https://arm.sputniknews.ru/20251128/zelenskin-hajtnel-e-vor-ir-grasenjaki-ghekavar-andrej-ermaky-hrazharakan-e-tvel-96354658.html
Զելենսկին հայտնել է, որ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել
Զելենսկին հայտնել է, որ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել
Sputnik Արմենիա
Զելենսկին նաև հայտնել է, թե ով կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը ԱՄՆ–ի հետ բանակցություններում։ 28.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-28T20:48+0400
2025-11-28T20:48+0400
2025-11-28T20:49+0400
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
հրաժարական
անդրեյ երմակ
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77184567_0:57:1280:778_1920x0_80_0_0_d6a2d179b87027b3b50e222485e37a51.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնել է Զելենսկին տեսաուղերձում։Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ԱՄՆ–ի հետ բանակցություններում կներկայացնեն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը, ԱԳՆ–ի և հետախուզության ներկայացուցիչները։Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման առանցքային տարրերը՝ հայտարարելով Ռուսաստանի հետ երկխոսության մեջ առաջընթացի և Կիևին մոտ ժամանակներս իր դիրքորոշման հարցում կողմնորոշվելու անհրաժեշտության մասին: Թրամփի խոսքով՝ քննարկվում են սահմանների, անվտանգության երաշխիքների հարցերը և հատուկ բանագնացի հնարավոր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Պեսկովը՝ ՌԴ ԶՈւ գործողությունների մասին. դա խաղաղ լուծում պարտադրելն է Զելենսկու ռեժիմինԹրամփը նաև հստակեցրել է, որ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն հնարավոր է միայն կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո: Նա հայտնել է, որ ապագա գործարքի կետերի զգալի մասն արդեն համաձայնեցված է, իսկ փաստաթղթի նախագիծը 28 կետից կրճատվել է մինչև 22-ի: Ընդ որում, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ խոսքն առայժմ «հայեցակարգի» մասին է, որի վրա աշխատանքները շարունակվում են:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ ամերիկյան ծրագիրը կարող է դրվել հնարավոր համաձայնագրի հիմքում, սակայն Մոսկվայի հետ առարկայական բանակցություններ ներկայում չկան: Ռուսական կողմի գնահատմամբ՝ ԱՄՆ-ին առայժմ չի հաջողվում ստանալ Կիևի և նրա եվրոպական դաշնակիցների համաձայնությունը, որոնք, ինչպես կարծում են Մոսկվայում, շարունակում են ռազմաճակատում իրավիճակի մասին ունենալ անիրատեսական պատկերացումներ:Մոսկվան ստացել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ–ի ծրագրի հիմնական կետերը. Պեսկով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77184567_96:0:1233:853_1920x0_80_0_0_715a9a395351fa95ce2139023f9f87dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, հրաժարական, անդրեյ երմակ, բանակցություն
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, հրաժարական, անդրեյ երմակ, բանակցություն
Զելենսկին հայտնել է, որ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել
20:48 28.11.2025 (Թարմացված է: 20:49 28.11.2025) Զելենսկին նաև հայտնել է, թե ով կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը ԱՄՆ–ի հետ բանակցություններում։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին հայտնել է Զելենսկին տեսաուղերձում։
«Գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է գրել», – ասել է Զելենսկին։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան ԱՄՆ–ի հետ բանակցություններում կներկայացնեն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը, ԱԳՆ–ի և հետախուզության ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման առանցքային տարրերը՝ հայտարարելով Ռուսաստանի հետ երկխոսության մեջ առաջընթացի և Կիևին մոտ ժամանակներս իր դիրքորոշման հարցում կողմնորոշվելու անհրաժեշտության մասին: Թրամփի խոսքով՝ քննարկվում են սահմանների, անվտանգության երաշխիքների հարցերը և հատուկ բանագնացի հնարավոր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թրամփը նաև հստակեցրել է, որ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն հնարավոր է միայն կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո: Նա հայտնել է, որ ապագա գործարքի կետերի զգալի մասն արդեն համաձայնեցված է, իսկ փաստաթղթի նախագիծը 28 կետից կրճատվել է մինչև 22-ի: Ընդ որում, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ խոսքն առայժմ «հայեցակարգի» մասին է, որի վրա աշխատանքները շարունակվում են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ ամերիկյան ծրագիրը կարող է դրվել հնարավոր համաձայնագրի հիմքում, սակայն Մոսկվայի հետ առարկայական բանակցություններ ներկայում չկան: Ռուսական կողմի գնահատմամբ՝ ԱՄՆ-ին առայժմ չի հաջողվում ստանալ Կիևի և նրա եվրոպական դաշնակիցների համաձայնությունը, որոնք, ինչպես կարծում են Մոսկվայում, շարունակում են ռազմաճակատում իրավիճակի մասին ունենալ անիրատեսական պատկերացումներ: