00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի տարածքով «Հյուսիս–հարավ» ՄՏՄ–ի ներուժը մինչև վերջ բացահայտված չէ. վերլուծաբան

© Photo : official site of the Prime Minister of RAՀյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը
Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2026
Բաժանորդագրվել
Եվրասիական ինտեգրման հարցերով փորձագետը կարծում է, որ միջանցքի զարգացումը երկրի տնտեսության համար մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ապահովել։
Հայաստանը «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) կարևոր և անբաժանելի մասն է կազմում, սակայն միջանցքի այս հատվածի ներուժը դեռևս լիովին չի իրացվել։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տարածաշրջանային տնտեսության հարցերով փորձագետ, տրանսպորտային ենթակառուցվածքի վերլուծաբան Ալեքսանդր Զաբոևը։
Փորձագետի խոսքով՝ թյուր կարծիք կա, որ «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքն անցնում է բացառապես Ադրբեջանի տարածքով: Իրականում կան մի քանի այլընտրանքային ուղղություններ՝
Ղազախստանով և Թուրքմենստանով արևելյան երթուղին,
Կասպից ծովով՝ ռուսական և իրանական նավահանգիստների միջև անդրկասպյան երթուղին,
Վրաստան-Հայաստան-Իրան ավտոմոբիլային երթուղին։
Զաբոևի գնահատմամբ՝ հենց Հայաստանի տարածքով ավտոմոբիլային երթուղու ներուժն է, որ մինչև վերջ չի բացահայտվել։ Դրա վրա ազդում է նաև այն, որ Հայաստանի տարածքում դեռևս չեն ավարտվել «Հյուսիս–հարավ» հայկական ավտոմայրուղու նախագծի շինարարական աշխատանքները։
«Այդ ներուժի իրացումը թույլ կտա այդ միջանցքով ավելացնել ավտոմոբիլային բեռնափոխադրումները և այլընտրանք ստեղծել տրանսպորտային նոր կապերի ձևավորման համար, մասնավորապես Վրաստանի և Իրանի, Սևծովյան տարածաշրջանի և Իրանի միջև Հայաստանի տարածքով», - նշել է Զաբոևը:
Փորձագետն ընդգծել է, որ միջանցքի զարգացումը կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտ ապահովել երկրի տնտեսության համար։ Ակնկալվող արդյունքներից են տարանցիկ եկամուտների աճը, ավտոտրանսպորտային ոլորտի զարգացումը, վառելիքի սպառման և հարակից ծառայությունների ավելացումը, հյուրանոցային բիզնեսի զարգացումը, զբոսաշրջային հոսքի աճը:
Զաբոևը նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքով «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը դրական է գնահատվում: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը՝ այն բանկերից մեկը, որը ֆինանսավորում է մայրուղու շինարարությունը, ժամանակին մատնանշում էր նախագծի ծախսերի կանխատեսվող վերադարձ և բեռնափոխադրումների զգալի հոսք։
Լրացուցիչ էֆեկտ է սպասվում այս երթուղին «Միջին միջանցքի» հետ հատվելու հաշվին, ինչը թույլ կտա վերաբաշխել բեռնափոխադրումների հոսքերը ուղղությունների միջև և ուժեղացնել տարածաշրջանի լոգիստիկ դերը։
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում փոխադրումների պոտենցիալ ծավալը, այդ թվում տրանսպորտային այլ միջանցքների հետ փոխգործակցությամբ, կարող է կազմել տարեկան 500 հազարից մինչև 1,5 միլիոն տոննա (2025 թվականի 9 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ «Հյուսիս–հարավ» միջանցքով բեռնաշրջանառությունը կազմել է մոտ 12 միլիոն տոննա)։ Երկարաժամկետ հեռանկարում, բոլոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը զուգընթաց, այս ցուցանիշը կարող է աճել մի քանի անգամ (ի դեպ, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը կանխատեսում էր, որ հնարավոր է ավելացնել բեռնափոխադրումների հոսքը մինչև 60-100 միլիոն տոննա):
Մեր զրուցակիցը գտնում է, որ սա էական և հեռանկարային բեռնափոխադրումների հոսք է, եթե կանխատեսված նախագծերը լիարժեք իրականանան։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2000թ. սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում:

Նախագիծը ենթադրում է 7,2 հազար կմ երկարությամբ տրանսպորտային միջանցք, որը պետք է Իրանի և Ռուսաստանի միջոցով կապ ապահովի Բալթյան տարածաշրջանի և Հնդկաստանի միջև: Միջանցքի թողունակությունը տարեկան 20-30 մլն տոննա է։ Ընդ որում, Երևանը «Հյուսիս–հարավ» ՄՏՄ-ի մասին համաձայնագրի լիիրավ մասնակից է դարձել դեռ հեռավոր 2004 թվականին։

Հայաստանը կարող է միջանցքին միանալ իր համանուն նախագծով՝ «Հյուսիս- Հարավ» ավտոմայրուղով։ Այսպես, Հնդկաստանից ապրանքները կարող են տեղափոխվել Իրան, այնուհետև՝ Հայաստան և արդեն այստեղից՝ Ռուսաստան (նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։ Դա Հայաստանի համար կբացի ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման և այլ հարցերով համագործակցության հնարավորություններ համաձայնագրի մասնակից մյուս երկրների (Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Օման, Ղազախստան, Բելառուս և այլն) հետ։
Լրահոս
0