https://arm.sputniknews.ru/20260507/haj-gvortsararn-yntrakasharq-e-arajarkel-uzhegh-hajastani-hamar-hakakvorupcivon-kvomite-101886945.html
Օրենբուրգցի հայ գործարարը կասկածվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին ընտրակաշառք առաջարկելու մեջ
Օրենբուրգցի հայ գործարարը կասկածվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին ընտրակաշառք առաջարկելու մեջ
Sputnik Արմենիա
Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T15:59+0400
2026-05-07T15:59+0400
2026-05-07T16:05+0400
հակակոռուպցիոն կոմիտե
կաշառք
ընտրակաշառք
սյունիք
«ուժեղ հայաստան» կուսակցություն
օրենբուրգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_0:1:1200:676_1920x0_80_0_0_fa8679df934ae685c4efde6bb214f524.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Սյունիքում բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերը. կան ձերբակալվածներ։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։Կոմիտեից նշել են, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ նրա մերձավոր շրջապատի անձինք հունիսի 7–ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք–գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։Կոմիտեն հորդորել է բոլոր քաղաքացիներին` կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրենց՝ տեղեկացնելով, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով։Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
սյունիք
օրենբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_150:0:1051:676_1920x0_80_0_0_1b2eafe2cb9de74430d79cd6ca0abc2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակակոռուպցիոն կոմիտե, կաշառք, ընտրակաշառք, սյունիք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, օրենբուրգ
հակակոռուպցիոն կոմիտե, կաշառք, ընտրակաշառք, սյունիք, «ուժեղ հայաստան» կուսակցություն, օրենբուրգ
Օրենբուրգցի հայ գործարարը կասկածվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին ընտրակաշառք առաջարկելու մեջ
15:59 07.05.2026 (Թարմացված է: 16:05 07.05.2026) Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Սյունիքում բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերը. կան ձերբակալվածներ։ Տեղեկությունը հայտնում է
կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեից նշել են, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ նրա մերձավոր շրջապատի անձինք հունիսի 7–ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների պարտք–գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։
«Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով»,– ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Կոմիտեն հորդորել է բոլոր քաղաքացիներին` կաշառքի առաջարկի կամ այլ իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրենց՝ տեղեկացնելով, որ քաղաքացու տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է օրենքով։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից
3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը
հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։