00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մահացել է հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Մոլչանով
Վլադիմիր Մոլչանով - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026
Բաժանորդագրվել
Վլադիմիր Մոլչանովը «Կեսգիշերից առաջ ու հետո» հաղորդաշարի վարողն էր, որը «վերակառուցման» շրջանի ամենահայտնի հաղորդումներից մեկն էր։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Խորհրդային և ռուսաստանցի հեռուստահաղորդավար, «Կեսգիշերից առաջ և հետո» («До и после полуночи») ծրագրի հեղինակ Վլադիմիր Մոլչանովը մահացել է 75 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է լրագրող Յուրի Ռոստը։
«Կյանքից հեռացել է հրաշալի, արժանապատիվ մարդ Վոլոդյա Մոլչանովը։ Տաղանդավոր ու խելացի ռուս մտավորական, բարոյական լրագրող, փայլուն հեռուստահաղորդավար, ազնիվ գրող և իմ լավ ընկերը։ Կորուստը մեծ է և անդառնալի»,-Telegram-ալիքում գրել է Ռոստը։
Մոլչանովն աշխատել է «Новости» մամուլի գործակալությունում (АПН)։ Զբաղվել է նացիստական հանցագործությունների լրագրողական հետաքննություններով։ Բացի այդ, Մոլչանովն աշխատել է «Время» ծրագրի խմբագրությունում՝ որպես միջազգային բաժնի մեկնաբան։ 1987 թվականի մարտին եթեր է մտել «Կեսգիշերից առաջ և հետո» տեղեկատվական-երաժշտական հաղորդաշարի առաջին թողարկումը, որը դարձել է «պերեստրոյկայի» ժամանակաշրջանի ամենահայտնի ծրագրերից մեկը։
Չորս տարի շարունակ հեռուստատեսությունում աշխատելիս, «Կեսգիշերից առաջ և հետո» հաղորդմանը զուգահեռ, վարել է նաև «Время» և «90 (հետո՝ 120) րոպե» ծրագրերը։ 1999 թվականից աշխատել է Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերություն (ВГТРК) հոլդինգի նախագծերում։
Պարգևատրվել է Պատվո շքանշանով, եղել է «ՏԷՖԻ», ինչպես նաև Ռուսաստանի լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակների դափնեկիր։
Լրահոս
0