https://arm.sputniknews.ru/20260514/arajik-harutjunjany-khusapvoghakan-pataskhanner-tvec-haj-gerineri-masin-harcin-102168707.html
Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ տվեց հայ գերիների մասին հարցին
Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ տվեց հայ գերիների մասին հարցին
Sputnik Արմենիա
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T13:20+0400
2026-05-14T13:20+0400
2026-05-14T13:21+0400
հայաստան
արայիկ հարությունյան
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102167559_0:0:1501:844_1920x0_80_0_0_554356758bc741acd47d04a4f19a14d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանն այսօր խուսափողական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կայցելի Բաքվում գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ադրբեջանական բանտից ուղերձ են հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Վարդանյանը խնդրել էր ՄԻՊ–ին այցելություն պահանջել և տեսակցել իրենց հետ, իսկ Իշխանյանը խնդրել էր, որ Մանասյանը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից ստանա իրենց մեղադրական ակտերի ու դատավճռի ամբողջական տեքստերի հայերեն և ադրբեջաներեն տարբերակները և փոխանցի իրենց ընտանիքին ու հարազատներին։Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշպան Անահիտ Մանասյանը ևս անդրադարձել էր այս հարցին` նշելով, որ ՄԻՊ–ի մանդատը տարածվում է Հայաստանի տարածքի վրա, այլ ոչ թե արտերկրում գտնվող երկրի քաղաքացիների։Արայիկ Հարությունյանը չպատասխանեց մեկ այլ հարցի, որը վերաբերում էր Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի հայտարարությանը։«Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը և մինչև ծանոթ չլինեմ, չեմ կարող մեկնաբանել»,– ասաց նա։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102167559_102:0:1227:844_1920x0_80_0_0_1af53ff758f27134effdd42ee374b743.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արայիկ հարությունյան, ռուբեն վարդանյան
հայաստան, արայիկ հարությունյան, ռուբեն վարդանյան
Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ տվեց հայ գերիների մասին հարցին
13:20 14.05.2026 (Թարմացված է: 13:21 14.05.2026) Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանն այսօր խուսափողական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կայցելի Բաքվում գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ
Դավիթ Իշխանյանը ադրբեջանական բանտից ուղերձ են հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Վարդանյանը խնդրել էր ՄԻՊ–ին այցելություն պահանջել և տեսակցել իրենց հետ, իսկ Իշխանյանը խնդրել էր, որ Մանասյանը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից ստանա իրենց մեղադրական ակտերի ու դատավճռի ամբողջական տեքստերի հայերեն և ադրբեջաներեն տարբերակները և փոխանցի իրենց ընտանիքին ու հարազատներին։
«ՀՀ կառավարության այն անդամները, որոնք պատասխանատու են այդ ուղղությունների համար, բազմաթիվ անգամ հայտարարել են, որ աշխատանքներ իրականացնում են։ Եթե արդյունքներ լինեն, այդ մասին կիմանաք»,– ասաց Հարությունյանը, որն այսօր Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում է նախընտրական քարոզարշավին։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշպան Անահիտ Մանասյանը ևս
անդրադարձել էր այս հարցին` նշելով, որ ՄԻՊ–ի մանդատը տարածվում է Հայաստանի տարածքի վրա, այլ ոչ թե արտերկրում գտնվող երկրի քաղաքացիների։
Արայիկ Հարությունյանը չպատասխանեց մեկ այլ հարցի, որը վերաբերում էր Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանի հայտարարությանը։
«Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը և մինչև ծանոթ չլինեմ, չեմ կարող մեկնաբանել»,– ասաց նա։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: