https://arm.sputniknews.ru/20260507/im-mandaty-taratsvum-e-hhi-vra-hh-mipy-baqvum-pahvvogh-haj-gerinerin-ajcelelu-masin-101894433.html
Իմ մանդատը տարածվում է ՀՀ–ի վրա. ՀՀ ՄԻՊ–ը` Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մասին
Իմ մանդատը տարածվում է ՀՀ–ի վրա. ՀՀ ՄԻՊ–ը` Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մասին
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Ադրբեջանում ընթացող իրավական գործընթացները որևէ աղերս չունեն միջազգային չափանիշների հետ։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T19:03+0400
2026-05-07T19:03+0400
2026-05-07T19:04+0400
անահիտ մանասյան
գերի
ռուբեն վարդանյան
դավիթ իշխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93109810_0:83:1600:983_1920x0_80_0_0_be0faaff6520cac71f6c437fc70fb1aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը տարածվում է Հայաստանի տարածքի վրա, այլ ոչ թե արտերկրում գտնվող երկրի քաղաքացիների։ Այսօր ԱԺ–ում ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների հարցին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։Նշենք, որ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, իսկ ավելի ուշ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Վարդանյանը խնդրել էր նրան այցելություն պահանջել և տեսակցել իրենց հետ, իսկ Իշխանյանը խնդրել էր, որ նա միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից ստանա իրենց մեղադրական ակտերի և դատավճռի ամբողջական տեքստերը՝ հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով, և փոխանցի իրենց ընտանիքին ու հարազատներին։Խորհրդարանական 2–րդ ուժի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը ՄԻՊ–ից հետաքրքրվել էին` արդյոք նա պատրաստվում է այցելել Բաքվում պահվող հայ գերիներին՝ ի պատասխան Բաքվի բանտից Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դիմումների։Անահիտ Մանասյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Ադրբեջանում ընթացող իրավական գործընթացները որևէ աղերս չունեն միջազգային չափանիշների հետ։ Մանասյանը շեշտեց, որ ի տարբերություն շատերի, որոնք դիրքորոշում են հայտնում միայն գործերի քննության ընթացքում, ինքը հրապարակային գնահատական է տվել անձանց ձերբակալման հենց սկզբնական փուլում։«Ազատությունից զրկման հենց առաջին օրից եմ հրապարակային դիրքորոշում հայտնել այն մասին, որ իմ խորին համոզմամբ՝ այս գործընթացները չեն կարող դիտարկվել մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին և արժեքներին համապատասխանող»,- նշեց ՄԻՊ-ը։Ըստ Մանասյանի՝ աշխարհի կողմից ընդունված միջազգային ստանդարտների կոպտագույն խախտումները հիմք են տալիս պնդելու, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Պաշտպանը պարզաբանել է, որ չնայած Դավիթ Իշխանյանից կամ Ռուբեն Վարդանյանից նախկինում դիմումներ չեն ստացվել, ինքը սեփական նախաձեռնությամբ է զբաղվել նրանց իրավունքների պաշտպանությամբ՝ ինչպես և մյուս գերիների դեպքում, որոնց ընտանիքները դիմել են ՄԻՊ գրասենյակ։ Մարդու իրավունքների պաշտպանը պնդեց, որ հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում և միջազգային գործընկերների հետ աշխատանքը կրում է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով հասնել բոլոր անօրինական պահվող հայերի վերադարձին, սակայն նա միջազգային գործընթացներից այլ մանրամասները չհայտնեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93109810_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d8b6bf65ec214ac897725371f6476f87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ մանասյան, գերի, ռուբեն վարդանյան, դավիթ իշխանյան
անահիտ մանասյան, գերի, ռուբեն վարդանյան, դավիթ իշխանյան
Իմ մանդատը տարածվում է ՀՀ–ի վրա. ՀՀ ՄԻՊ–ը` Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մասին
19:03 07.05.2026 (Թարմացված է: 19:04 07.05.2026) Անահիտ Մանասյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Ադրբեջանում ընթացող իրավական գործընթացները որևէ աղերս չունեն միջազգային չափանիշների հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը տարածվում է Հայաստանի տարածքի վրա, այլ ոչ թե արտերկրում գտնվող երկրի քաղաքացիների։ Այսօր ԱԺ–ում ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների հարցին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նշենք, որ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանը, իսկ ավելի ուշ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Վարդանյանը խնդրել էր նրան այցելություն պահանջել և տեսակցել իրենց հետ, իսկ Իշխանյանը խնդրել էր, որ նա միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից ստանա իրենց մեղադրական ակտերի և դատավճռի ամբողջական տեքստերը՝ հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով, և փոխանցի իրենց ընտանիքին ու հարազատներին։
Խորհրդարանական 2–րդ ուժի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը ՄԻՊ–ից հետաքրքրվել էին` արդյոք նա պատրաստվում է այցելել Բաքվում պահվող հայ գերիներին՝ ի պատասխան Բաքվի բանտից Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դիմումների։
«ՀՀ ՄԻՊ–ը չի կարող գնալ ու այլ պետությունում մշտադիտարկում անցկացնել։ Եթե մշտադիտարկում չեմ կարող անցկացնել, ապա ո՞րն է այցի նպատակը, մենք պետք նպատակները հստակեցնենք»,– ասաց Անահիտ Մանասյանը։
Անահիտ Մանասյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Ադրբեջանում ընթացող իրավական գործընթացները որևէ աղերս չունեն միջազգային չափանիշների հետ։ Մանասյանը շեշտեց, որ ի տարբերություն շատերի, որոնք դիրքորոշում են հայտնում միայն գործերի քննության ընթացքում, ինքը հրապարակային գնահատական է տվել անձանց ձերբակալման հենց սկզբնական փուլում։
«Ազատությունից զրկման հենց առաջին օրից եմ հրապարակային դիրքորոշում հայտնել այն մասին, որ իմ խորին համոզմամբ՝ այս գործընթացները չեն կարող դիտարկվել մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին և արժեքներին համապատասխանող»,- նշեց ՄԻՊ-ը։
Ըստ Մանասյանի՝ աշխարհի կողմից ընդունված միջազգային ստանդարտների կոպտագույն խախտումները հիմք են տալիս պնդելու, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Պաշտպանը պարզաբանել է, որ չնայած Դավիթ Իշխանյանից կամ Ռուբեն Վարդանյանից նախկինում դիմումներ չեն ստացվել, ինքը սեփական նախաձեռնությամբ է զբաղվել նրանց իրավունքների պաշտպանությամբ՝ ինչպես և մյուս գերիների դեպքում, որոնց ընտանիքները դիմել են ՄԻՊ գրասենյակ։ Մարդու իրավունքների պաշտպանը պնդեց, որ հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում և միջազգային գործընկերների հետ աշխատանքը կրում է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով հասնել բոլոր անօրինական պահվող հայերի վերադարձին, սակայն նա միջազգային գործընթացներից այլ մանրամասները չհայտնեց։