https://arm.sputniknews.ru/20260505/antujlatreli-e-metsamvori-atvomakajani-hzvorutjunneri-nvazecumy-pvordzaget-101807773.html
Անթույլատրելի է Մեծամորի ատոմակայանի հզորությունների նվազեցումը. փորձագետ
Անթույլատրելի է Մեծամորի ատոմակայանի հզորությունների նվազեցումը. փորձագետ
Sputnik Արմենիա
Արթուր Ավետիսյանի խոսքով` արևային էներգետիկան անհրաժեշտ է, սակայն այն չի կարող այլընտրանք լինել միջուկայինին։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T20:03+0400
2026-05-05T20:03+0400
2026-05-05T20:03+0400
արթուր ավետիսյան
ատոմակայան
էներգետիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/2137/36/21373675_0:0:1620:912_1920x0_80_0_0_ab0981fb91fedc386638dc8f0b5cb288.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի էներգետիկ համակարգը տարածաշրջանում շահեկանորեն տարբերվել է իր հարմոնիկ կառուցվածքով, քանի որ համատեղել է և՛ միջուկային, և՛ ջերմային, հիմա արդեն` արևային էներգիաները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, թե Հայաստանը էներգետիկայի առումով անսահմանափակ ռեսուրսներով երկիր է` հաշվի առնելով, որ տարին գրեթե 12 ամիս այստեղ արև է։Նշենք, որ այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշեց, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել նաև տեղական էներգետիկ արտադրության ու էներգետիկ կապերի տեսանկյունից։ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ-ում կուտակիչ հզորությունների զարգացմանը։ Նրա խոսքով` արևային էներգետիկան անհրաժեշտ է, սակայն այն չի կարող այլընտրանք լինել միջուկայինին, ինչպես նաև արևային էներգիայի ավելցուկը չպետք է հանգեցնի Մեծամորի ատոմակայանի հզորությունների նվազեցման, դա անթույլատրելի է։ Փորձագետի համոզմամբ` դա մեծ ռիսկեր է պարունակում։Նա չի բացառում, որ արևային էներգետիկայի առումով մեր երկիրը կարող է դառնալ ինքնաբավ, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը, սակայն Ավետիսյանը հիշեցնում է` արևային էներգիան կայուն չէ ու չի կարող ապահովել մեծ հզորություններ։Փորձագետը հիշեցնում է, որ մինչև 2036 թվականը Հայաստանը պետք է որոշում կայացրած լինի նոր էներգաբլոկի կառուցման իմաստով` անխափան էներգետիկ համակարգ ունենալու համար։ Մինչդեռ պաշտոնական մակարդակով դեռևս միայն խոսակցություններ են, որոնք անհագստացնում են էներգետիկ անվտանգության փորձագետին։Նշենք, որ բազմաթիվ այլ մասնագետներ հայտարարել են, որ արևային էներգիան չի կարող այլընտրանք լինել ատոմակայանին: Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ երկրի էներգետիկ համակարգի կյանքի տևողությունն առանց ատոմակայանների չափազանց կարճ կլինի, և Հայաստանը արագ կդառնա էներգետիկ կախվածություն ունեցող պետություն: Մասնագետ Բորիս Մարցինկևիչը կարծում է, որ սա կարող է Հայաստանը վերածել բալթյան երկրների, որոնք մինչև 2021 թվականը կիսով չափ կրճատել են իրենց կախվածությունը ռուսական գազից: Սակայն դրան հասնելու համար նրանց պարզապես «անհրաժեշտ էր... ոչնչացնել իրենց արդյունաբերությունը, կորցնել բնակչության մեկ երրորդը և զրկվել տարանցումից: Սա «դրական փորձ» է, որը, ըստ փորձագետի, Եվրամիությունը ընդօրինակում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2137/36/21373675_156:0:1596:1080_1920x0_80_0_0_1d650367cb879f847b28cbf37064014a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր ավետիսյան, ատոմակայան, էներգետիկա
