Հայտնի է` որ թվերի տակ հանդես կգան քաղաքական ուժերն ԱԺ ընտրություններին
12:33 03.05.2026 (Թարմացված է: 12:54 03.05.2026)

ԿԸՀ արտահերթ նիստ
© Sputnik
Բաժանորդագրվել
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը ժամը 24։00-ն։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ վիճակահանությամբ պարզվեց, թե որ քաղաքական ուժը որ համարի ներքո հանդես կգա ընտրական քվեաթերթիկում։
Ստորև ներկայացնում ենք ցուցակը`
1.
Ռեֆորմիստների կուսակցություն2.
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն3.
«Ուժեղ Հայաստան» դաշինք4.
Հայաստանի Շնորհապետական կուսակցություն5.
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն6.
«Միասնության թևեր» կուսակցություն7.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն8.
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն9.
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն10.
Հայ ազգային կոնգրես կուսակցություն11.
«Հանրապետություն» կուսակցություն12.
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն13.
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն14.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն 15.
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն16.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն17.
«Հայաստան» կուսակցությունների դաշինք18.
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն19.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն։ԿԸՀ–ից հայտնում են, որ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվելու են մինչ մայիսի 6-ը։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը ժամը 24։00-ն։
«Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնում են մայիսի 7-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։ Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչ մայիսի 13-ը՞,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։