https://arm.sputniknews.ru/20260509/khvosum-ein-turqeren-bajc-grum-ein-hajeren-1900-girq-tsptjal-hajeri-dimadrutjan-masin-101934644.html
Խոսում էին թուրքերեն, բայց գրում էին հայերեն. 1900 գիրք ծպտյալ հայերի դիմադրության մասին
Խոսում էին թուրքերեն, բայց գրում էին հայերեն. 1900 գիրք ծպտյալ հայերի դիմադրության մասին
Sputnik Արմենիա
Օսմանյան կայսրության իշխանությունը ձուլման քաղաքականությունն էր իրականացնում կրոնի, լեզվի և մշակույթի միջոցով։ Դա հատկապես ցայտուն էր դրսևորվում հայերի... 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T18:30+0400
2026-05-09T18:30+0400
2026-05-09T18:47+0400
հայ
թուրքիա
այբուբեն
օսմանյան կայսրություն
թուրք
վերժինե սվազլյան
գիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58550660_0:0:1601:901_1920x0_80_0_0_4aa2444cc8795082e44a54c6f2d400bf.jpg
Լիլիթ Հարությունյան, Sputnik ԱրմենիաԱրևմտյան Հայաստանում (ներկայում՝ Թուրքիայի տարածք) մինչ օրս ապրում են իսլամ ընդունած զգալի թվով էթնիկ հայեր` այսպես կոչված «ծպտյալ հայեր»։ Նրանց մի մասը կորցրել է իր ծագման հետքը, մյուսները գիտակցաբար թաքցնում են իրենց ծագումը. Ձուլումը տեղի է ունեցել բռնի, անմարդկային մեթոդներով և ի վերջո ավարտվել Ցեղասպանությամբ։Թուրքացման գործընթացը անխզելի կապված էր Օսմանյան կայսրության քաղաքականության հետ, որը նպատակաուղղված կերպով ստեղծում էր միատարր թուրքական պետություն։«Արևմտահայերի բռնի թրքացումը Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությունը» զեկույցում բանասիրական գիտությունների դոկտոր, բանահավաք Վերժինե Սվազլյանը գրում է, որ ճնշման ամենասարսափելի գործիքներից մեկը «դևշիրմե» համակարգն էր՝ քրիստոնյա տղաների բռնի հավաքագրումը ենիչերիների շարքեր։ Երեխաներին իսլամացնում էին, դաստիարակում քրիստոնյաների հանդեպ ատելության ոգով և ստիպում ծայրահեղ դաժանություն ցուցաբերել նրանց նկատմամբ։«Արդյունքում ավերածությունները, կողոպուտներն ու զանգվածային սպանությունները հայերին ստիպում էին կեղծ իսլամ ընդունել։ Ժողովուրդը պարտավոր էր ամեն օր գնալ մզկիթ, իսկ սեփական կրոնական ծեսերը կատարում էր գաղտնի և խիստ հազվադեպ», - գրում է Սվազլյանը։Անհետացման վտանգի տակ գտնվող լեզուՀայերի համար ամենացավալին մայրենի լեզվի հալածանքն էր։ Մի շարք շրջաններում՝ հատկապես Համշենում և Կիլիկիայում, սեփական լեզվի օգտագործումը փաստացի հավասարեցվել էր հանցագործության։ Ազգագրագետ և բանահավաք Սարգիս Հայկունու վկայությամբ՝ Համշենում անգամ մի քանի հայերեն բառ արտասանելու համար տուգանք կար սահմանված, օրինակ՝ հինգ ոչխարի չափով։ Մայրենի խոսքով խոսելու փաստն ինքնին ընկալվում էր որպես մարտահրավեր հաստատված կարգին։«1375 թվականին պետականությունից զրկված կիլիկյան հայերի վիճակն ավելի ծանր էր. ավերվում էին գյուղերը, ոչնչացվում էին եկեղեցիներն ու դպրոցները, շատ եկեղեցիներ վերածվում էին մզկիթների։ Հայերի ցուցմունքները դատարաններում չէին ընդունվում, իսկ հայերեն բառեր արտասանելու համար կտրում էին լեզուն։ Դրա հետևանքով հայերից շատերն աստիճանաբար կորցնում էին մայրենի լեզուն և դառնում թրքախոս», - գրում է Սվազլյանը։Հայկական բարբառներն ու առանձին ավանդույթները քիչ թե շատ պահպանվում էին միայն Կիլիկիայի լեռնային շրջաններում, որոնց բնակիչները մեկնում էին է՛լ ավելի դժվարամատչելի վայրեր։Թուրքերենը` հայերեն տառերովՀետաքրքիր է, որ արգելքների և բռնության ֆոնին առաջացավ բացառիկ մշակութային երևույթ` հայերը սկսեցին լայնորեն օգտագործել թուրքերենը, բայց հայ գրերով։14-րդ դարից աստիճանաբար