00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

© SputnikՎարդուհի Էլբակյան
Վարդուհի Էլբակյան - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2026
Բաժանորդագրվել
Էլբակյանի խոսքով՝ եթե դատախազությունն ու իրավապահ մարմիններն իրենց տեղում լինեին ու փետրվարի 12-ին նախաձեռնված վարույթով կոնկրետ քայլեր անեին, ապա 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները չէին լինի։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել։ Նա նշել էր, որ Վեդու բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և 65–ամյա տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Մայիսի 3-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը (այս գործով վարույթ է նախաձեռնվել ապրիլի 22-ին)։
Էլբակյանի խոսքով՝ փետրվարի 12-ին և ապրիլի 22-ին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 անձն էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, 3-ն էլ վկայի կարգավիճակում են։
«Չեն կատարվել խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, թե դրանցում ինչպիսի ձայնագրություններ, հաղորդագրություններ կան։ Չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ։ Արթուր Երեմյանի մեքենան է առգրավված եղել, Դավիթ Այնազյանի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել»,- ասաց Էլբակյանը։
Նա նշեց` սեռական բռնության ենթարկված քույրերից մեկը 15 տարեկան է, մյուսը՝ 17։ 17 տարեկան աղջիկը զննվել է, և զննությամբ հաստատվել է այն, ինչն աղջիկը պատմել է։ Քույրերից փոքրը հոգեբանական ծանր վիճակում է, նրա հետ չի լինում կոմունիկացվել։
«Մենք սահմռկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ»,- նշեց փաստաբանը։
Էլբակլյանն ընդգծեց՝ եթե դատախազությունը, քննչական մարմինը, ոստիկանությունն իրենց տեղում լինեին, ապա բանը չէր հասնի նրան, որ աղջիկների հորեղբայրն արդարադատությունն իր ձեռքը վերցներ, իսկ ինչն ամենազարհուրելին է՝ ըստ փաստաբանի՝ չէին լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Իրարամերժ ցուցմունքներ․ ՔԿ–ն՝ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության մասին
Էլբակյանն ընդգծեց՝ այս գործով ներգրավված երրորդ անձը` այսպես կոչված «բարերարը», դեռ 2016թ․ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 16 տարեկանը չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Ըստ փաստաբանի՝ աղջիկն այդ ժամանակ եղել է 14 տարեկան։
Էլբակյանի խոսքով՝ 65-ամյա Դավիթ Այնազյանն անցնում է 2 երեխաների գործով, 58-ամյա Արթուր Երեմյանն ու «բարերարը»՝ 1 երեխայի։
Այսպես կոչված «բարերար» անձն էլ իբրև թե ընտանիքին նյութական աջակցություն է ցուցաբերել, գրենական պիտույքներ է գնել երեխաների համար այլն։ Փաստաբանը նշեց` նույն այդ «բարերարի» նկատմամբ գումարի բռնագանձման բազմաթիվ պահանջներ կան։
Փաստաբանը մտավախություն ունի, որ այս ընտանիքում այլ անդամ էլ է տուժել, դրա վերաբերյալ չշտապեց տեղեկություններ հայտնել. տվյալները ճշտվում են։
Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ 65-ամյա Դավիթ Այնազյանը մկնդեղ է խմել և հիմա հիվանդանոցում է։
Լրահոս
0