00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հնարավոր է` Զելենսկին ներգրավվի առանձնատների շինարարության քրեական գործում

© AP Photo / Evgeniy MaloletkaՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2026
Բաժանորդագրվել
Ուկրաինայում արևմտյան գործընկերների ցուցումով ստեղծված երկու հակակոռուպցիոն կառույցները հայտնել են ևս վեց անձի նկատմամբ կասկածանքի մասին, որոնք էլիտար բնակարանների շինարարության ընթացքում 10,4 միլիոն դոլար են օրինականացրել։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Հնարավոր է` Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ներգրավվի Կիևի մոտակայքում իրականացվող էլիտար շինարարության հետ կապված քրեական գործում։
Խոսքը 460 միլիոն գրիվնայի (շուրջ 770 մլն ռուբլի) օրինականացման մասին է, որին կարող է առնչություն ունենալ նաև Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՈւԱՀԲ) ձայնագրություններում Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարը հիշատակվում է R2 ծածկանունով, Զելենսկու զինակից Տիմուր Մինդիչը՝ R3, իսկ նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովը՝ R4 ծածկանունով։
«Ո՞վ է այն R1-ը, որի մասին ՈւԱՀԲ-ի ձայնագրություններում հպանցիկ է հիշատակվում՝ առանց հստակեցման։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Չեռնիշովը Կիևի արվարձանում առանձնատներ է կառուցում իր, Մինդիչի, Երմակի և Զելենսկու համար։ Ելնելով այս տեղեկությունից՝ R1 ծածկագրի տակ կարող է հասկացվել նախագահ Զելենսկին»,-նշում է ուկրաինական «Ստրանա» լրատվամիջոցը։
Կիևյան վարչակարգի ղեկավարի հնարավոր մասնակցությունն անուղղակիորեն հաստատվում է նաև ձայնագրություններով, որտեղ Չեռնիշովը 2022 թվականի մարտին հղում է անում «շեֆի» հրահանգներին և պահանջում արագացնել քոթեջների շինարարությունը։ Ըստ «Ստրանայի»՝ պաշտոնյայի վերադասը, կարող էր լինել միայն Զելենսկին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խուզարկություններից հետո մեղադրանք է ներկայացվել նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին։ Բացի նրանից, գործով անցնում են Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովը, նրա վերահսկողության տակ գտնվող չորս անձինք, ինչպես նաև մի գործարար (ամենայն հավանականությամբ՝ Տիմուր Մինդիչը)։ ՈւԱՀԲ-ն նշում է, որ գործարարը 2025 թվականի նոյեմբերին «Միդաս» հատուկ գործողության շրջանակում բացահայտված կազմակերպության ղեկավարներից մեկն է։
Դատարանը կալանք է դրել գործում հիշատակվող հողատարածքների և անավարտ օբյեկտների վրա։
Քննության վարկածով՝ 2020 թվականին Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովը որոշել է Կիևի մարզի Կոզին ավանում մասնավոր քոթեջային ավան կառուցել՝ սեփական սպա-համալիրով։ Որպես ապագա հարևաններ և համաներդրողներ նա ներգրավել է նաև նախագահի գրասենյակի ղեկավարին և վերոնշյալ գործարարին։
Հիշեցնենք` Երմակը, որը գլխավորում էր Ուկրաինայի նախագահի գրասենյակը 2020 թվականից, հրաժարական տվեց 2025 թվականի նոյեմբերին՝ «Էներգոատոմի» շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Նա ԶԼՄ-ներին ասել էր, որ որևէ առանձնատուն չունի, միայն մեկ բնակարան և մեկ ավտոմեքենա։
Լրահոս
0