ձևավորվեց հայ գրերով թուրքալեզու գրականություն, իսկ 18-րդ դարից սկսեցին լույս տեսնել գրքեր և թերթեր թուրքերենով, բայց հայկական այբուբենով։ Նրանց թիվը հասավ հազարների՝ գեղարվեստական ստեղծագործություններից մինչև գիտական աշխատություններ և Աստվածաշունչ։ Առավել հայտնիներից են Վարդան փաշայի «Ակաբի» վեպը, Վոլտերի, Վիկտոր Հյուգոյի և Մոլիերի թարգմանությունները, արևելյան «Հազար ու մի գիշեր» ժողովածուն, «Լեյլի և Մեջնուն», «Քյոռօղլի» էպոսները։Հատկանշական է, որ թուրք մտավորականները ստիպված էին սովորել հայոց այբուբենը, որպեսզի կարդան համաշխարհային գրականության թարգմանությունները. հայկական գիրը ոչ միայն գոյատևեց, այլև վերածվեց մշակութային ազդեցության գործիքի:Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ կոշտ ճնշման և տոտալ վերահսկողության պայմաններում։ Յուրատեսակ խորամանկության շնորհիվ. Օսմանյան կայսրության պաշտոնական գիրը արաբերենն էր, որին տիրապետում էր բնակչության չնչին տոկոսը (հիմնականում մայրաքաղաքում)։«Հայերը, որպես կանոն, չէին տիրապետում արաբական գրերին։ Նրանք հայերեն տառերով գրում էին թուրքական երգեր, թուրքական բանահյուսություն։ Ո՞վ կարող էր դա բացահայտել հեռավոր վիլայեթներում։ Թուրքերի համար կարևոր էր, որ չլսեին հայերեն խոսքը։ Եվ չէին լսում», - բացատրում է Սվազլյանը։1915 թվականին՝ Ցեղասպանության տարիներին, երբ միլիոնավոր հայեր տեղահանվեցին և ոչնչացվեցին, թուրքերեն լեզվով, բայց հայերեն տառերով գրականության հրատարակումը դադարեց. անհետացան ոչ միայն ընթերցողները, այլև հենց իրենք՝ հեղինակները։«Գոյատևման օրագիր». ինչպես էին հայ կանայք Սիրիայում գումար աշխատում Ցեղասպանությունից հետո
թուրքիա
օսմանյան կայսրություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58550660_72:0:1505:1075_1920x0_80_0_0_6538167fbe484525924413c73176adc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ, թուրքիա, այբուբեն, օսմանյան կայսրություն, թուրք, վերժինե սվազլյան, գիրք
հայ, թուրքիա, այբուբեն, օսմանյան կայսրություն, թուրք, վերժինե սվազլյան, գիրք
Խոսում էին թուրքերեն, բայց գրում էին հայերեն. 1900 գիրք ծպտյալ հայերի դիմադրության մասին
18:30 09.05.2026 (Թարմացված է: 18:47 09.05.2026) Օսմանյան կայսրության իշխանությունը ձուլման քաղաքականությունն էր իրականացնում կրոնի, լեզվի և մշակույթի միջոցով։ Դա հատկապես ցայտուն էր դրսևորվում հայերի նկատմամբ։
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Արևմտյան Հայաստանում (ներկայում՝ Թուրքիայի տարածք) մինչ օրս ապրում են իսլամ ընդունած զգալի թվով էթնիկ հայեր` այսպես կոչված «ծպտյալ հայեր»։ Նրանց մի մասը կորցրել է իր ծագման հետքը, մյուսները գիտակցաբար թաքցնում են իրենց ծագումը. Ձուլումը տեղի է ունեցել բռնի, անմարդկային մեթոդներով և ի վերջո ավարտվել Ցեղասպանությամբ։
Թուրքացման գործընթացը անխզելի կապված էր Օսմանյան կայսրության քաղաքականության հետ, որը նպատակաուղղված կերպով ստեղծում էր միատարր թուրքական պետություն։
«Արևմտահայերի բռնի թրքացումը Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությունը» զեկույցում բանասիրական գիտությունների դոկտոր, բանահավաք Վերժինե Սվազլյանը գրում է, որ ճնշման ամենասարսափելի գործիքներից մեկը «դևշիրմե» համակարգն էր՝ քրիստոնյա տղաների բռնի հավաքագրումը ենիչերիների շարքեր։ Երեխաներին իսլամացնում էին, դաստիարակում քրիստոնյաների հանդեպ ատելության ոգով և ստիպում ծայրահեղ դաժանություն ցուցաբերել նրանց նկատմամբ։
