Թուրքիան և Հայաստանը ավարտել են ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
10:25 13.05.2026 (Թարմացված է: 10:51 13.05.2026)
Բաժանորդագրվել
Լրացվում է
Միաժամանակ նշվում է, որ երկու երկրների ընդհանուր սահմանի բացման հետ կապված տեխնիկական և վարչական աշխատանքները դեռ շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Կեչելին:
«2022 թվականից շարունակվող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում ընդունված վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստություններն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ։ Երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման համար անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները շարունակվում են», - գրել է դիվանագետը X-ում։
Միաժամանակ նշվում է, որ երկու երկրների ընդհանուր սահմանի բացման հետ կապված տեխնիկական և վարչական աշխատանքները դեռ շարունակվում են։
Նոր կարգավորման արդյունքում հնարավոր է դարձել, որ երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռները որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշեն «Հայաստան/Թուրքիա»։
Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում տնտեսական կապերի զարգացմանն ու երկարատև խաղաղության ամրապնդմանը։

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը (պաշտոնապես գտնվում է արձակուրդում) Նիկոլ Փաշինյանի ականջին շշնջացել էր, որ «Թուրքերն այսօր բացում են»։ Փաշինյանն ավելի ուշ հստակեցրել է, որ Թուրքիայից ապրանքների ներմուծման դեպքում այսուհետ որպես ներմուծող երկրի պետք է նշվի Հայաստանը։