https://arm.sputniknews.ru/20260512/pashinjany-bacatrec-inch-ein-nshanakum-mirzvojani-turqery-bacum-en-khvosqery-102073117.html
Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի «թուրքերը բացում են» խոսքերը
Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի «թուրքերը բացում են» խոսքերը
Sputnik Արմենիա
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T13:30+0400
2026-05-12T13:30+0400
2026-05-12T13:40+0400
նիկոլ փաշինյան
արարատ միրզոյան
թուրքիա
հայաստան
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101951726_0:57:1086:668_1920x0_80_0_0_f6b6601bd0a3e61fd05011096724e959.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik․ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետ որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը։ Այսօր Շենգավիթում քարոզարշավի ընթացքում լրագրողի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով` ինչ էին նշանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերը, թե «թուրքերը էսօր բացում են․․․»։Այսօր ավելի վաղ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Փաշինյանին և ականջին շշնջացել` «թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Եվ քանի որ Փաշինյանը բարձրախոսով էր, Միրզոյանի խոսքերը լսվեցին նաև ուղիղ եթերում։ Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ էր շշնջացել Փաշինյանի ականջին, Միրզոյանը պատասխանեց՝ կբացեն, կհասկանանք։ Միայն նշեց՝ «բացելը» հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ Փաշինյանի, տանում էին, ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, և Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101951726_61:0:1026:724_1920x0_80_0_0_6d427218d9f1979e4692c9389229aa75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, թուրքիա, հայաստան, քարոզարշավ
նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, թուրքիա, հայաստան, քարոզարշավ
Փաշինյանը բացատրեց՝ ինչ էին նշանակում Միրզոյանի «թուրքերը բացում են» խոսքերը
13:30 12.05.2026 (Թարմացված է: 13:40 12.05.2026) ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik․ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելիս այսուհետ որպես առաքման երկիր նշվելու է Հայաստանը։ Այսօր Շենգավիթում քարոզարշավի ընթացքում լրագրողի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով` ինչ էին նշանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքերը, թե «թուրքերը էսօր բացում են․․․»։
Այսօր ավելի վաղ Միրզոյանը մոտեցել էր քարոզարշավ իրականացնող Փաշինյանին և ականջին շշնջացել` «
թուրքերն էսօր բացում են, մի հատ «Welcome»–ի տեքստ անենք»։ Եվ քանի որ Փաշինյանը բարձրախոսով էր, Միրզոյանի խոսքերը լսվեցին նաև ուղիղ եթերում։ Ավելի ուշ լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ էր շշնջացել Փաշինյանի ականջին, Միրզոյանը պատասխանեց՝ կբացեն, կհասկանանք։ Միայն նշեց՝ «բացելը» հայ-թուրքական սահմանին չէր վերաբերում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում Թուրքիայի օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես առաքման երկիր, այսինքն՝ Թուրքիայից Հայաստան արտահանվող ապրանքը, ըստ Փաշինյանի, տանում էին, ձևակերպում երրորդ երկրում, որից հետո ապրանքը Հայաստան էր տեղափոխվում։ Հիմա Թուրքիայի օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում է ավելացվում, և Հայաստանն ավելանում է առաքման երկրների ցանկում։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։