https://arm.sputniknews.ru/20260513/usumnakan-gvortsyntacy-chpetq-e-khatarvi-artaqin-mijamtutjamb-mipy-qarvozarshavi-masin-102145825.html
Ուսումնական գործընթացը չպետք է խաթարվի արտաքին միջամտությամբ. ՄԻՊ–ը` քարոզարշավի մասին
Ուսումնական գործընթացը չպետք է խաթարվի արտաքին միջամտությամբ. ՄԻՊ–ը` քարոզարշավի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ հայտնել էր, որ քննվելու է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T20:43+0400
2026-05-13T20:43+0400
2026-05-13T20:44+0400
հհ միպ
անահիտ մանասյան
քարոզարշավ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
դպրոց
ուսուցիչ
աշակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100258608_0:87:1600:988_1920x0_80_0_0_b6ce7e71f64f96ec71e9d41df9e0b1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը` անդրադառնալով այսօր Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մարզի գյուղերի ուսուցիչների և աշակերտների մասնակցությանը։Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ հայտնել էր, որ քննվելու է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը։ Մինչ այդ ԶԼՄ–ները գրել էին, որ մայիսի 13-ին Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Ապարանում քաղաքացիներից մեկը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հարցրեց՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։ԿԸՀ–ն կոչ է անում նախընտրական շրջանում վարչական ռեսուրս չկիրառել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100258608_99:0:1520:1066_1920x0_80_0_0_aab5f6f5af155dc75fabea77557826d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, քարոզարշավ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), դպրոց, ուսուցիչ, աշակերտ
հհ միպ, անահիտ մանասյան, քարոզարշավ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), դպրոց, ուսուցիչ, աշակերտ
Ուսումնական գործընթացը չպետք է խաթարվի արտաքին միջամտությամբ. ՄԻՊ–ը` քարոզարշավի մասին
20:43 13.05.2026 (Թարմացված է: 20:44 13.05.2026) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ հայտնել էր, որ քննվելու է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։ Այս մասին
հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը` անդրադառնալով այսօր Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մարզի գյուղերի ուսուցիչների և աշակերտների մասնակցությանը։
Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։
«Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը կամ խաթարումը»,–ասված հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ
հայտնել էր, որ քննվելու է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը։ Մինչ այդ ԶԼՄ–ները գրել էին, որ մայիսի 13-ին Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Ապարանում քաղաքացիներից մեկը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հարցրեց՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։