https://arm.sputniknews.ru/20260512/anifi-dustr-ynkerutjan-fvondy-37-mlrd-dram-kveradardzni-petutjany-102087248.html
ԱՆԻՖ–ի դուստր ընկերության ֆոնդը 3,7 մլրդ դրամ կվերադարձնի պետությանը
ԱՆԻՖ–ի դուստր ընկերության ֆոնդը 3,7 մլրդ դրամ կվերադարձնի պետությանը
Sputnik Արմենիա
Իրականացվել է 4 ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի գործընթաց։ Այդ ընկերություններում ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 մլրդ դրամ, իսկ վաճառքի... 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T17:54+0400
2026-05-12T17:54+0400
2026-05-12T17:54+0400
հայաստան
անիֆ
բյուջե
պետական գույքի կառավարման կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102085448_0:122:1600:1022_1920x0_80_0_0_7919b273dfe2fd70a888eb157f3b45a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի` ԱՆԻՖ–ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն։Կոմիտեն ներկայացրել է նաև նախապատմությունը, թե ինչպես են պետությանը վերադարձվել այս գումարները։ Ըստ այդմ` 2020 թվականին, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի (COVID–19) հետևանքով ձևավորված տնտեսական մարտահրավերները, ՀՀ կառավարության կողմից տնտեսական նշանակություն ունեցող ներդրումները խթանելու նպատակով որոշում էր կայացվել իրականացնել տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր՝ 80 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով։Առաջին ծրագրի շրջանակում պետության կողմից երկու փուլով ձեռք էին բերվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ–ի կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայեր՝ 10 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։2021–2023 թթ. ընթացքում Ֆոնդի կողմից բաժնեմասնակցային ներդրումներ են իրականացվել 10 ՓԲԸ–ներում։2024 թ. սեպտեմբերի 11–ին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները ԱՆԻՖ-ից փոխանցվել են պետական գույքի կառավարման կոմիտե, որից հետո դիտարկվել է ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։Արդյունքում կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել ֆոնդին պատկանող բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը։Իրականացվել է 4 ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի գործընթաց։ Նշված ընկերություններում ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 մլրդ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը՝ 3,7 մլրդ դրամ։Հիշեցնենք` ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0c/102085448_29:0:1572:1157_1920x0_80_0_0_45d25fc81d959ca0bcb77e7239994341.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անիֆ, բյուջե, պետական գույքի կառավարման կոմիտե
հայաստան, անիֆ, բյուջե, պետական գույքի կառավարման կոմիտե
ԱՆԻՖ–ի դուստր ընկերության ֆոնդը 3,7 մլրդ դրամ կվերադարձնի պետությանը
Իրականացվել է 4 ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի գործընթաց։ Այդ ընկերություններում ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 մլրդ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը՝ 3,7 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի` ԱՆԻՖ–ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն։
«ՀՀ կառավարության` մայիսի 7–ի որոշմամբ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է ձեռնարկել քայլեր 3,7 մլրդ դրամի չափով ֆոնդի փայերի մարում իրականացնելու ուղղությամբ, որի արդյունքում 3,7 մլրդ դրամ գումարը կփոխանցվի ՀՀ պետական բյուջե»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն ներկայացրել է նաև նախապատմությունը, թե ինչպես են պետությանը վերադարձվել այս գումարները։ Ըստ այդմ` 2020 թվականին, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի (COVID–19) հետևանքով ձևավորված տնտեսական մարտահրավերները, ՀՀ կառավարության կողմից տնտեսական նշանակություն ունեցող ներդրումները խթանելու նպատակով որոշում էր կայացվել իրականացնել տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր՝ 80 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով։
Առաջին ծրագրի շրջանակում պետության կողմից երկու փուլով ձեռք էին բերվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ–ի կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայեր՝ 10 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։
2021–2023 թթ. ընթացքում Ֆոնդի կողմից բաժնեմասնակցային ներդրումներ են իրականացվել 10 ՓԲԸ–ներում։
2024 թ. սեպտեմբերի 11–ին կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները ԱՆԻՖ-ից փոխանցվել են պետական գույքի կառավարման կոմիտե, որից հետո դիտարկվել է ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։
Արդյունքում կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել ֆոնդին պատկանող բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը։
Իրականացվել է 4 ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի գործընթաց։ Նշված ընկերություններում ֆոնդի ներդրումների հանրագումարը կազմել էր 2,9 մլրդ դրամ, իսկ վաճառքի ընդհանուր գումարը՝ 3,7 մլրդ դրամ։
Հիշեցնենք`
ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։
5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։