00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փոխվել են սակագները. ինչպես է իրավիճակն Իրանում ազդել Հայաստան- Ղազախստան միջանցքի վրա

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2026
Բաժանորդագրվել
Նոր ուղղությամբ բեռների փոխադրման ժամանակը կազմում էր մինչև 20 օր, ինչը այն դարձնում էր գոյություն ունեցող երթուղիների նկատմամբ արդյունավետ այլընտրանք:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել Հայաստանի և Ղազախստանի միջև գործարկված մուլտիմոդալ տրանսպորտային երթուղու վրա: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Աստանա» դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը Երևանում կայացած հայ-ղազախական կլոր սեղանի շրջանակներում։
Երթուղին գործարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին և միացնում էր Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Իրանը։
Երթուղին ընդգրկում է երկու գործող ճյուղ՝ Չինաստան (Խորգոս)-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան, Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան:
«Երկու ճյուղերն էլ փորձարկվել են և բարձր արդյունավետություն են ցուցաբերել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել և լուծվել է մաքսային ընթացակարգերի հարցը», - ասաց Սախմետովը։
Մինչև Իրանում ռազմական գործողությունների սկսվելը ընկերություններն օգտվում էին այդ երթուղուց։
Նոր երթուղով բեռների տեղափոխումը տևում է մինչև 20 օր, ինչը այն դարձնում է լավ այլընտրանք գործող երթուղիներին, որոնցով բեռնափոխադրումը կարող էր տևել մինչև 45 օր։
«Սահմանները բաց են, երթուղին գործում է, սակայն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ավելացել է փոխադրման արժեքը»,-ասաց նա:
Սախմետովը հստակեցրեց, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի հանգուցալուծումից հետո մուլտիմոդալ երթուղին կշարունակի գործել նախկինի պես:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այս երթուղին ամրապնդում է Հայաստանի լոգիստիկ կապը Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ՝ լրացուցիչ հնարավորություններ բացելով արտահանման, տարանցման և եվրասիական տրանսպորտային համակարգին ինտեգրվելու համար:
Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2026
Հայաստանի տարածքով «Հյուսիս–հարավ» ՄՏՄ–ի ներուժը մինչև վերջ բացահայտված չէ. վերլուծաբան
Սախմետովն ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության հետագա ամրապնդման, ԵԱՏՄ շրջանակներում առևտրի և գործարար շփումների զարգացման կարևորությունը:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ժամանակ (առցանց) հայտարարել էր, որ Երևանը կողմ է Ղազախստանից Հայաստան մուլտիմոդալ բեռնատար տրանսպորտային երթուղու ստեղծմանը:
Լրահոս
0