00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչո՞ւ Փաշինյանը չարձագանքեց Զելենսկու հայտարարություններին

© Photo : official site of the Prime Minister of RAՎլադիմիր Զելենսկին և Նիկոլ Փաշինյանը
Վլադիմիր Զելենսկին և Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանն ընդգծեց` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է, և մարդիկ այդ հարթակում պետք է արտահայտվեն։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հյուրընկալ երկրի ղեկավարի կարգավիճակում չպետք է արձագանքի իր երկրում հնչեցված ամեն խոսքի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ` պատասխանելով հարցին, թե ինչու պաշտոնական Երևանը չարձագանքեց Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու սպառանալիքներին։
Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են նաև թռչել այդ շքերթի ժամանակ՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ այս տարի Մոսկվայում շքերթը նախատեսվում է անցկացնել առանց ծանր ռազմական տեխնիկայի:

«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է, անցկացման վայրը կապ չունի, այդ միջոցառումը ինչքան իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է։ Ես չեմ կարծում` հյուրընկալ երկրի ղեկավարի կարգավիճակում պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ։ Դա բազմակողմ հարթակ է, և մարդիկ այդ հարթակում պետք է արտահայտվեն»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ իր ներկայությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ է հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ։
«Բայց ես չեմ հիշում, որ նրանք ակնկալեին, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին։ Մենք եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր ենք, ԵԱՏՄ անդամ երկիր ենք, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել, և, կներեք, մենք փոքր երկիր ենք մեր փոքր օրակարգով։ Մե՞նք պիտի Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք»,– ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Երևանը խախտել է նախկինում Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր չձեռնարկելու իր պարտավորությունները։ Նա ասել էր` այն երկիրը, որին Մոսկվայում բարեկամ էին համարում, ամբիոն տրամադրեց ահաբեկչին՝ նեոնացիստական ռեժիմի պարագլխին (նկատի ունի Վլադիմիր Զելենսկուն)։
Մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։
Գուրգեն Արսենյանը լսել ու Երևանին է փոխանցել ՌԴ ԱԳՆ–ի հնչեցրած հարցերը
Լրահոս
0