https://arm.sputniknews.ru/20260513/ajn-khaghaghutjuny-vory-pashinjany-berec-arcakhin-karvogh-e-berel-naev-vardenisin-karapetjan--102146257.html
Այն խաղաղությունը, որը Փաշինյանը բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին. Կարապետյան
Այն խաղաղությունը, որը Փաշինյանը բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին. Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T20:46+0400
2026-05-13T20:46+0400
2026-05-13T20:46+0400
սամվել կարապետյան
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
գեղարքունիքի մարզ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102145960_0:0:1275:717_1920x0_80_0_0_d295bacea31ebd284c2f24c77bbc05c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գործող իշխանության օրոք Գեղարքունիքում խնդիրները ոչ թե լուծվել, այլ ավելացել են։ Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյան իր տան մոտ հավաքված Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։Նա հիշեցրեց, որ մարզում բնական աճը նվազել է 30 տոկոսով, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացել է, իսկ աղքատության մակարդակը 28 տոկոսի է հասնում։Բահ մուրճի փոխարեն. «Ուժեղ Հայաստանը» կառավարման իր տարբերակն է առաջարկում«Մարզը ունի այն, ինչ Հայաստանում ոչ ոք չունի։ Դուք Սևան ունեք... Սևանի կողքին ապրող մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել, ավելի ճիշտ` պարտավոր են հարուստ ապրել։ Դրա համար մենք շատ լուրջ զբաղվելու ենք ձեր խնդիրներով»,– ասաց Սամվել Կարապետյանը։Ըստ նրա` Սևանա լիճը պետք է դառնա տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ։Սամվել Կարապետյանի պնդմամբ` գործող իշխանությունն այս և այլ խնդիրները ասֆալտով է ուզում կոծկել։ Բայց հավելեց` այդ փողոցները ոչ մեկին պետք չեն լինելու, եթե այնտեղ ոչ ոք չապրի։«Փաշինյանը կարող է այդ ասֆալտին մենակ հեծանիվ քշել կամ Ալիևին հրավիրի` միասին քշեն, բայց մենք պետք է թույլ չտանք, պետք է մեկ օր շուտ կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները՝ այն, ինչը կատարվում է մեր հայրենիքի և ձեր մարզի հետ»,- նշեց Սամվել Կարապետյանը։Նա ևս մեկ անգամ հիշեցրեց` այնպիսի խաղաղություն, որը Փաշինյանը բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102145960_261:0:1217:717_1920x0_80_0_0_3c65560b67d917f6bd216f1823bfe133.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, գեղարքունիքի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, գեղարքունիքի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Այն խաղաղությունը, որը Փաշինյանը բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին. Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գործող իշխանության օրոք Գեղարքունիքում խնդիրները ոչ թե լուծվել, այլ ավելացել են։ Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյան իր տան մոտ հավաքված Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա հիշեցրեց, որ մարզում բնական աճը նվազել է 30 տոկոսով, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացել է, իսկ աղքատության մակարդակը 28 տոկոսի է հասնում։
«Մարզը ունի այն, ինչ Հայաստանում ոչ ոք չունի։ Դուք Սևան ունեք... Սևանի կողքին ապրող մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել, ավելի ճիշտ` պարտավոր են հարուստ ապրել։ Դրա համար մենք շատ լուրջ զբաղվելու ենք ձեր խնդիրներով»,– ասաց Սամվել Կարապետյանը։
Ըստ նրա` Սևանա լիճը պետք է դառնա տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ։
«Ամբողջ աշխարհում, օրինակ՝ Նորվեգիայում, գազի և նավթի հետ համարժեք տնտեսությանն օգնում ու զարգացնում է սաղմոնի արտադրությունը, իսկ սաղմոնի համար մաքուր ջրեր են պետք, ուրիշ ոչ մի բան պետք չէ։ Մենք ունենալու ենք համակարգված մոտեցում, ստեղծելու ենք բիզնես ծրագրեր... Ով հնարավորություն, ցանկություն և շնորհք ունի, կարող է դրանով զբաղվել, իսկ մինչև չդառնան միջին կամ մեծ բիզնես, հարկ չեն վճարելու»,–հավելեց նա։
Սամվել Կարապետյանի պնդմամբ` գործող իշխանությունն այս և այլ խնդիրները ասֆալտով է ուզում կոծկել։ Բայց հավելեց` այդ փողոցները ոչ մեկին պետք չեն լինելու, եթե այնտեղ ոչ ոք չապրի։
«Փաշինյանը կարող է այդ ասֆալտին մենակ հեծանիվ քշել կամ Ալիևին հրավիրի` միասին քշեն, բայց մենք պետք է թույլ չտանք, պետք է մեկ օր շուտ կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները՝ այն, ինչը կատարվում է մեր հայրենիքի և ձեր մարզի հետ»,- նշեց Սամվել Կարապետյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց` այնպիսի խաղաղություն, որը Փաշինյանը բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։