https://arm.sputniknews.ru/20260513/tsetskrtuq-ararati-marzum-avtvomeqenaneri-vra-arnanman-hetqer-en-hajtnabervel-102107707.html
Ծեծկռտուք Արարատի մարզում․ ավտոմեքենաների վրա արնանման հետքեր են հայտնաբերվել
Ծեծկռտուք Արարատի մարզում․ ավտոմեքենաների վրա արնանման հետքեր են հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Բնակիչները ոստիկանապետին անգործության մեջ են մեղադրում։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T12:08+0400
2026-05-13T12:08+0400
2026-05-13T13:26+0400
հայաստան
արարատ
ծեծկռտուք
վեճ
կրակոց
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1e/54554039_0:0:1280:720_1920x0_80_0_0_ab0459f70a51371121fd6846fa5e6bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Արարատի մարզում հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է եղել, որին մասնակցել է շուրջ 15 մարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Բնակիչները տեղեկություններ չունեն՝ տուժածներ եղել են, թե ոչ։Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս ավելի քան 10 անձ։Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 «BMW», «Mercedes», «Honda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։Բնակիչները կարծում են, որ Մասիսում ստեղծված բարձիթողի վիճակի մեղավորները Մասիսի ոստիկանապետն է ու պարեկները։
արարատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1e/54554039_169:0:1129:720_1920x0_80_0_0_74b0466e4dcc7a83af46534ad3a9ffb1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ, ծեծկռտուք, վեճ, կրակոց, ավտոմեքենա
հայաստան, արարատ, ծեծկռտուք, վեճ, կրակոց, ավտոմեքենա
Ծեծկռտուք Արարատի մարզում․ ավտոմեքենաների վրա արնանման հետքեր են հայտնաբերվել
12:08 13.05.2026 (Թարմացված է: 13:26 13.05.2026) Բնակիչները ոստիկանապետին անգործության մեջ են մեղադրում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Արարատի մարզում հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է եղել, որին մասնակցել է շուրջ 15 մարդ։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ մայիսի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Դաշտավան գյուղից դեպի Մասիս-Էջմիածին խճուղու մոտ՝ ավտոլվացման կետի հարևանությամբ, մի խումբ անձանց միջև սկսված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, լսվել են կրակոցներ։ Ըստ լրատվամիջոցի` շուրջ 40 րոպե տևած ծեծկռտուքի ընթացքում ՀՀ ՆԳՆ Մասիսի բաժնի ոչ մի ոստիկան և պարեկ չի ժամանել։
Բնակիչները տեղեկություններ չունեն՝ տուժածներ եղել են, թե ոչ։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ն, Երևանի բնակիչ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն, Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Մ.-ն, 31-ամյա Մանուկ Մ.-ն, 36-ամյա Գուրգեն Կ.-ն, 48-ամյա Վահագն Հ.-ն և ևս ավելի քան 10 անձ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 «BMW», «Mercedes», «Honda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա եղել են արնանման հետքեր։
Բնակիչները կարծում են, որ Մասիսում ստեղծված բարձիթողի վիճակի մեղավորները Մասիսի ոստիկանապետն է ու պարեկները։