https://arm.sputniknews.ru/20260509/hajrusakan-haraberutjunnerum-larvatsutjunn-atshum-e-rdum-hh-nakhkin-despan-101984791.html
Հայ–ռուսական հարաբերություններում լարվածությունն աճում է. ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան
Հայ–ռուսական հարաբերություններում լարվածությունն աճում է. ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան
Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ երբ դեսպանին հրավիրում են, ինչ–որ բան հանձնում, դա արդեն ճգնաժամային իրավիճակ է։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T13:11+0400
2026-05-09T13:11+0400
2026-05-09T13:13+0400
հայաստան
վաղարշակ հարությունյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101978745_0:4:1280:724_1920x0_80_0_0_59cdd9b32f1900f6ccdd256c29588230.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն աճում է։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար և Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար: Նախկին դեսպանի խոսքով՝ միջպետական հարաբերություններում պարբերաբար լինում է լարվածություն, սակայն նախկինում եղել են քննարկումներ ու պարզաբանումներ։«Իրենք ասել են, մենք ասել ենք այն, ինչը ճիշտ ենք համարել, կամ պարզաբանել ենք, որ այս կամ այն հարցում ընկալումը սխալ է։ Սա է դիվանագիտությունը։ Բայց որ խնդիրների մասին խոսվի պետության առաջին դեմքի՝ Պուտինի մակարդակով, երբ նա հանդիպեց ՀՀ վարչապետին, առաջին անգամ է»,– նշեց Հարությունյանը։Հիշեցնենք` Երևանում օրեր առաջ տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Բացման ժամանակ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծեց, որ հայ–ռուսական հարաբերությունները շարունակում են կարևոր մնալ Երևանի համար: ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է: Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները: ՀՀ վարչապետն արդեն Երևանում հայտարարեց, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք ուղղություններով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101978745_156:0:1125:727_1920x0_80_0_0_4f8f823a9fd75ddfa5eca08c27866ff4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վաղարշակ հարությունյան, ռուսաստան
հայաստան, վաղարշակ հարությունյան, ռուսաստան
Հայ–ռուսական հարաբերություններում լարվածությունն աճում է. ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան
13:11 09.05.2026 (Թարմացված է: 13:13 09.05.2026) Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ երբ դեսպանին հրավիրում են, ինչ–որ բան հանձնում, դա արդեն ճգնաժամային իրավիճակ է։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն աճում է։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ պաշտպանության նախկին նախարար և Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
«Երբ դեսպանին հրավիրում են ու հանձնում են նոտա, դա արդեն ճգնաժամ է։ Այստեղ ոչ մի դրական բան չեմ տեսնում։ Խնդիրն այն չէ, որ մենք անցկացրել ենք Եվրոպական քաղաքական համայնքի հավաքը, այլ այն, որ ռուսական կողմը հստակ ձևակերպում է տվել՝ մենք տրամադրել ենք հարթակ, որտեղից խոսել է Զելենսկին ու սպառնացել Ռուսաստանին։ Կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը գնալով աճում է»,– ասաց Հարությունյանը։
Նախկին դեսպանի խոսքով՝ միջպետական հարաբերություններում պարբերաբար լինում է լարվածություն, սակայն նախկինում եղել են քննարկումներ ու պարզաբանումներ։
«Իրենք ասել են, մենք ասել ենք այն, ինչը ճիշտ ենք համարել, կամ պարզաբանել ենք, որ այս կամ այն հարցում ընկալումը սխալ է։ Սա է դիվանագիտությունը։ Բայց որ խնդիրների մասին խոսվի պետության առաջին դեմքի՝ Պուտինի մակարդակով, երբ նա հանդիպեց ՀՀ վարչապետին, առաջին անգամ է»,– նշեց Հարությունյանը։
Հիշեցնենք` Երևանում օրեր առաջ տեղի ունեցավ
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Բացման ժամանակ Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, թե ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով՝ մեկնաբանելով այն լուրը, որ 2026 թվականին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծեց, որ հայ–ռուսական հարաբերությունները շարունակում են կարևոր մնալ Երևանի համար: ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է: Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները: ՀՀ վարչապետն արդեն Երևանում հայտարարեց, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք ուղղություններով։