https://arm.sputniknews.ru/20260513/krakvocner-chen-hnchel-bajc-9-andz-dzerbakalvel-e-hh-ngnn-masisi-depqeri-veraberjal-102126345.html
Կրակոցներ չեն հնչել, բայց 9 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՆԳՆ–ն՝ Մասիսի դեպքերի վերաբերյալ
Կրակոցներ չեն հնչել, բայց 9 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՆԳՆ–ն՝ Մասիսի դեպքերի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Ըստ ՆԳՆ-ի՝ ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն մեկնել են դեպքի վայր, ձերբակալված անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T15:01+0400
2026-05-13T15:01+0400
2026-05-13T15:02+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ ոստիկանություն
կրակոց
մասիս
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/73/21107367_0:0:1600:901_1920x0_80_0_0_84f7aa0db59bb20533eec8bf55b49e91.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Մասիս-Էջմիածին խճուղու ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով 9 անձ է ձերբակալվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունն արձագանքել է այսօր մամուլում հայտնված տեղեկություններին։shamshyan.com-ը գրել էր, թե մայիսի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել տասնյակից ավելի մարդկանց մասնակցությամբ։ Բնակիչների խոսքով՝ կրակոցներ էլ են լսվել, ծեծկռտուքը շուրջ 40 րոպե է տևել, որի ընթացքում ոստիկաններ ու պարեկներ չեն եկել։ՆԳՆ ոստիկանությունից հերքում են՝ կրակոցներ չեն եղել, իսկ Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքել են դեպքին։ Ըստ հաղորդագրության՝ գիշերը 1։30-ին մոտ ստացված ահազանգից հետո օպերատիվ խմբեր են մեկնել դեպքի վայր։Ձերբակալված անձինք, կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել են նախաքննական մարմին։
մասիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/73/21107367_11:0:1435:1068_1920x0_80_0_0_34f74fae3d548d0982c2848a34392721.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն, կրակոց, մասիս, ձերբակալություն
ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն, կրակոց, մասիս, ձերբակալություն
Կրակոցներ չեն հնչել, բայց 9 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՆԳՆ–ն՝ Մասիսի դեպքերի վերաբերյալ
15:01 13.05.2026 (Թարմացված է: 15:02 13.05.2026) Ըստ ՆԳՆ-ի՝ ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն մեկնել են դեպքի վայր, ձերբակալված անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Մասիս-Էջմիածին խճուղու ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով 9 անձ է ձերբակալվել։ ՀՀ
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունն արձագանքել է այսօր մամուլում հայտնված տեղեկություններին։
shamshyan.com-ը գրել էր, թե
մայիսի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել տասնյակից ավելի մարդկանց մասնակցությամբ։ Բնակիչների խոսքով՝ կրակոցներ էլ են լսվել, ծեծկռտուքը շուրջ 40 րոպե է տևել, որի ընթացքում ոստիկաններ ու պարեկներ չեն եկել։
ՆԳՆ ոստիկանությունից հերքում են՝ կրակոցներ չեն եղել, իսկ Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքել են դեպքին։ Ըստ հաղորդագրության՝ գիշերը 1։30-ին մոտ ստացված ահազանգից հետո օպերատիվ խմբեր են մեկնել դեպքի վայր։
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 23։20-ի սահմաններում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել, հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաները՝ դիմել են փախուստի»,- հայտնում են ոստիկանությունից։
Ձերբակալված անձինք, կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել են նախաքննական մարմին։