արթուր ավետիսյան, ատոմակայան, էներգետիկա
Անթույլատրելի է Մեծամորի ատոմակայանի հզորությունների նվազեցումը. փորձագետ
Արթուր Ավետիսյանի խոսքով` արևային էներգետիկան անհրաժեշտ է, սակայն այն չի կարող այլընտրանք լինել միջուկայինին։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի էներգետիկ համակարգը տարածաշրջանում շահեկանորեն տարբերվել է իր հարմոնիկ կառուցվածքով, քանի որ համատեղել է և՛ միջուկային, և՛ ջերմային, հիմա արդեն` արևային էներգիաները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, թե Հայաստանը էներգետիկայի առումով անսահմանափակ ռեսուրսներով երկիր է` հաշվի առնելով, որ տարին գրեթե 12 ամիս այստեղ արև է։
Նշենք, որ այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշեց, որ Եվրոպան պատրաստ է օժանդակել նաև տեղական էներգետիկ արտադրության ու էներգետիկ կապերի տեսանկյունից։ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել
ՀՀ-ում կուտակիչ հզորությունների զարգացմանը։
«Նախկինում կային հետազոտություններ այն մասին, որ Հայաստանը աշխարհում առաջին եռյակի մեջ է իր արևային օրերի քանակով և, հետևաբար, հսկայական մեծ պոտենցիալ ունի արևային էներգիայի արտադրման մասով»,– նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով` արևային էներգետիկան անհրաժեշտ է, սակայն այն չի կարող այլընտրանք լինել միջուկայինին, ինչպես նաև արևային էներգիայի ավելցուկը չպետք է հանգեցնի Մեծամորի ատոմակայանի հզորությունների նվազեցման, դա անթույլատրելի է։ Փորձագետի համոզմամբ` դա մեծ ռիսկեր է պարունակում։
Նա չի բացառում, որ արևային էներգետիկայի առումով մեր երկիրը կարող է դառնալ ինքնաբավ, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը, սակայն Ավետիսյանը հիշեցնում է` արևային էներգիան կայուն չէ ու չի կարող ապահովել մեծ հզորություններ։
«Աշխարհում էներգետիկ բոլոր կայաններն էլ ունեն թերություններ, սակայն նրանց մեջ ատոմային էլեկտրակայանը, պատկերավոր ասած, անթերին է»,– ընդգծեց Ավետիսյանը։
Փորձագետը հիշեցնում է, որ մինչև 2036 թվականը Հայաստանը պետք է որոշում կայացրած լինի նոր էներգաբլոկի կառուցման իմաստով` անխափան էներգետիկ համակարգ ունենալու համար։ Մինչդեռ պաշտոնական մակարդակով դեռևս միայն խոսակցություններ են, որոնք անհագստացնում են էներգետիկ անվտանգության փորձագետին։
Նշենք, որ բազմաթիվ այլ մասնագետներ հայտարարել են, որ արևային էներգիան չի կարող այլընտրանք լինել ատոմակայանին: Էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ երկրի էներգետիկ համակարգի կյանքի տևողությունն առանց ատոմակայանների չափազանց կարճ կլինի, և Հայաստանը արագ կդառնա էներգետիկ կախվածություն ունեցող պետություն: Մասնագետ Բորիս Մարցինկևիչը կարծում է, որ սա կարող է Հայաստանը վերածել բալթյան երկրների, որոնք մինչև 2021 թվականը կիսով չափ կրճատել են իրենց կախվածությունը ռուսական գազից: Սակայն դրան հասնելու համար նրանց պարզապես «անհրաժեշտ էր... ոչնչացնել իրենց արդյունաբերությունը, կորցնել բնակչության մեկ երրորդը և զրկվել տարանցումից: Սա «դրական փորձ» է, որը, ըստ փորձագետի, Եվրամիությունը ընդօրինակում է: