https://arm.sputniknews.ru/20260508/pashtvonic-azatvel-e-naev-ararati-marzi-datakhazy-datakhazutjuny-hastatec-101920902.html
Պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազը. դատախազությունը հաստատեց
Պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազը. դատախազությունը հաստատեց
Sputnik Արմենիա
Վերջին 2 օրում սա արդեն 5-րդ պաշտոնանկությունն է։ 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T14:16+0400
2026-05-08T14:16+0400
2026-05-08T14:18+0400
հայաստան
վեդի
անչափահաս
երեխա
դատախազ
պաշտոնանկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101920629_0:0:1024:577_1920x0_80_0_0_e7d844bdb0f2f203540d95a191cdf155.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։ Լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Արարատի մարզի դատախազի պաշտոնանկության մասին երեկ գրել էին լրատվամիջոցները։Նշենք, որ վերջին 2 օրվա ընթացքում սա արդեն 5-րդ պաշտոնանկությունն է։Երեկ` մայիսի 7-ին, տեղեկացրել էինք, որ պաշտոններից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոններից ազատվել են նաև Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորվել են 2 ամսով։Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ․ փաստաբանը մանրամասներ է հայտնում
վեդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101920629_16:0:925:682_1920x0_80_0_0_eaebd5e77601f6efc3ed83e51d9bcb24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վեդի, անչափահաս, երեխա, դատախազ, պաշտոնանկություն
հայաստան, վեդի, անչափահաս, երեխա, դատախազ, պաշտոնանկություն
Պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազը. դատախազությունը հաստատեց
14:16 08.05.2026 (Թարմացված է: 14:18 08.05.2026) Վերջին 2 օրում սա արդեն 5-րդ պաշտոնանկությունն է։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի ֆոնին պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։ Լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Արարատի մարզի դատախազի պաշտոնանկության մասին երեկ
գրել էին լրատվամիջոցները։
«Պողոսյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն»,–
Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Նշենք, որ վերջին 2 օրվա ընթացքում սա արդեն 5-րդ պաշտոնանկությունն է։
Երեկ` մայիսի 7-ին,
տեղեկացրել էինք, որ պաշտոններից ազատվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոններից ազատվել են նաև Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։
Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք
կալանավորվել են 2 ամսով։