https://arm.sputniknews.ru/20260508/pashinjany-khvostacav-khaghaghutjun-bajc-berec-3-paterazm-narek-karapetjan-101913846.html
Մեր բերքի արտահանումն են վտանգում հանուն մի քանի նկարի. Կարապետյանը` Զելենսկու այցի մասին
Մեր բերքի արտահանումն են վտանգում հանուն մի քանի նկարի. Կարապետյանը` Զելենսկու այցի մասին
Sputnik Արմենիա
Կարապետյանի խոսքով` ՀՀ–ում ամեն 5–րդ քաղաքացին աղքատ է։ 08.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-08T12:00+0400
2026-05-08T12:00+0400
2026-05-08T12:29+0400
նարեկ կարապետյան
նիկոլ փաշինյան
ռուսաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101907507_0:133:2560:1573_1920x0_80_0_0_9153a311d69aac383d94c62753680e2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի լուսանկարի պատճառով վտանգում է արտահանումը. այս մասին խորհրդարանի շենքի առջև նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։Նշենք, որ ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն լուրը, որ մայիսի 9-ին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի: Մայիսի 7-ին ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տալիս ԱԺ–ի դիմացի, Կարապետյանը բացատրեց, որ 8 տարի առաջ հենց այստեղ է Փաշինյանն ընտրվել վարչապետ, սակայն մինչ օրս իր խոստումները չի կատարել։Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101907507_143:0:2418:1706_1920x0_80_0_0_16816421692b56e9029f3b25a0127fbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
նարեկ կարապետյան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Մեր բերքի արտահանումն են վտանգում հանուն մի քանի նկարի. Կարապետյանը` Զելենսկու այցի մասին
12:00 08.05.2026 (Թարմացված է: 12:29 08.05.2026) Կարապետյանի խոսքով` ՀՀ–ում ամեն 5–րդ քաղաքացին աղքատ է։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի լուսանկարի պատճառով վտանգում է արտահանումը. այս մասին խորհրդարանի շենքի առջև նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Հայաստանը շատ քիչ առևտրային գործընկերներ ունի։ Այդ գործընկերների հետ հարաբերությունների խաթարումը հնարավորություն չի տալու մարդկանց մեկնել արտագնա աշխատանքի այն շրջաններից, որտեղ պետությունը չի կարողանում աշխատատեղ ստեղծել։ Սա ևս ռիսկի տակ են դնում։ Մեր բերքի արտահանումն են վտանգում հանուն մի քանի նկարի. սեփական ժողովրդի հետ այսպես չեն վերաբերվում»,– նշեց Կարապետյանը։
Նշենք, որ ավելի վաղ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ մեկնաբանելով այն լուրը, որ մայիսի 9-ին Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի: Մայիսի 7-ին ՌԴ–ում Հայաստանի դեսպան
Գուրգեն Արսենյանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։ Նրան ասվել է, որ անընդունելի է ԵՄ հովանու ներքո անցկացվող վերջերս տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տալիս ԱԺ–ի դիմացի, Կարապետյանը բացատրեց, որ 8 տարի առաջ հենց այստեղ է Փաշինյանն ընտրվել վարչապետ, սակայն մինչ օրս իր խոստումները չի կատարել։
«Նիկոլ Փաշինյանն 8 տարի առաջ խաղաղություն խոստացավ, սակայն 3 պատերազմ բերեց։ «Բարեկեցության խոստում տալով՝ իբր ամեն ընտանիքի բաժին կհասնի 10 հազար դոլար, նա փոքր բիզնեսի հարկերը բազմապատկեց երկու անգամ։ Խոստանալով, որ ծայրահեղ աղքատությունը կհաղթահարվի՝ միլիարդավոր պարգևավճարներ տվեց իր թիմակիցներին։ Այսօր ամեն հինգերորդ հայաստանցին աղքատության մեջ է ապրում»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։