https://arm.sputniknews.ru/20260512/irani-dem-razmakan-gvortsvoghutjan-tsakhsery-mvotecel-en-29-mlrd-dvolarin-pentagvon-102087123.html
Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը մոտեցել են 29 մլրդ դոլարին. Պենտագոն
Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը մոտեցել են 29 մլրդ դոլարին. Պենտագոն
Sputnik Արմենիա
Այդ գումարի մեջ ներառված են սարքավորումների փոխարինման և վերանորոգման նորացված գնահատականները, ինչպես նաև զինծառայողների՝ տարածաշրջան տեղափոխման ծախսերը։ 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T17:52+0400
2026-05-12T17:52+0400
2026-05-12T17:52+0400
պենտագոն
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ծախս
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82950731_0:84:1600:984_1920x0_80_0_0_43a36d318fe67ff398f261c533242394.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողության համար ԱՄՆ-ի ծախսերը մոտեցել են 29 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերսթը, նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։Նրա խոսքով՝ այդ գումարի մեջ ներառված են սարքավորումների փոխարինման և վերանորոգման նորացված գնահատականները, ինչպես նաև զինծառայողներին տարածաշրջան տեղափոխելու ծախսերը:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։
պենտագոն
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82950731_89:0:1512:1067_1920x0_80_0_0_fd0663f0b6760f024a473d15b44bf236.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պենտագոն, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ծախս, հրադադար
պենտագոն, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ծախս, հրադադար
Իրանի դեմ ռազմական գործողության ծախսերը մոտեցել են 29 մլրդ դոլարին. Պենտագոն
Այդ գումարի մեջ ներառված են սարքավորումների փոխարինման և վերանորոգման նորացված գնահատականները, ինչպես նաև զինծառայողների՝ տարածաշրջան տեղափոխման ծախսերը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողության համար ԱՄՆ-ի ծախսերը մոտեցել են 29 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերսթը, նրա խոսքերը փոխանցում է
ՌԻԱ Նովոստին։
«Կարծում ենք, որ այժմ այդ թիվը մոտ է 29-ին (միլիարդ դոլար - խմբ.)», - ասել է Հերսթը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ այդ գումարի մեջ ներառված են սարքավորումների փոխարինման և վերանորոգման նորացված գնահատականները, ինչպես նաև զինծառայողներին տարածաշրջան տեղափոխելու ծախսերը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած
10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ
բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին
հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։