«Արդյունքում ավերածությունները, կողոպուտներն ու զանգվածային սպանությունները հայերին ստիպում էին կեղծ իսլամ ընդունել։ Ժողովուրդը պարտավոր էր ամեն օր գնալ մզկիթ, իսկ սեփական կրոնական ծեսերը կատարում էր գաղտնի և խիստ հազվադեպ», - գրում է Սվազլյանը։
Անհետացման վտանգի տակ գտնվող լեզու
Հայերի համար ամենացավալին մայրենի լեզվի հալածանքն էր։ Մի շարք շրջաններում՝ հատկապես Համշենում և Կիլիկիայում, սեփական լեզվի օգտագործումը փաստացի հավասարեցվել էր հանցագործության։ Ազգագրագետ և բանահավաք Սարգիս Հայկունու վկայությամբ՝ Համշենում անգամ մի քանի հայերեն բառ արտասանելու համար տուգանք կար սահմանված, օրինակ՝ հինգ ոչխարի չափով։ Մայրենի խոսքով խոսելու փաստն ինքնին ընկալվում էր որպես մարտահրավեր հաստատված կարգին։
«1375 թվականին պետականությունից զրկված կիլիկյան հայերի վիճակն ավելի ծանր էր. ավերվում էին գյուղերը, ոչնչացվում էին եկեղեցիներն ու դպրոցները, շատ եկեղեցիներ վերածվում էին մզկիթների։ Հայերի ցուցմունքները դատարաններում չէին ընդունվում, իսկ հայերեն բառեր արտասանելու համար կտրում էին լեզուն։ Դրա հետևանքով հայերից շատերն աստիճանաբար կորցնում էին մայրենի լեզուն և դառնում թրքախոս», - գրում է Սվազլյանը։
Հայկական բարբառներն ու առանձին ավանդույթները քիչ թե շատ պահպանվում էին միայն Կիլիկիայի լեռնային շրջաններում, որոնց բնակիչները մեկնում էին է՛լ ավելի դժվարամատչելի վայրեր։
Թուրքերենը` հայերեն տառերով
Հետաքրքիր է, որ արգելքների և բռնության ֆոնին առաջացավ բացառիկ մշակութային երևույթ` հայերը սկսեցին լայնորեն օգտագործել թուրքերենը, բայց հայ գրերով։
14-րդ դարից աստիճանաբար ձևավորվեց հայ գրերով թուրքալեզու գրականություն, իսկ 18-րդ դարից սկսեցին լույս տեսնել գրքեր և թերթեր թուրքերենով, բայց հայկական այբուբենով։ Նրանց թիվը հասավ հազարների՝ գեղարվեստական ստեղծագործություններից մինչև գիտական աշխատություններ և Աստվածաշունչ։ Առավել հայտնիներից են Վարդան փաշայի «Ակաբի» վեպը, Վոլտերի, Վիկտոր Հյուգոյի և Մոլիերի թարգմանությունները, արևելյան «Հազար ու մի գիշեր» ժողովածուն, «Լեյլի և Մեջնուն», «Քյոռօղլի» էպոսները։
«Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի հեղինակ թուրքագետ Հասմիկ Ստեփանյանի կազմած մատենագիտությունը ներառում է 1900 գիրք, որոնք լույս են տեսել 50 քաղաքների 200 հրատարակչություններում, ինչպես նաև 100 ամսագիր և 350 անտիպ պիես: Դրանց մեկ երրորդը կրոնական տեքստերն են։ Այդպիսով` նույնիսկ ստիպված խոսելով օտար լեզվով` հայերը շարունակում էին գրել սեփական այբուբենով։
Հատկանշական է, որ թուրք մտավորականները ստիպված էին սովորել հայոց այբուբենը, որպեսզի կարդան համաշխարհային գրականության թարգմանությունները. հայկական գիրը ոչ միայն գոյատևեց, այլև վերածվեց մշակութային ազդեցության գործիքի:
Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ կոշտ ճնշման և տոտալ վերահսկողության պայմաններում։ Յուրատեսակ խորամանկության շնորհիվ. Օսմանյան կայսրության պաշտոնական գիրը արաբերենն էր, որին տիրապետում էր բնակչության չնչին տոկոսը (հիմնականում մայրաքաղաքում)։
«Հայերը, որպես կանոն, չէին տիրապետում արաբական գրերին։ Նրանք հայերեն տառերով գրում էին թուրքական երգեր, թուրքական բանահյուսություն։ Ո՞վ կարող էր դա բացահայտել հեռավոր վիլայեթներում։ Թուրքերի համար կարևոր էր, որ չլսեին հայերեն խոսքը։ Եվ չէին լսում», - բացատրում է Սվազլյանը։
1915 թվականին՝ Ցեղասպանության տարիներին, երբ միլիոնավոր հայեր տեղահանվեցին և ոչնչացվեցին, թուրքերեն լեզվով, բայց հայերեն տառերով գրականության հրատարակումը դադարեց. անհետացան ոչ միայն ընթերցողները, այլև հենց իրենք՝ հեղինակները։