https://arm.sputniknews.ru/20260507/pashinjany-pndum-e-karapetjany-tashirum-chi-arel-karavarutjan-nerdrumneri-angam-10-y-101872783.html
Փաշինյանը պնդում է` Կարապետյանը Տաշիրում չի արել կառավարության ներդրումների անգամ 10 %–ը
Փաշինյանը պնդում է` Կարապետյանը Տաշիրում չի արել կառավարության ներդրումների անգամ 10 %–ը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այդ մարդիկ, որոնց բարերար են համարում, ինչքան բարեգործություն արել են, եղել է ծխածածկույթ` ՀՀ–ից գողանալու համար։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T13:20+0400
2026-05-07T13:20+0400
2026-05-07T14:23+0400
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
տաշիր
ներդրում
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100541449_0:0:1500:844_1920x0_80_0_0_af89d56708852c5b5f9df5a993058c59.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն իր հայրենի Տաշիրում չի կատարել անգամ 10 %–ն այն ներդրումների, որոնք կատարել է ՀՀ կառավարությունը։ Այս մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Կարապետյանը շատ բան է արել Լոռու մարզի Տաշիր համայնքի զարգացման համար։Ըստ Փաշինյանի` իշխանություններն այնտեղ դպրոցներ, ճանապարհներ են կառուցել, սուբվենցիոն ծրագրեր իրականացրել։Վարչապետը նաև հայտարարեց, թե Տաշիրը Սամվել Կարապետյանի կամ որևէ մեկի բդեշխությունը չէ։Նա հայտարարեց նաև, որ այդ մարդիկ, որոնց բարերար են համարում` ներառյալ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» (Փաշինյանն այդպես է անվանում Սամվել Կարապետյանի, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը), ինչքան բարեգործություն արել են, եղել են ծխածածկույթ` ՀՀ–ից գողանալու համար։«Թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն։ Այդ տարածքն իրենց համար գողության, հանցավոր գործունեության և բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է, և որտեղ ազատությունը չի մտել, մտնելու է։ Հատիկ–հատիկ բոլոր գույքերը առնելու ենք ձեռքներից»,– եզրափակեց նա։Հավելենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը 2025–ի դեկտեմբերի 30–ից տնային կալանքի տակ է, այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ ասուլիս է տալիս Երևանում իր տանը։ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100541449_156:0:1489:1000_1920x0_80_0_0_a37546ce08d1d0a7f9b6d00ff5c92366.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, տաշիր, ներդրում, հհ կառավարություն
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, տաշիր, ներդրում, հհ կառավարություն
Փաշինյանը պնդում է` Կարապետյանը Տաշիրում չի արել կառավարության ներդրումների անգամ 10 %–ը
13:20 07.05.2026 (Թարմացված է: 14:23 07.05.2026) ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այդ մարդիկ, որոնց բարերար են համարում, ինչքան բարեգործություն արել են, եղել է ծխածածկույթ` ՀՀ–ից գողանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն իր հայրենի Տաշիրում չի կատարել անգամ 10 %–ն այն ներդրումների, որոնք կատարել է ՀՀ կառավարությունը։ Այս մասին նա այսօր հայտարարեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Կարապետյանը շատ բան է արել Լոռու մարզի Տաշիր համայնքի զարգացման համար։
«Տաշիրում նա չէր կարող անել այն ներդրումները, որոնք վերջին տարիներին արել է ՀՀ կառավարությունը։ Նույնիսկ մեր արած ներդրումների 10 տոկոսը չէր կարող անել, քանի որ որևէ մեկը չէր կարող համապատասխան ներդրում անել»,– հայտարարեց վարչապետը։
Ըստ Փաշինյանի` իշխանություններն այնտեղ դպրոցներ, ճանապարհներ են կառուցել, սուբվենցիոն ծրագրեր իրականացրել։
Վարչապետը նաև հայտարարեց, թե Տաշիրը Սամվել Կարապետյանի կամ որևէ մեկի բդեշխությունը չէ։
«Այսինքն` Հայաստանում անձինք կան, որ բդեշխային տրամաբանությամբ ինչ–որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ։ Այդ անձինք որքան որ ներդրում են արել, 10 անգամ գողացել են, այդ թվում` էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելով։ Եթե նման անհատական ներդրումներով հնարավոր լիներ հարցեր լուծել, ապա կառուցում–կառուցում ենք, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ ենք կառուցում, սակայն դեռ քանդված ճանապարհներ կան»,– դժգոհեց Փաշինյանը։
Նա հայտարարեց նաև, որ այդ մարդիկ, որոնց բարերար են համարում` ներառյալ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» (Փաշինյանն այդպես է անվանում Սամվել Կարապետյանի, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերը), ինչքան բարեգործություն արել են, եղել են ծխածածկույթ` ՀՀ–ից գողանալու համար։
«Թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունեն։ Այդ տարածքն իրենց համար գողության, հանցավոր գործունեության և բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է, և որտեղ ազատությունը չի մտել, մտնելու է։ Հատիկ–հատիկ բոլոր գույքերը առնելու ենք ձեռքներից»,– եզրափակեց նա։
Հավելենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որը 2025–ի
դեկտեմբերի 30–ից տնային կալանքի տակ է, այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ ասուլիս է տալիս Երևանում իր տանը։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն
առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։