https://arm.sputniknews.ru/20260509/menq-partavvor-enq-chmvoranal-fashizmi-berats-aghetnery-nikvol-pashinjani-ugherdzy-101965093.html
Մենք պարտավոր ենք չմոռանալ ֆաշիզմի բերած աղետները. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Մենք պարտավոր ենք չմոռանալ ֆաշիզմի բերած աղետները. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Sputnik Արմենիա
Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Բաղաբուրջի հուշահամալիրում։ 09.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-09T10:08+0400
2026-05-09T10:08+0400
2026-05-09T11:34+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100262044_0:83:1600:983_1920x0_80_0_0_fed7f9f648971ef7ee19290ce07b545d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով` նշելով, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։Փաշինյանն ընդգծել է` այդ պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը «ո՛չ» ասաց ֆաշիզմին։ «Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում»,– հավելել է նաՓաշինյանը նշել է` մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։«Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռք բերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր և ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով և զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, և այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին և սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը»,– եզրափակել է նա։Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Բաղաբուրջի հուշահամալիրում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100262044_179:0:1600:1066_1920x0_80_0_0_ca7ce7936eba2bc07c9f07e10c27c9ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, նիկոլ փաշինյան, հայրենական մեծ պատերազմ
Մենք պարտավոր ենք չմոռանալ ֆաշիզմի բերած աղետները. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
10:08 09.05.2026 (Թարմացված է: 11:34 09.05.2026) Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Բաղաբուրջի հուշահամալիրում։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով` նշելով, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։
«Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը և դատապարտել այդ երևույթն իր բոլոր դրսևորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին և մարդկանց»,– նշել է նա։
Փաշինյանն ընդգծել է` այդ պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը «ո՛չ» ասաց ֆաշիզմին։
«Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում»,– հավելել է նա
Փաշինյանը նշել է` մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։
«Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռք բերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր և ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով և զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, և այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին և սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։