https://arm.sputniknews.ru/20260509/krvum-einq-voch-te-taratsq-gravelu-ajl-azatutjan-hamar-zurabjany-arcakhi-sharzhman-masin-101978520.html
Կռվում էինք ոչ թե տարածք գրավելու, այլ ազատության համար․ Զուրաբյանը՝ Արցախի շարժման մասին
Կռվում էինք ոչ թե տարածք գրավելու, այլ ազատության համար․ Զուրաբյանը՝ Արցախի շարժման մասին
Sputnik Արմենիա
ՀԱԿ փոխնախագահը համոզված է՝ մենք պետք է վառ պահենք հաղթանակների հիշողությունը, որովհետև այն խորհրդանշում է մեր կամքը դեպի ազատություն, անկախություն... 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T12:31+0400
2026-05-09T12:31+0400
2026-05-09T13:36+0400
հայաստան
լևոն զուրաբյան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101986809_2:0:1278:718_1920x0_80_0_0_4a1285786a3f79fb4ab80af016d1faf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ 90-ականներին սկսված շարժման նպատակը եղել է պաշտպանել Արցախի ժողովրդին իրենց բնօրրանից վտարումից և ոչնչացումից։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ շնորհավորելով բոլոր հաղթանակների օրվա առիթով։Մեկնաբանելով Փաշինյանի երեկվա հայտարարություններն Արցախյան շարժման վերաբերյալ, թե այն եղել է «ճակատագրական սխալ», «ՀՀ-ն ստեղծման առաջին օրվանից գտնվել է թակարդում»՝ Զուրաբյանը նշեց՝ Փաշինյանը փորձում է այնպես ներկայացնել, որ մենք տարածքային նկրտումներ ենք ունեցել Ադրբեջանի նկատմամբ, ագրեսիա ենք գործել, մինչդեռ մենք ընդամենը պաշտպանել ենք Արցախի ժողովրդին։«Որ չթողնենք այդ մարդկանց իրենց պատմական հողից, բնօրրանից քշեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը թողեց, ինչ-որ էտապում խրախուսեց այդ նույն ցեղասպանությունը»,- ասաց Զուրաբյանը։ՀԱԿ փոխնախագահը նաև հիշեցրեց, որ 2008թ․ Փաշինյանը սատարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, գովաբանում նրա քաղաքականությունն Արցախյան հարցում, իսկ հիմա ասում է «ճակատագրական սխալ» ու «թակարդ»։ Զուրաբյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ Փաշինյանը կործանեց Արցախը, գիտի, որ այդ պատմական մեղքն իր ուսերին է, փորձում է բեռը թեթևացնել՝ նախկինների վրա բարդելով։Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։Հայ–ռուսական բարեկամությունը մոռանալու իրավունք չունենք․ Արման Թաթոյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101986809_162:0:1119:718_1920x0_80_0_0_40b68f68472c823d7512f6f305d59077.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, արցախ
հայաստան, լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, արցախ
Կռվում էինք ոչ թե տարածք գրավելու, այլ ազատության համար․ Զուրաբյանը՝ Արցախի շարժման մասին
12:31 09.05.2026 (Թարմացված է: 13:36 09.05.2026) ՀԱԿ փոխնախագահը համոզված է՝ մենք պետք է վառ պահենք հաղթանակների հիշողությունը, որովհետև այն խորհրդանշում է մեր կամքը դեպի ազատություն, անկախություն, ինքնիշխանություն։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ 90-ականներին սկսված շարժման նպատակը եղել է պաշտպանել Արցախի ժողովրդին իրենց բնօրրանից վտարումից և ոչնչացումից։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ շնորհավորելով բոլոր հաղթանակների օրվա առիթով։
«Մենք կռվում էինք ոչ թե ինչ-որ տարածքներ գրավելու կամ Ադրբեջանի դեմ, մենք կռվում էինք մեր ազատության, անկախության և մեր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։ Նիկոլ Փաշինյանն իր ոճրագործ քաղաքականությամբ մեզ ներքաշեց 2020 և 2023թթ․ պատերազմների մեջ, մեր ժողովրդի մի ամբողջ հատված ենթարկվեց ցեղասպանության և վտարման, բայց մենք պետք է վառ պահենք այդ հաղթանակները, որովհետև դրանք առաջին հերթին խորհրդանշում են մեր կամքը դեպի ազատություն, անկախություն, ինքնիշխանություն»,- ասաց Զուրաբյանը։
Մեկնաբանելով Փաշինյանի երեկվա հայտարարություններն Արցախյան շարժման վերաբերյալ, թե այն եղել է «ճակատագրական սխալ», «ՀՀ-ն ստեղծման առաջին օրվանից գտնվել է թակարդում»՝ Զուրաբյանը նշեց՝ Փաշինյանը փորձում է այնպես ներկայացնել, որ մենք տարածքային նկրտումներ ենք ունեցել Ադրբեջանի նկատմամբ, ագրեսիա ենք գործել, մինչդեռ մենք ընդամենը պաշտպանել ենք Արցախի ժողովրդին։
«Որ չթողնենք այդ մարդկանց իրենց պատմական հողից, բնօրրանից քշեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը թողեց, ինչ-որ էտապում խրախուսեց այդ նույն ցեղասպանությունը»,- ասաց Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահը նաև հիշեցրեց, որ 2008թ․ Փաշինյանը սատարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, գովաբանում նրա քաղաքականությունն Արցախյան հարցում, իսկ հիմա ասում է «ճակատագրական սխալ» ու «թակարդ»։ Զուրաբյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ Փաշինյանը կործանեց Արցախը, գիտի, որ այդ պատմական մեղքն իր ուսերին է, փորձում է բեռը թեթևացնել՝ նախկինների վրա բարդելով։
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։