https://arm.sputniknews.ru/20260509/haghtanaki-ory-petq-e-hishecni-mer-zhvoghvovrdi-miasnakanutjan-ev-qajari-vogu-masin-garegin-b-101968920.html
Հաղթանակի օրը պետք է հիշեցնի մեր ժողովրդի միասնականության և քաջարի ոգու մասին. Գարեգին Բ
Հաղթանակի օրը պետք է հիշեցնի մեր ժողովրդի միասնականության և քաջարի ոգու մասին. Գարեգին Բ
Sputnik Արմենիա
Կաթողիկոսը հավատացյալ հայորդիներին հորդորել է միասնական լինել և պատասխանատվություն դրսևորել նրանց հանդեպ, ովքեր զոհաբերել են ամենաթանկը հանուն հայրենիքի։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T11:08+0400
2026-05-09T11:08+0400
2026-05-09T11:39+0400
հայաստան
հայրենական մեծ պատերազմ
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91803879_0:0:1200:676_1920x0_80_0_0_379cedf1efaa6aea9fb2abd08de3a6e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով ուղերձ է հղել` անդրադառնալով ներկա օրհասական մարտահրավերներին։Նա շեշտել է` Մայիսի 9-ը թանկ հիշատակների օր է, որը միավորում է Հայրենական մեծ պատերազմի և արցախյան հերոսամարտի հաղթանակները։ Կաթողիկոսն ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը չարիքի դեմ համամարդկային պայքարի արդյունք էր, որտեղ հայ ժողովուրդն ունեցավ իր ծանրակշիռ ավանդը։«Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի»,- նշել է Գարեգին Երկրորդը։Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտԱնդրադառնալով ներկա դառը իրողություններին՝ վեհափառն ընդգծել է, որ չնայած Արցախի հայաթափմանը, հայ ժողովրդի պայքարը հանուն արդարության պետք է շարունակվի։ Ըստ նրա՝ անցյալի հաղթանակները պետք է հիմք ծառայեն ապագայի տեսիլքն իրագործելու համար։Կաթողիկոսն աղոթք է բարձրացրել առ Աստված` Մեծ Հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։ Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։Մենք պարտավոր ենք չմոռանալ ֆաշիզմի բերած աղետները. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1d/91803879_104:0:1171:800_1920x0_80_0_0_cc98ab1ea052b31816dd3d8f4517948e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ
հայաստան, հայրենական մեծ պատերազմ, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արցախ
Հաղթանակի օրը պետք է հիշեցնի մեր ժողովրդի միասնականության և քաջարի ոգու մասին. Գարեգին Բ
11:08 09.05.2026 (Թարմացված է: 11:39 09.05.2026) Կաթողիկոսը հավատացյալ հայորդիներին հորդորել է միասնական լինել և պատասխանատվություն դրսևորել նրանց հանդեպ, ովքեր զոհաբերել են ամենաթանկը հանուն հայրենիքի։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս
Գարեգին Երկրորդը Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով ուղերձ է հղել` անդրադառնալով ներկա օրհասական մարտահրավերներին։
Նա շեշտել է` Մայիսի 9-ը թանկ հիշատակների օր է, որը միավորում է Հայրենական մեծ պատերազմի և արցախյան հերոսամարտի հաղթանակները։ Կաթողիկոսն ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը չարիքի դեմ համամարդկային պայքարի արդյունք էր, որտեղ հայ ժողովուրդն ունեցավ իր ծանրակշիռ ավանդը։
«Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի»,- նշել է Գարեգին Երկրորդը։
Անդրադառնալով ներկա դառը իրողություններին՝ վեհափառն ընդգծել է, որ չնայած Արցախի հայաթափմանը, հայ ժողովրդի պայքարը հանուն արդարության պետք է շարունակվի։ Ըստ նրա՝ անցյալի հաղթանակները պետք է հիմք ծառայեն ապագայի տեսիլքն իրագործելու համար։
«Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։ Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ»,– ասել է Գարեգին Երկրորդը։
Կաթողիկոսն աղոթք է բարձրացրել առ Աստված` Մեծ Հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։