https://arm.sputniknews.ru/20260510/mez-voch-voq-chi-asel-vaghy-durs-ekeq-mirzvojany-putini-hajtararutjan-masin-102021984.html
«Մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք». Միրզոյանը՝ Պուտինի հայտարարության մասին
«Մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք». Միրզոյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանի խոսքով` երբ ժամանակը գա ընտրություն կատարելու, Հայաստանն այն կանի։ 10.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-10T13:54+0400
2026-05-10T13:54+0400
2026-05-10T17:22+0400
արարատ միրզոյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վլադիմիր պուտին
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102022380_0:0:1500:844_1920x0_80_0_0_67c4b02d69db3faad9d67e6c7f04c59f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ԵՄ անդամակցության հարցով որոշում կկայացնի պատշաճ պահի։ Այդ մասին News.am–ի հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։Հիշեցնենք` 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:Մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0a/102022380_375:0:1500:844_1920x0_80_0_0_71d15f2e2d82e414398075d3efe6e755.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին, հայաստան
արարատ միրզոյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին, հայաստան
«Մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք». Միրզոյանը՝ Պուտինի հայտարարության մասին
13:54 10.05.2026 (Թարմացված է: 17:22 10.05.2026) Արարատ Միրզոյանի խոսքով` երբ ժամանակը գա ընտրություն կատարելու, Հայաստանն այն կանի։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ԵՄ անդամակցության հարցով որոշում կկայացնի պատշաճ պահի։ Այդ մասին
News.am–ի հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի
հնչեցրած հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։
«Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հասկանալիորեն կկատարենք։ Այսօր մայիսի 10-ն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Դա ուժի մեջ է»,– հայտարարեց նա` ավելացնելով, որ գաղտնիք չէ, որ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի։
Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:
Մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում: Նրա խոսքով՝ նման սցենարը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար: