https://arm.sputniknews.ru/20260511/hhum-zintsarajutjan-nvor-karg-kgvortsi-lghic-brni-teghahanvats-andzanc-hamar-pvokhnakharar-102045392.html
ՀՀ–ում զինծառայության նոր կարգ կգործի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար. փոխնախարար
ՀՀ–ում զինծառայության նոր կարգ կգործի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար. փոխնախարար
Sputnik Արմենիա
Օրենսդրական փոփոխություններով նոր կարգ է սահմանվում նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության դեպքում։ 11.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-11T13:33+0400
2026-05-11T13:33+0400
2026-05-11T18:34+0400
հայաստան
արցախ
բռնի տեղահանված
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82403829_0:36:1600:936_1920x0_80_0_0_6acb2e9200a2172805c4238a0cce4344.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված, 27 տարին լրացած անձինք այլևս խնդիր չեն ունենա ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում, եթե տեղահանման հետևանքով կորցրել են կամ չեն վերցրել ծառայությունը փաստող փաստաթղթերը։ Այսօր Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` ներկայացնելով «Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։2024 թ. հունվարի 16–ին ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` 27 տարին լրացած և ծառայություն չանցած անձինք, կարող են վերադառնալ Հայաստան, մուծել կոնկրետ գումար, այս կամ այն չափով ծառայել կամ չծառայել` արդյունքում ազատվելով քրեական պատասխանատվությունից։Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ այս կարգավորումը որոշակի խնդիրներ էր ստեղծել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար։Նախագծով նոր կարգավորումներ են առաջարկվում նաև 2024 թ. հունվարի 16–ին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում կրճատ ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցնող 27–37 տարեկան զինծառայողների արձակուրդների համար։ Օրինակ` մեկ տարով կամ 6 ամսով ծառայություն անցնողների դեպքում սահմանվում է 10–օրյա արձակուրդ, մեկ ամսյա ծառայության դեպքում` արձակուրդ չի տրվի։Ի դեպ, նոր կարգավորում կգործի նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության դեպքում։ Եթե պայմանագրային զինծառայողը մեկ տարվա ընթացքում 5 անգամ ստանա կարգապահական տույժ, նրա պայմանագիրը կդադարեցվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82403829_102:0:1523:1066_1920x0_80_0_0_f00e6ea95103fd8ca5c3240301fcc8be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, բռնի տեղահանված, բանակ
հայաստան, արցախ, բռնի տեղահանված, բանակ
ՀՀ–ում զինծառայության նոր կարգ կգործի ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար. փոխնախարար
13:33 11.05.2026 (Թարմացված է: 18:34 11.05.2026) Օրենսդրական փոփոխություններով նոր կարգ է սահմանվում նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված, 27 տարին լրացած անձինք այլևս խնդիր չեն ունենա ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում, եթե տեղահանման հետևանքով կորցրել են կամ չեն վերցրել ծառայությունը փաստող փաստաթղթերը։ Այսօր Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` ներկայացնելով «Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
2024 թ. հունվարի 16–ին
ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` 27 տարին լրացած և ծառայություն չանցած անձինք, կարող են վերադառնալ Հայաստան, մուծել կոնկրետ գումար, այս կամ այն չափով ծառայել կամ չծառայել` արդյունքում ազատվելով քրեական պատասխանատվությունից։
Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ այս կարգավորումը որոշակի խնդիրներ էր ստեղծել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար։
«Սա խոչընդոտում էր ՀՀ քաղաքացիություն ստանալը, քանի որ բռնի տեղահանման ժամանակ շատ դեպքերում չեն պահպանվել այդ անձանց` զինվորական ծառայություն անցած լինելու փաստաթղթերը։ Նոր փոփոխություններով ԼՂ–ից բռնի տեղահանվածների վրա 2024 թ. ընդունված կարգավորումները չեն գործի»,– հայտարարեց նա։
Նախագծով նոր կարգավորումներ են առաջարկվում նաև 2024 թ. հունվարի 16–ին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում կրճատ ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցնող 27–37 տարեկան զինծառայողների արձակուրդների համար։ Օրինակ` մեկ տարով կամ 6 ամսով ծառայություն անցնողների դեպքում սահմանվում է 10–օրյա արձակուրդ, մեկ ամսյա ծառայության դեպքում` արձակուրդ չի տրվի։
Ի դեպ, նոր կարգավորում կգործի նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության դեպքում։ Եթե պայմանագրային զինծառայողը մեկ տարվա ընթացքում 5 անգամ ստանա կարգապահական տույժ, նրա պայմանագիրը կդադարեցվի։