https://arm.sputniknews.ru/20260508/vedium-serakan-brnutjan-entarkvats-aghjikneri-hvoreghbajry-dzerbakalvats-e-meliqjan-101933655.html
Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը ձերբակալված է․ Մելիքյան
Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը ձերբակալված է․ Մելիքյան
Sputnik Արմենիա
Աղջիկների հորեղբորը վերաբերող դրվագներից մեկն էլ բռնարարներից մեկին մարմնական վնասվածք հասցնելն էր։ 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T17:19+0400
2026-05-08T17:19+0400
2026-05-08T17:20+0400
վեդի
աղջիկ
սեռական բռնություն
հորեղբայր
https://cdn.am.sputniknews.ru/img/1192/91/11929101_0:107:2048:1259_1920x0_80_0_0_d382a688037ca2f641bfd244d7369716.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների հորեղբայրը ձերբակալված է։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Տղամարդը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է, անցնում է երկու դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, գործը Մասիս քաղաքի քննչական կոմիտեի վարույթում է։Փաստաբանի կարծիքով՝ սա «համակարգային բառդակի» հետևանք է։ Նշենք, որ աղջիկների հորեղբորը վերաբերող մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է, ըստ տեղեկությունների՝ դանակահարելը։ Անչափահասների օրինական ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանն ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հորեղբոր կողմից այս քայլի պատճառը իրավապահ մարմինների անգործությունն է եղել, ինչի հետևանքով էլ տղամարդը որոշել է արդարադատությունն իր ձեռքը վերցնել։ Փաստաբանը նաև նույն ասուլիսում հայտնել էր, թե ըստ աղջիկների հորաքրոջ տեղեկությունների՝ հորեղբոր հետ հեռախոսազրույցում ոստիկանության ծառայողներից մեկը ոչ պատշաճ էր խոսել, սպառնացել, հայհոյանքներ էր հնչեցրել, ինչից հետո տղամարդը գնացել էր ոստիկանության բաժին, այստեղ գործը լեզվակռվից ու փոխադարձ վիրավորանքներից բռունցքների էր հասել։Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։
վեդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1192/91/11929101_114:0:1934:1365_1920x0_80_0_0_56aa28538aaf9842c9b0dc0463dafb01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վեդի, աղջիկ, սեռական բռնություն, հորեղբայր
վեդի, աղջիկ, սեռական բռնություն, հորեղբայր
Վեդիում սեռական բռնության ենթարկված աղջիկների հորեղբայրը ձերբակալված է․ Մելիքյան
17:19 08.05.2026 (Թարմացված է: 17:20 08.05.2026) Աղջիկների հորեղբորը վերաբերող դրվագներից մեկն էլ բռնարարներից մեկին մարմնական վնասվածք հասցնելն էր։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների հորեղբայրը ձերբակալված է։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին
հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Տղամարդը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է, անցնում է երկու դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, գործը Մասիս քաղաքի քննչական կոմիտեի վարույթում է։
«Հիմա հարց՝ ըստ ձեզ՝ ոստիկանության ո՞ր բաժինն է իրականացնում Թովմասի (աղջիկների հորեղբայրը, խմբ․) ուղեկցումը ՁՊՎ-ից քննչական։ Կարծում եք՝ Երևա՞նն է կամ Մասի՞սն է։ Ոչ։ Վեդին է։ Այն տղաներն են ուղեկցում, որոնց հետ նույն բաժնում ծառայող ոստիկանին հարվածելու համար է Թովմասը բռնված»,- գրում է Մելիքյանը
Փաստաբանի կարծիքով՝ սա «համակարգային բառդակի» հետևանք է։
Նշենք, որ աղջիկների հորեղբորը վերաբերող մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է, ըստ տեղեկությունների՝ դանակահարելը։ Անչափահասների օրինական ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանն ավելի վաղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հորեղբոր կողմից այս քայլի պատճառը իրավապահ մարմինների անգործությունն է եղել, ինչի հետևանքով էլ տղամարդը որոշել է արդարադատությունն իր ձեռքը վերցնել։ Փաստաբանը նաև նույն ասուլիսում հայտնել էր, թե ըստ աղջիկների հորաքրոջ տեղեկությունների՝ հորեղբոր հետ հեռախոսազրույցում ոստիկանության ծառայողներից մեկը ոչ պատշաճ էր խոսել, սպառնացել, հայհոյանքներ էր հնչեցրել, ինչից հետո տղամարդը գնացել էր ոստիկանության բաժին, այստեղ գործը լեզվակռվից ու փոխադարձ վիրավորանքներից բռունցքների էր հասել։
Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք
կալանավորված են։