00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արցախից բռնի տեղահանվածները կկարողանան ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց զինգրքույկի

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2026
Բաժանորդագրվել
Նոր փոփոխություններով կհանվի նաև կին զինծառայողներին օրվա վերակարգում ներգրավելու արգելքի դրույթը:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ ԼՂ–ից բռնի տեղահանված, 27 տարին լրացած անձինք այսուհետև կկարողանան ՀՀ քաղաքացիություն ստանալ նաև առանց զինվորական ծառայությունը փաստող փաստաթղթերի, եթե կորցրել են դրանք տեղահանման հետևանքով։ Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

2024 թ. հունվարի 16–ին ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` 27 տարին լրացած և ծառայություն չանցած անձինք կարող են վերադառնալ Հայաստան, մուծել կոնկրետ գումար, այս կամ այն չափով ծառայել կամ չծառայել` արդյունքում ազատվելով քրեական պատասխանատվությունից։

Ավելի վաղ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը նախագիծը ներկայացնելի նշեց, որ այս կարգավորումը խոչընդոտներ է առաջացնում ԼՂ-ի բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում։
«Բռնի տեղահանման հետևանքով շատ դեպքերում չեն պահպանվել այդ անձանց կողմից զինվորական ծառայությունն անցած լինելու փաստաթղթերը, որի հիման վրա հիմնավորված չի դառնում նրանց վրա համապատասխան պարտավորության կիրառումը, ինչը ևս խոչընդոտում է նրանց հետագա կարգավիճակի հստակեցումը և ինտեգրումը»,- ասաց փոխնախարարը։
Նախագծով նոր կարգավորումներ են առաջարկվում նաև 2024 թ. հունվարի 16–ին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում կրճատ ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցնող 27–37 տարեկան զինծառայողների արձակուրդների համար։ Օրինակ` մեկ տարով կամ 6 ամսով ծառայություն անցնողների դեպքում սահմանվում է 10–օրյա արձակուրդ, մեկամսյա ծառայության դեպքում` արձակուրդ չի տրվի։
Նոր կարգավորում կգործի նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության դեպքում։
Եթե պայմանագրային զինծառայողը մեկ տարվա ընթացքում 5 անգամ ստանա կարգապահական տույժ, նրա պայմանագիրը կդադարեցվի։
Նախատեսվում է նաև հանել կին զինծառայողներին օրվա վերակարգում ներգրավելու արգելքի դրույթը:
Լրահոս
0