտար օգնություն, հայաստան
լիբանան, հումանիտար օգնություն, հայաստան
Հայաստանը Լիբանանին 60 մլն դրամի մարդասիրական աջակցություն կտրամադրի
14:14 14.05.2026 (Թարմացված է: 15:30 14.05.2026) Որոշմամբ արագ` մեկ անձից գնման ձևով, ձեռք կբերվեն անհրաժեշտ պարենային ապրանքները և սանիտարահիգիենիկ պարագաները։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով 2026 թ. ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի և կառավարության պահուստային ֆոնդից էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի շուրջ 60 մլն դրամ՝ որից՝ 34 մլն դրամը որպես պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռք բերման, իսկ 26 մլն դրամը` դեղերի համար, որոնք որպես մարդասիրական աջակցություն կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։
«Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը»,– նշված է որոշման մեջ։
Որոշմամբ արագ` մեկ անձից գնման ձևով, ձեռք կբերվեն անհրաժեշտ պարենային ապրանքները և սանիտարահիգիենիկ պարագաները։
Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանամերձ գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ում պարբերաբար մեղադրում են «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: