00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանն առանց դրա չի կարող. Սարգսյանը սխալ է համարում ԱԷԿ-ից հրաժարվելու մասին միտքը

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցՄեծամորի ատոմակայանը
Մեծամորի ատոմակայանը - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2026
Բաժանորդագրվել
Դեմոկրատական կուսակցության ղեկավարը հիշեցրել է՝ Հայաստանում ատոմակայան կառուցելու որոշումը 1960-ականների վերջին ընդունվել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում հանրապետության ռազմավարական դերը և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանի առկայությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Հայաստանը չի կարող մնալ առանց սեփական ատոմային էներգետիկայի, քանի որ այն անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկն է: Իսկ ատոմակայանից հրաժարվելու հնարավորության մասին խոսակցությունները կա՛մ պրոֆեսիոնալիզմի բացակայության դրսևորում են, կա՛մ գիտակցված վնաս ազգային շահերին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 1960-ականների վերջին Հայաստանում ատոմակայան կառուցելու որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով հանրապետության ռազմավարական դերը տարածաշրջանում և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանի առկայությունը:
«Այսօր այն մասին, թե կարելի է ատոմակայան չունենալ, խոսում են կա՛մ բացարձակ տգետները, կա՛մ ազգային շահերին դավաճանող մարդիկ»,-հայտարարեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ԱԷԿ-ը ոչ միայն էլեկտրաէներգիայի աղբյուր է երկրի տնտեսության համար, այլև պետության անվտանգության առանցքային հենասյուներից մեկը: Բոլորովին պատահական չէ, որ Թուրքիան, Ադրբեջանը, իսկ հիմա նաև Եվրոպան ձգտում են Հայկական ԱԷԿ-ի փակմանը. նրանց ցանկությունը թելադրված է աշխարհաքաղաքական շահերով: Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ հենց Եվրոպայում բազմաթիվ ատոմային բլոկներ կան, իսկ Թուրքիան կառուցում է «Ակկույու» ԱԷԿ-ը:
Սարգսյանը նշեց նաև, որ 1986 թ. Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո հայկական կայանը լուրջ արդիականացում է անցել և 1987 թվականի դրությամբ լիովին համապատասխանում էր անվտանգության պահանջներին: Եվ այն 90-ականներին փակել ամենևին չէր կարելի: Այդ պատճառով էլ, երբ համոզվեցին, որ առանց ատոմակայանի Հայաստանը չի կարող զարգանալ, այն նորից գործարկեցին:
Խոսելով նոր կայանի կառուցման հեռանկարների մասին՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ Հայաստանը պետք է Մեծամորում նոր էներգաբլոկ կառուցի և այդ հարցում համագործակցի հենց Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ ռուսական տեխնոլոգիաներն ապացուցել են իրենց հուսալիությունը, իսկ հայ մասնագետները տասնամյակներ շարունակ աշխատել են հենց այդ համակարգով: Բացի այդ, «Ռոսատոմը» կայաններ է կառուցում ամբողջ աշխարհում, և ոչ ոք դրանից չի հրաժարվում:
Ինչ վերաբերում է մոդուլային ատոմակայանների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին, Սարգսյանը հայտարարեց, որ ամերիկյան կողմը նման տեխնոլոգիաներ դեռևս գործնականում չի կիրառում:
«Հայաստանին ուզում են պարտադրել մի նախագիծ, որը կհանգեցնի երկրի ինքնիշխանության թուլացմանը: Ինչո՞ւ են վախենում Թուրքիան՝ առաջին հերթին, և Ադրբեջանը: Նախ՝ նրանք կարծում են, որ եթե մեր ատոմակայանին մի բան պատահի, կտուժի նաև Թուրքիան: Երկրորդ՝ նա, ով ատոմակայան ունի, սկզբունքորեն կարող է միջուկային զենք ստեղծել: Իսկ քանի որ մեզ մոտ ֆիզիկան բավականաչափ զարգացած է, դա ուժեղացնում է նրանց մտավախությունները»,-ասել է նա:
Դեմոկրատական կուսակցության առաջնորդը կարծում է, որ հայկական ատոմային էներգետիկայի ապագայի շուրջ քննարկումների հետևում ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակներ կան՝ կապված տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու հետ: Նա հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ Վրաստանն ու Ադրբեջանը «պոկվեցին» Ռուսաստանից, Հայաստանը մնում է Մոսկվայի վերջին դաշնակիցը Հարավային Կովկասում:
Բացի այդ, ԱԷԿ-ի հարցում ճնշումն Արևմուտքի ավելի լայն ռազմավարության մասն է, որը նախատեսում է միջոցառումների համալիր՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար. անգլոսաքսերը միշտ ձգտել են ազդեցություն ունենալ այս տարածաշրջանում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական արևային կայանները երկու ԱԷԿ-ի չափ հզորություն ունեն: Նրա խոսքով՝ արևային էներգետիկայի զարգացման գործում Եվրամիության օգնության թեման առանցքայիններից մեկն է եղել Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:
Մեծամորի ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2026
Անթույլատրելի է Մեծամորի ատոմակայանի հզորությունների նվազեցումը. փորձագետ
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Մեծամորի ԱԷԿ-ը չի տուժել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ Սպիտակի երկրաշարժից, սակայն կանգնեցվել է 2 ամիս անց՝ 1989-ի փետրվարին, և վերագործարկվել է 1996 թվականին:
Ի սկզբանե կայանի շահագործման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ստորագրել են շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ:
Լրահոս
0